ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Ֆրանսիական 15 քաղաքների և կոմունաների ղեկավարները ճանաչել են Արցախի անկախությունը` կոչ անելով Ֆրանսիային հետևել իրենց օրինակին

18 Նոյեմբեր 2020

Ֆրանսիայի 15 քաղաքների և կոմունաների ղեկավարները հանդես են եկել Արցախի Հանրապետության ճանաչման հռչակագրով` կոչ անելով Ֆրանսիային և միջազգային հանրությանը հետևել իրենց օրինակին: Այս մասին գրում է asbarez.com կայքը:

Բանաձևում մասնավորապես ասվում է.«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը վերսկսել է ղարաբաղյան հակամարտությունը, որը սառեցվել էր 1994 թվականի անկայուն հրադադարով` սկսելով աննախադեպ լայնամասշտաբ հարձակում ինքնորոշված հանրապետության վրա:

Ադրբեջանական բանակի գործողությունները, որի կազմում ընդգրկված էին սիրիական ջիհադական խմբավորումների զինյալներ, հանգեցրել է հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում (Արցախ), որն ուղեկցվել է զինված հակամարտության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով:

Ռմբակոծվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ համայնքները: Բազմաթիվ խաղաղ բնակիչներ են սպանվել, իսկ արցախցի հազարավոր մարդիկ արտաքսվել են իրենց տներից:

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին 44 օրվա արյունալի մարտերից հետո ուժի մեջ է մտել հրադադարի պայմանագիրը, որը կնքվել է Ռուսաստանի իշխանությունների հովանու ներքո՝ ամրագրելով հակամարտող կողմերի դիրքերը:

Չնայած այս համաձայնագրի դրույթները բոլորովին էլ գոհացուցիչ չեն, դրանք նպաստում են երկու կողմերից էլ կյանքեր փրկելուն: Տարածքների կորուստը կարող է հանգեցնել ծայրաստիճան անբարենպաստ իրավիճակի` մասնավորապես հարյուրավոր հնագույն եկեղեցիների և տաճարների պահպանման առումով:

Այս առումով, Արցախի երկրորդ քաղաք Շուշիի անկումը հղի է Արցախի ժողովրդին սեփական պատմական հիշողությունից զրկելու վտանգով ՝ հաշվի առնելով քաղաքում տեղի ունեցած բոլոր աննախադեպ ավերածությունները, ներառյալ վերջերս վերանորոգված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Այսուհետ մեր պարտքն է չթաքնվել զգուշավոր չեզոքության հետևում, ինչը նշանակում է հավանություն տալ ադրբեջանական ագրեսիային: Մենք պետք է վերահաստատենք մեր լիակատար աջակցությունը բարեկամ ժողովրդին ՝ աջակցելով հայ ժողովրդի վերադարձին իրենց նախնիների հողեր»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ անկախության հռչակումից ի վեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր ժողովրդին երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն` հենված երբևէ կասկածի տակ չդրված ժողովրդական հիմքերի, տարածքային ամբողջականության և պաշտպանության, ինչպես նաև տնտեսական և մշակությաին բարգավաճման վրա:

«Արցախի պետության տարածքում համախմբված ժողովուրդը արմատապես կապված է իր նախնիների հողի հետ ՝ ընդհանուր լեզվով, ընդհանուր պատմությամբ, ժառանգական մշակույթով ու դավանանքով: Հաշվի առնելով այս կարևոր գործոնները, մեզ առավել քան երբևէ թվում է, որ Արցախի անկախությունը իրավականորեն ուժեղ է, օրինական և արդար», – ասվում է հայտարարության մեջ ՝ Ֆրանսիայի կառավարությանը և միջազգային հանրությանը հորդորելով ճանաչել նաև Արցախի անկախությունը որպես միակ արդյունավետ միջոց` պաշտպանելու Արցախի ժողովրդին էթնիկական զտումից, որը մինչ այժմ սպառնում է նրանց:

Համատեղ հռչակագիրը ստորագրել են Վալանսի, Դեսին Շարպի, Վիենի, Սեն Շամոնի, Կոմպիենի, Բուկ Բել Էրի, Լե Պեն Միրաբոյի, Շավիլի, Ալֆորտվիլի, Շամ սյուռ Մարնի, Ռոման սյուռ Իզերի, Բուր դե Վալանսի, Բուր դե Պիաժի, Շատուզանյե լե Գուբեի, Գիլերան Գրանժի ղեկավարները:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company