ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ

Հ․Յ․Դ․ Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն կը պահանջէ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը

25 Նոյեմբեր 2020 Պուէնոս Այրէս (Փրենսա Արմենիա).- Երեքշաբթի 17 Նոյեմբերին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Ջանիկ Քէչեան այցելեց Պուէնոս Այրէսի Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն, ուր առանձին հանդիպում մը ունեցաւ ՀՀ դեսպան Եսթեր Մկրտումեանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկումի առարկայ եղաւ Արցախեան 44օրեայ պատերազմը, ստորագրուած եռակողմանի յայտարարութիւնն ու զինադադարի համաձայնութեան արդիւնքները Հայաստանի, Արցախի և ընդհանրապէս հայութեան վրայ: ՀՅԴ պատասխանատուն յայտնեց որ կազմակերպութեան հարաւամերիկեան կառոյցը խիստ մտահոգ է Հայաստանի համար յանձնուողական այս համաձայնագրի հետևանքներուն՝ Արցախի կարգավիճակի, Հայաստանի ապագայի և հայ ժողովուրդի լինելութեան վրայ: Համաձայնագրի պայմանները անընդունելի նկատելով, ան կուսակցութեան մարմիններու, շարքային ընկերներու և համակիրներու անունով պահանջեց Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը, և այդ իմաստով նամակ մը յանձնեց Դեսպանին հասցնելու առ որ անկէ:

ՀՅԴ Հարաւային Ամերիկայի կառոյցը կը գործէ երեք երկիրներու մէջ՝ Արժանթին, Ուրուկուայ և Պրազիլ: Պուէնոս Այրէսի մօտ ՀՀ դեսպանատունը Հայաստանը կը ներկայացնէ նաև Ուրուկուայի, Չիլէի, Փարակուայի և Փերուի մօտ:
Ստորև ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի նամակին բովանդակութիւնը.

Պուէնոս Այրէս, 16 Նոյեմբեր 2020

Արժանթինի, Ուրուկուայի, Չիլէի, Փարակուայի և Փերուի մօտ
ՀՀ Արտակարգ և Լիազօր Դեսպան
Տիկ. ԵՍԹԵՐ ՄԿՐՏՈՒՄԵԱՆին.

Յարգելի Տիկին Դեսպան,

Հարաւային Ամերիկայի երեք հայաշատ երկիրներու՝ Արժանթինի, Ուրուկուայի և Պրազիլի մէջ գործող Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Կեդրոնական Կոմիտէի, իր կոմիտէութիւններու, իւրաքանչիւր շարքային անդամի և հազարաւոր համակիրներու անունով, այսու կու գանք մեր բացարձակ մերժումը արտայայտելու Նոյեմբեր 10ին հրապարակուած Հայաստան, Ազրպէյճան, Ռուսաստան եռակողմանի յայտարարութեան, որ կը համարենք ե՛ւ նուաստացուցիչ, ե՛ւ պարտուողական, ե՛ւ վտանգաւոր Արցախի, Հայաստանի և ընդհանրապէս հայ ժողովուրդի լինելութեան համար:

Ի՛նչ ալ ըլլան այդ յայտարարութեան տեղի տուած պայմանները, որոնց մանրամասները ծանօթ չեն և անոր «անխուսափելիութեան» մասին ցարդ տրուած բացատրութիւնները չեն համոզեր, ոչ անոր բովանդակութեան, ոչ ալ անոր ընդունման ձևի -Վարչապետի առանձին որոշում- իմաստով: Ոչ մէկ ղեկավար, ոչ մէկ քաղաքական ուժ որ իշխանութեան գլուխն է, ոչ մէկ սահմանադրականօրէն ճշդուած իրաւունք և ոչ մէկ ընտրական օրինականութիւն կրնայ արդարացնել նման յանձնուողական յայտարարութեան ընդունում երբ ազգի ապագան է խնդրոյ առարկան:

Ցաւով կ’արձանագրենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինեան ոչ միայն կ’արդարացնէ յայտարարութիւնը այլև հալածանքներ սկսած է իր որոշման ընդդիմացող քաղաքական ուժերու, ղեկավարներու և ժողովուրդի հսկայ հատուածի դիմաց: Բերման կ’ենթարկուին հանրածանօթ անձնաւորութիւններ, արգիլուած կը մնայ հանրային քննարկման իրաւունքը և ի զօրու՝ բարձր տուգանքներու դրութիւնը բոլոր անոնց հանդէպ որ կը համարձակին իշխանութիւններուն դէմ խօսիլ: Աւելի՛ն, ցաւով լսեցինք Վարչապետին կողմէ վրէժխնդրութեան կոչեր ընդդիմադիրներու դէմ, ինչ որ ներքին պառակտումի և մինչև իսկ քաղաքացիական պատերազմի հրահրում է այնպիսի դիրքէ մը, որ, ենթադրաբար, պարտի կիրքերը հանդարտեցնել, ժողովուրդը միաւորել, ի մասնաւորի նման ծանր պահերու:

Այս բոլորը մեզի համար յստակ կը դարձնեն որ Վարչապետ Նիկոլ Փաշինեան այլևս չի կրնար շարունակել իր պաշտօնը, որուն պատասխապատւութեան բարձունքին չգտնուելու փաստը տուաւ ե՛ւ յայտարարութեան ընդունումով, ե՛ւ ընդդիմադրութեան դէմ հալածանքներով: Անհրաժեշտ է որ ան ներկայացնէ իր հրաժարականը և ապահովէ իշխանութեան անցնցում փոխանցում նոր կառավարութեան մը, որ այս վտանգաւոր հանգրուանին ապահովէ բոլոր քաղաքական կողմերու մասնակցութիւնը՝ յայտարարութեան հետևանքներու դիմագրաւման:

Կը դիմենք Ձեզ, որ այս նամակը հասցնէք առ որ անկէ, վստահեցնելով որ ինչպէս միշտ մենք կը մնանք յանձնառու մեր մասնակցութիւնը բերելու Արցախի, Հայաստանի և համայն հայ ժողովուրդի շահերու պաշտպանութեան պայքարին որ չէ աւարտած:

Յարգանօք՝
ՀՅԴ Հարաւային Ամերիկայի
Կեդրոնական Կոմիտէ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company