ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայտարարություններ

Հ.Յ.Դ. Բիւրոյի յայտարարութիւնը

13 Նոյեմբեր 2020

2020 թուականի նոյեմբերի 10֊ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրուած յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, քան պարտուողական եւ նուաստացուցիչ մի փաստաթուղթ, որը ոչ միայն մեծագոյն յանցագործութիւն է հայրենիքի եւ ողջ հայ ազգի շահերի, իղձերի եւ նպատակների նկատմամբ, այլ, նաեւ, միանշանկօրէն վտանգում եւ ոտնահարում է հայ ժողովրդի ներկայ և գալիք սերունդների անկախ, անվտանգ եւ զարգացող երկրում ապրելու, եւ արժանապատիւ ապագայ կառուցելու բացարձակ իրաւունքը։

Հայաստանի եւ Արցախի ամբողջական անձնատւութեան (կապիտուլյացիայի) մասին դատապարտելի եւ անընդունելի այս փաստաթուղթն առաջացրել է հայ ժողովրդի ընդվզումն ու ցասումը, որի արդարացի պահանջը, կացութիւնը փրկելու նպատակով Նիկոլ Փաշինեանի անցնցում հեռացումն է։

Համաժողովրդական ընդվզման ֆոնին, պատասխանատւութիւնից խուսափելու, սեփական իշխանութիւնը երկարաձգելու եւ բռնի միջոցներով համաժողովրդական ընդվզումը լռեցնելու նպատակով, իշխող վարչախումբը սկսել է ձերբակալել ընդդիմադիր կուսակցութիւնների ղեկավարներին եւ այլ հանրային գործիչներին։
Խստօրէն դատապարտելով հակաօրինական ձերբակալութիւնները, վստահեցնում ենք, որ նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի եւ ցասման արդար ալիքը։

Միեւնոյն ժամանակ, կենսական ենք համարում, եռակողմ յայտարարութեամբ նախատեսուած քայլերի իրականացման շուրջ եւ առհասարակ Արցախի հիմնահարցի կարգաւորման յաջորդ փուլերի բանակցութիւններին՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների, ընդհանրապէս հայ ժողովրդի շահերը արժանաւոր կերպով պաշտպանելու հնարաւորութիւն ստեղծելու համար՝ վարչապետ Փաշինեանի հրաժարականը այդ պաշտօնից։

Վարչապետի հրաժարականը կը վկայի այն մասին, որ նա իր անձնական քաղաքական փառասիրութիւնը կը ստորադասի ազգային-պետական շահին։ Եթէ իսկապէս վարչապետը եռակողմ յայտարարութիւնը ստորագրել է Հայրենիքի մնացորդացի փրկութեան նպատակով, նոյն տրամաբանութեամբ նա պիտի հեռանայ իր պաշտօնից՝ հնարաւորութիւն տալով քաղաքական դաշտին միաւորելու ազգային ամբողջ ներուժը եւ դուրս գալու այս իրավիճակից։ Զգուշացնում ենք վարչապետին՝ իր բռնութիւններով, հալածանքներով եւ սադրանքներով երկիրը չտանիլ ապակայունացման։ Կոչ ենք անում մեր ժողովրդին լինել զգօն եւ չտրուել սադրանքների։

Առնուազն ինքը՝ վարչապետը, շատ լաւ գիտի Հ.Յ.Դաշնակցութեան անսակարկ ու անմնացորդ նուիրումը հայրենիքին, պատերազմի առաջին իսկ ժամերից հէնց իրեն՝ վարչապետին յայտնած մեր պատրաստակամութիւնը՝ մեր միջև բոլոր տարաձայնութիւնները դէն դնելու և Հայոց բանակին զինուորագրուելու Դաշնակցութեան ողջ կառոյցի յանձնառութիւնը և այդ պատրաստակամութիւնն ու յանձնառութիւնը հետագայ օրերին ռազմաճակատում և թիկունքի ներքին ու արտաքին հարթակներում իրագործելու փաստը։ Պատերազմի ամբողջ ընթացքին տարբեր առիթներով այդ մասին յայտնել ենք վարչապետին։

Վերջապէս, դիմում ենք աշխարհացրիւ մեր երիտասարդութեան չվհատելու, չհիասթափուելու եւ չյուսահատելու. մեր ազգային շահերի պաշտպանութեան համար մեր յանձնառութիւնը ամբողջական է, եւ յարատեւ պայքարով, թէկուզ երբեմն անյաջող, ի վերջոյ կը հասնենք մեր համազգային նպատակներին։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
12 նոյեմբեր, 2020թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company