ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական և անաշխատ պարգևատրումները ենթակա են բռնագանձման՝ պետական բյուջեի օգտին

01 Դեկտեմբեր 2020 Գործող վարչախումբը հատում է բարոյականության հնարավոր բոլոր սահմանները:

Բարձրաստիճանների խնդրահարույց պարգևատրումների մասին խոսելիս վարչապետը պարբերաբար խոստանում էր պետական հատվածի վարձատրության կարգավորումներում համակարգային նոր լուծումներ:

Եվ ահա, օգտվելով պատերազմական խառը իրավիճակից՝ իրենց հատուկ գաղտնագողի կերպով իբրև գտան «լուծումը»: Վերջինս էլ ամրագրել են ՀՀ 2021 թվականի պետական բյուջում: Մասնավորապես, բարձրացրեցին պետական հատվածի վարձատրության չափը որոշող բազային աշխատավարձը:

Հետևանքը լինելու է այն, որ վարչապետն ամսական կստանա 1,3 միլիոն դրամ հիմնական աշխատավարձ, որն աճում է շուրջ 40 հազար դրամով կամ մեկ աղքատ ընտանիքի մեկ ամսվա նպաստի միջին չափով: Նախարարները կստանան ամսական 816 հազար դրամ, որն աճում է շուրջ 25 հազար դրամով կամ մեկ անձի նվազագույն կենսաթոշակի ամսական չափով: Այսպես շարունակ՝ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար: Եվ սա առանց իրենց անաշխատ պարգևատրումների ու ինքնապարգևատրումների: Վերջիններով էլ առնվազն կրկնապատկում են իրենց հիմնական աշխատավարձերը:

Ավելին, 2021 թվականին նախատեսված պարգևատրումներին հատկացվող պետական ծախսերը կազմում են շուրջ 106 միլիարդ դրամ, որի աճը 2020 թվականի համեմատ՝ 21,7 տոկոս կամ 18,825 միլիարդ դրամ:

Օրերս իր բաղձալի պաշտոնը թողած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը 2021 թվականի բյուջեի նախագծի սոցիալական պաշտպանության հատվածը ներկայացնելիս սոցիալ-տնտեսական վիճակը գնահատեց ծանր: Այս նախարարը դրանով էլ «հիմնավորեց» կառավարության հակասոցիալական շարունակվող վարքագիծը, ըստ որի՝

-կենսաթոշակների և նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը չեն բարձրանալու, և սա այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները արդեն իսկ շուրջ 10 տոկոսով բարձրացել են և հետագա գնաճի համար պահպանվում են իրական հիմքերը,
-սոցիալական պաշտպանության ծախսերն ավելանալու են ընդամենը 2 տոկոսով, և սա էլ այն դեպքում, երբ ձախողված հակահամաճարակային պայքարի, տնտեսական երկնիշի հասնող և շարունակվող անկման, ազգային արժույթի էական արժեզրկման և գնաճի հետևանքներով աղքատության շեմին հասած ընտանիքներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում ՆԱՀԱՏԱԿՎԱԾ և հաշմանդամ դարձած ՀԵՐՈՍՆԵՐԻ, փախստականների տասնյակ հազարավոր ընտանիքներին պետական աջակացության համար օբյեկտիվորեն անհրաժեշտ են նախատեսված լրացուցիչ միջոցներից առնվազն 10 անգամ ավելի միջոցներ:

Մյուս կողմից, կառավարության անդամներն այդպես էլ հոդաբաշխ ձևով չհիմնավորվեցին պետական հատվածի 2021 թվականի պարգևատրման ֆոնդի թռիչքաձև աճը, բարձրաստիճան պաշտոնյանների հիմնական աշխատավարձերի շոշափելի ավելացումը:
Նախորդ երկուսուկես տարվա ընթացքում բազմիցս ենք փաստարկել և հիմնավորել իշխող խմբակին պատկանող պաշտոնյաների կայուն ձախողումները, նրանց չկատարվող խոստումները և պոպուլիստական արդարացումները, փնթի, անորակ և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, իրենց կողմից կառավարվող պետական ոլորտների աննախադեպ թերակատարումները:

Ստեղծված իրավիճակում առարկայական խնդիր է նաև բարձրաստիճան այդ պաշտոնյաների անաշխատ և հակաօրինական պարգևատրումների հետ վերադարձը պետական բյուջե: Նախնական գնահատումներով այս գումարների ընդհանուր չափը կազմում է տասնյակ միլիարդներ:

Ակնհայտ է՝ անհապաղ վերադարձման ենթակա այս գումարները և 2021 թվականի համար նախատեսված շուրջ 105 միլիարդ դրամի չափով պարգևատրման ֆոնդը պետք է ուղղվեն սոցիալական պաշտպանության ծրագրերին:

Գործող իրավակարգավորումներով ևս առկա են բավարար հիմքեր բարձրաստիճան պաշտոնյանների խնդրահարույց պարգևատրումների հետ վերադարձն ապահովելու համար: Մասնավորապես.

-«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության կատարողականի գնահատման, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքների կատարման համար, այլ ոչ թե՝ որպես պաշտոնից բխող ամսական հավելում: Այսինքն՝ պարգևատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու գործառույթ: Այն չի կարող հավասարեցվել հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով և կարող են փոխվել միայն օրենքով, այլ ոչ թե վարչապետի որոշմամբ:

-ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ աշխատողի մեղքով խոտան արտադրանքի դեպքում աշխատանքը չի վարձատրվում, էլ ու՞ր մնաց՝ պարգևատրվի: Իսկ համատարած խոտան աշխատանքը լիարժեք բնութագրական է ամբողջությամբ ձախողված այս կառավարությանը:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company