ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայտարարություններ

Կիմ Բալայանի հայտարարությունը․ Կրկին անգամ կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին ժամ առաջ հրաժարական տալ

29 Նոյեմբեր 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարկում, ՀՀ Կառաարության շենքի դիմաց միացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջող հացադուլավորների հանրային գործողությանը, պահանջելով ՀՀ Գլխավոր դատախազությունից, հարուցել քրեական գործ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։

Անցնող 6 օրերին հազարավոր քաղաքացիներ, հասարակական, հանրային, քաղաքական գործիչներ իրենց այցելով, հանդիպումներով, հրապարակային հայտարարություններով իրենց զորակցությունն էին հայտնում հիշյալ պահանջներին, միաժամանակ հորդորելով, հրաժարվել հացադուլը շարունակելու ծայրահեղ միջոցից, առաջարկելով այդ պայքարը շարունակել այլ եղանակներով։

Ցանկանում եմ շեշտել, որ գնացել եմ հիշյալ քայլին, պաշտպանելու մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակների, իմ, զինակից ընկերներիս երեք տասնամյակ տեւած պայքարի, զոհաբերության, նահատակության արդյունքներն ու հաղթանակները։

Մեր ժողովրդի համար, նվիրական պայքարի արդյունքում մենք ձեռք էինք բերել մեծագույն Հաղթանակ, Անկախ Հայրենիք, հպարտություն, որն անթույլատրելի է, որ սխալ, ձախող քաղաքականության, ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու հանցավոր գործողությունների արդյունքում դարձնենք առ ոչինչ։

Հաստատում եմ, որ

• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել երկրի կառավարումը, որի հետեւանքը ներկայիս ողբերգական պարտությունն է։

• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը իր հակասահմանադրական գործողություններով, որի վերջին քայլը ՀՀ Վարչապետի, ՌԴ եւ ԱՀ նախագահների համատեղ հայտարարության ստորագրումն էր, առանց Հայաստանի Հանրապետության համապատասխան ատյանների, ՀՀ ԱԺ եւ ՍԴ կարծիքը լսելու։

• Այս ամենին պետք է տրվի իրավական գնահատական, որի համար կենսական անհարժեշտություն է ձեւավորել փաստահավաք խումբ, բոլոր փաստական տվյալները հավաքագրելու, ամբողջակցնելու ու համապարփակ եզրակացություն պատրաստելու համար։

• Հարկ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան, չեղարկելու երեք երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը, բացառությամբ զինադադար հայտարարելու կետի, քանի որ դրա գործարկումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրական կատերին, երբ առանց վավերացումների ստոագրվում է միջազգային համաձայնագիր։

• Հակառակ հայկական կողմից, Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը, անգամ այս հայտարարության կողմ չհանդիսացող Թուրքիան կազմակերպել են ներքին օրեսդրական վավերացումների ամբողջական գործընթաց։

• Այս ամենի կազմակերպումը եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների համապատասխան քրեադատավարական գնահատական տալը պահանջում է երկարատեւ ու համապարփակ աշխատանք, որի կազմակերպման եւ կյանքի կոչելու համար պատրաստ եմ ներդնել ողջ մասնագիտական ներուժս, հանուն իմ երեսունամյա պայքարի արդյունքների պաշտպանության։

Միաժամանակ, այս ամենը լիարժեք իրականացնելու համար, ինչպես նաեւ հաշվի առնելով

• Ն.Ս.Տ.Օ.Օ. Գարգեգին Բ Նմենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական հորդորը

• Մեր հարյուրավոր հայրենակիցների, հացադուլին մասնակից ընկերնեիրս տեւական կոչերը

• Հասարակական, լրագրողական կազմակերպությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների˒ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների˒ Հայաստանի իրավաբանական ընտանիքի բազում անդամների˒ ՀՀ Սահմանադրական Դատարանի անդամ նախկին գործընկերների դիմումները

• Արցախյան ազատամարտի ռազմա-քաղաքական պայքարի բազում զինակիցներիս դիմումները

• Արդեն տեւական ժամանակ իմ բուժումն իրականացնող հեղինակավոր բժշկական կոնսիլիումի եզրակացությունը

Դադարեցնում եմ հացադուլը, բայց աներեր շարունակելով պայքարս, հանուն Արցախի հանրապետության, նրա տարածքային ամբողջականության, մեր երեսնամյա մաքառումների, հաջողությունների եւ արդյունքների պաշտպանության։

Վստահ եմ, որ մենք հասնելու ենք արդյունքի եւ Հայաստանի Հանրապետությունում հաղթանակելու է օրենքը եւ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն, երկրում Սհմանադրական կարգը տապալելու, մեր հաղթանակների արդյունքները փոշիացնելու, մեր հազարավոր երիտասարդների նահատակության, գերեվարման եւ այս վիճակի համար։

Կրկին անգամ կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին ժամ առաջ հրաժարական տալ, որովհետև իր պաշտոնավարման ամեն րոպեն դժվարեցնում է հետագա բանակցությունների գործընթացը և հանգեցնում է դավաճանական գործունեության:

ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆ

ՀՀ Սահմանադրական Դատարանի նախկին անդամ
ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր
ՀՀ ԳԽ Նախագահության անդամ, իրավական հանձնաժողովի նախագահ

Երեւան
29.11.2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company