ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Նիկոլ Փաշինեան տապալեց սահմանադրութիւնը

14 Նոյեմբեր 2020 Վարչապետ Նիկոլ Փաշինեան կը շարունակէ պնդել, թէ իր ստորագրութիւնը կրող «զինադադարի» փաստաթուղթը պարզապէս յայտարարութիւն մըն է։

Նոյնիսկ հարեւանցի ընթերցանութեամբ ակնյայտ է, թէ այս փաստաթուղթը «յայտարարութիւն» չէ, այլ՝ «կապիտուլացիայի» (անձնատրութեան) համաձայնագիր է, ուր սեւով ճերմակի վրայ արձանագրուած են Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններու անձնատրութեան բաղադրիչ տարրերն ու պայմանները։

Իր էութեամբ եւ բովանդակութեամբ այս պայմանագիրը անյարիր է Հայաստանի Սահմանադրութեան տրամադրութիւններուն։

Սահմանադրութեան Յօդուած 2-ը կը հաստատէ, «Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին»: Հետեւաբար, «Իշխանութեան իւրացումը որեւէ կազմակերպութեան կամ անհատի կողմից յանցագործութիւն է»:

Յօդուած 116(1)-ը կը տրամադրէ, «Ազգային ժողովը վաւերացնում, կասեցնում կամ չեղեալ է յայտարարում այն միջազգային պայմանագրերը… (2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնոյթ»: Առ այդ, Յօդուած 116(1)(7)(2)-ի համաձայն «Սահմանադրութեանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վաւերացուել»:

Յօդուած 118(1)-ը կը ճշդէ, «Ազգային ժողովը, Կառավարութեան առաջարկութեամբ, պատգամաւորների ընդհանուր թիւի ձայների մեծամասնութեամբ կարող է ընդունել … խաղաղութիւն հաստատելու մասին որոշում»:

Յօդուած 132(1)(1) կը տրամադրէ, Հանրապետութեան նախագահը «Կառավարութեան առաջարկութեամբ կնքում է միջազգային պայմանագրեր»:

Սահմանադրութիւնը յստակօրէն ոչ մէկ իրաւասութիւն կամ լիազօրութիւն կը տրամադրէ վարչապետին կամ կառավարութեան միակողմանի եւ ինքնագլուխ միջազգային պայմանագիր որդեգրելու եւ գործադրելու։

Յօդուած 168(3)-ի հիմամբ Սահմանադրական Դատարանը «մինչև միջազգային պայմանագրի վաւերացումը որոշում է դրանում ամրագրուած պարտաւորութիւնների համապատասխանութիւնը Սահմանադրութեանը»:

Սահմանադրութիւնը ամբողջ ընթացակարգ մը կը կանոնաւորէ միջազգային պայմանագրի մը ձեւաւորման, ստորագրման, վաւերացման եւ գործադրման համար։

Նիկոլ Փաշինեանի ստորագրած պայմանագիրը կը խախտէ Սահմանադրութեամբ ճշդուած ընթացակարգի բոլոր հանգրուաններն ու տրամադրութիւնները։

Պատերազմական պայմանները երբեմն կը պարտադրեն դիմելու քայլերու, որոնց անմիջական բանաձեւման եւ լուծման պարտաւորութիւն կը դնէ գործադիր իշխանութեան վրայ։ Սակայն նման պայմաններ լիազօրութիւններ չեն տար գործադիրին վերջնական պայմանագիր ընդունելու եւ կիրառման դնելու՝ առանց սահմանադրական տրամադրութիւններու հետեւողութեան։

Փաշինեանի ամօթալի ստորագրութիւնը ճիշդ այդ լիազօրութիւններու շրջանցումը կատարելով հակասահմանադրական կարգավիճակի մէջ կը դնէ ինքզինք։ Փաշինեանի ձեւականութեամբ յայտարարութիւն, բայց խորքով ու էութեամբ կապիտուլացիոն պայմանագիրը՝

ա) շրջանցեց Ազգային Ժողովի կողմէ խաղաղութեան հաստատման եւ միջազգային պայմանագրի քննարկման ու վաւերացման սահմանադրական իրաւասութիւնը,

բ) անտեսեց Հանրապետութեան Նախագահին կողմէ միջազգային պայմանագիր կնքելու իրաւասութիւնը,

գ) Խախտեց միջազգային պայմանագրի սահմանադրականութիւնը հաստատող Սահմանադրական Դատարանի իրաւասութիւնը։

Գաղտագողի, գիշերուան մթութեան մէջ, Հայաստանի, Արցախի եւ համայն հայութեան անունով վարչապետը ստորագրեց աղետալի պայմանագիր մը, որ իր էութեան մէջ տապալումն է Հայաստանի եւ Արցախի անկախ պետութիւններու Սահմանադրութեանց։

Երկրորդ Աշխարհամարտին, Ֆրանսայի մէջ Մարաջախտ Ֆիլիփ Փէթէն նոյնանման ընթացքի մէջ գտնուեցաւ, երբ Ֆրանսայի անունով Յունիս 22, 1940-ին ստորագրեց անձնատրութեան պայմանագիրը, որ Ֆրանսայի հիւսիսի ու արեւմուտքի տարածքները յանձնեց Նացի Գերմանիային։ Փէթէնի այս արարքը որակուեցաւ հայրենիքի դէմ դաւաճանութիւն։ Պատերազմէն ետք ազատագրուած Ֆրանսան Փէթէնը դատեց ու դատապարտեց դաւաճանութեան յանցանքով։

Նիկոլ Փաշինեան իր անձնական պատասխանատուութեամբ, առանց որեւէ պետական թէ ժողովրդային մակարդակներու վրայ խորհրդակցութեան եւ հաւանութեան, Հայաստանի ու Արցախի անձնատրութիւնը կատարեց Ատրպէյճանին։

Իր ընթացքով Փաշինեան զաւթեց Սահմանադրութեամբ հայ ժողովուրդին պատկանող իշխանութիւնը։ Ան այսօր կը ներկայանայ իբրեւ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը տապալող եւ հայ ժողովուրդի իշխանութիւն իւրացնող յանցագործ – յար ու նման Փէթէնի։


Սեդօ Պոյաճեան

Նոյեմբեր 14, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company