ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

«Անջրպետը Սփյուռքի և ՀՀ իշխանությունների միջև է». Հրաչ Վարժապետյանի պատասխանը՝ Զարեհ Սինանյանին

01 Դեկտեմբեր 2020 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե ՀՀ-Սփյուռք հարաբերություններում անջրպետ կա, վստահության սարսափելի ճգնաժամ:

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցի Հրաչ Վարժապետյանը նշեց, որ Հայաստանի և Սփյուռքի միջև անջրպետ գոյություն չունի և չի էլ ունեցել:

«Համաձայն չեմ, որ անջրպետ գոյություն ունի Սփյուռքի և Հայաստանի միջև, անջրպետը Սփյուռքի և ՀՀ իշխանությունների միջև է: Դրանք տարբեր բաներ են: ՀՀ իշխանություններ ասվածը չի նշանակում ամբողջ Հայաստանը, մանավանդ՝ ներկա իշխանությունները: Կրկնում եմ՝ անջրպետ գոյություն ունի ՀՀ իշխանությունների և Սփյուռքի միջև, ինչպես անջրպետ գոյություն ունի ընդհանրապես հայության և իշխանությունների միջև: Իսկ այդ անջրպետը, որ նրանց ուղեղի մեջ 2.5 տարի է գոյություն ունի, որովհետև դա իրենց քաղաքական վարքագիծն է: Հենց առաջին օրից Սփյուռքի հետ հարաբերությունները խզելու հատուկ ծրագրված քաղաքականություն վարեցին գործող իշխանությունները և փորձեցին հասնել այդ նպատակին՝ փակելով Սփյուռքի նախարարությունը, որի պատճառով անջրպետ գոյացավ իրենց վարչախմբի և Սփյուռքի միջև:

Ամեն ինչ այդտեղից սկսվեց, եթե նախարարության գործունեության մեջ հատուկ արդյունավետություն չէին տեսնում, կարող էին այն բարելավել, բայց ոչ թե փակեին նախարարությունը: Ահա այստեղ ի հայտ եկավ իրենց վարած հատուկ քաղաքականությունը, և, ի վերջո, ՀՀ վարչապետն իր դիկտատորական սիստեմով հանձնակատար նշանակեց, որը միայն իրեն հաշվետու լինի: Իսկ ով է այդ հանձնակատարը, իրենից ինչ է ներկայացնում, ինչ է անում Սփյուռքի համար և Սփյուռքում: Փաստը ցույց տվեց, որ 2.5 տարվա մեջ ինքը որևէ տեղում չընդունվեց: Այսինքն, Զարեհ Սինանյանը որոշ անհատների կողմից միայն ընդունվեց, բայց Սփյուռքի հիմնական կազմակերպությունները, ավանդական կուսակցությունները, ազդեցիկ միությունները ոչ մի հարաբերություն չունեցան այս մարդու հետ, ոչ մի կապ չստեղծվեց:

Եվ նա Սփյուռքում երկրորդական, երրորդական դեմքերի հետ փորձեց հարաբերություններ մշակել: Այնպես որ, Զարեհ Սինանյանն այս իմաստով վերջին խոսողը պիտի լինի: Ինքն իրենից բան չներկայացնող արարած է: Այո, վերը նշված պատճառներով այդ փոքր վարչախմբի և Սփյուռքի միջև անջրպետ առաջացավ: Իսկ Սփյուռքը շարունակեց աջակցել ՀՀ-ին, իր կապերը պահեց և միշտ էլ պիտի պահի՝ ի հեճուկս իրենց բոլոր չարախոսությունների: Հայաստանը մեզ համար իշխանությունները չեն, Հայաստանը մեզ համար հայրենիք է, պետականություն, և մենք Հայաստանն այս ձևով ենք տեսնում»,- նշեց Հրաչ Վարժապետյանը:

Ֆրանսաբնակ հասարակական-քաղաքական գործիչը շարունակեց, որ և՛ այս, և՛ Արցախի կապիտուլյացիայի պատճառով Սփյուռքից ևս պահանջում են Նիկոլ Փաշինյանի և այս իշխանությունների հրաժարականը, խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:

Հարցին՝ ժամանակին իշխանությունները պնդում էին, թե Սփյուռքը, մեծ հաշվով, աջակցել է թավշյա հեղափոխությանը, Հրաչ Վարժապետյանն ասաց, որ ճիշտ չէ տոկոսային լեզվով խոսել՝ Սփյուռքի այսքան տոկոսը հետս է, կամ հետս չէ:

«Սփյուռքում մի քանի արվեստագետներ աջակցեցին, որոնց դուք լավ գիտեք: Բայց այդ անհատները չեն, որ ներկայացնում են Սփյուռքը: Սփյուռքը ներկայացնողը հիմնական ավանդական կուսակցություններն են, նրանց շուրջ համախմբված տասնյակ միությունները, կաթողիկոսությունը և այլն: Նրանք են Սփյուռքը ձևավորողը և ներկայացնողը շուրջ 70 տարի, ոչ թե հատուկենտ անհատները, նորելուկ, նոր բուսնած կազմակերպություններ, որոնք ոչ մի նշանակություն, շրջապատ չունեն»,- եզրափակեց Հրաչ Վարժապետյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company