ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են Արցախի հանրությունը, քաղաքական դաշտն ու երկրի քաղաքական ղեկավարությունը

02 Դեկտեմբեր 2020 Արայիկ Հարությունյանը նախօրեին տեղեկացրեց, որ հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Նախագահը հնարավորություն էր տեսել, որ այդ հանդիպումների միջանկյալ արդյունքներով կկարողանան ձեւավորել ազգային համաձայնության իշխանություն, որը կհամատեղի բոլորի ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության:

Արայիկ Հարությունյանի՝ մինչ համերաշխության եւ համագործակցության ձեռք մեկնելու վերաբերյալ գրառումը, ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ միասնականություն հաստատելու ճանապարհին նա պատասխանատու պաշտոնների կնշանակի հանրության կողմից ընկալելի դեմքերի։ Օրինակ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին նշանակելու է իր նախորդ պաշտոնին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ ՀՅԴ խմբակցության, Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Իշխանյանին էլ ԱԺ նախագահի պաշտոնում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱԽ քարտուղար։

NEWS.am-ը Դավիթ Իշխանյանից հետաքրքրվեց, թե Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկ ստացե՞լ է, ինչին ի պատասխան դաշնակցական պատգամավորն ասաց.

«Ինքս էլ երեկ մամուլում տեսա եւ կարծում եմ, որ այն տարաբնույթ ձեւաչափը, որ կնշանակվեմ Ազգային ժողովի նախագահ, շատ զարմանալի է։ Ընդհանուր քաղաքական խորհրդակցություններ է սկսել նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ թվում հանդիպում է ունեցել դաշնակցության մեր կառույցի ներկայացուցիչների հետ։ Քննարկումներ են եղել երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար, այդ խորհրդակցությունները կավարտվի, մնացածը պարզ կդառնա։ Ինչ վերաբերում է ինձ խորհրդարանի նախագահի պաշտոնում տեսնելուն, ապա պետք է նաեւ պատկերացնել այդ բարդ գործընթացը, հաշվի առնելով, որ մենք մեծամասնություն չենք եւ դրանից հետո հետեւություններ անել։ Առայժմ այսքանը կարող եմ ասել»։

Հստակեցնող հարցին, թե այդ խորհրդակցությունների ժամանակ իրեն նման առաջարկ արե՞լ են, Դավիթ Իշխանյանը զերծ մնաց հարցին ուղիղ պատասխանելուց, առաջարկելով դիմել հենց այդ լուրերը տարածողներին։

«Այս պահին նման հարց քննարկել անտրամաբանական եմ համարում»,- շեշտեց նա։

Եթե նման առաջարկ ստանար, կընդունե՞ր՝ հետաքրքրվեցինք դաշնակցական պատգամավորից։

«Ասացի՝ շատ բարդ ընթացակարգ է, ինձ ավելի շատ մտահոգում եւ հետաքրքրում է երկիրն այս ծանր կացությունից դուրս բերելու ուղիները, մնացածը երկրորդական է, թե ով որտեղ կլինի, ինչ պաշտոնում եւ ինչ առաջարկ կլինի»,- ընդգծեց նա։

Բացառո՞ւմ է, որ ԱԺ նախագահ կլինի, Դավիթ Իշխանյանից ուղիղ պատասխան կրկին չլսեցինք, առաջարկեց հարցն ուղել խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը։

Արցախի խորհրդարանական չորս կուսակցությունները, այդ թվում ՀՅԴ-ն որոշ ժամանակ առաջ պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Դավիթ Իշխանյանի դիտարկմամբ՝ իրենք չեն հրաժարվել այդ գաղափարից, բայց մի շարք հանգամանքներից ելնելով իրենք քննարկումների դաշտ են վերադարձել։

«Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ հետեւողականություն չցուցաբերեցինք եւ դա չտարանք քաղաքական թեժ պայքարի եւ այդ պահանջը իրականացնելուն։ Այստեղ ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ, իրավական եւ ապագա քաղաքական գործընթացների առումով ճգնաժամը ավելի չխորացնելու միտումները, որովհետեւ մեզ համար հարց է՝ արդյոք հրաժարականի դեպքում նոր ընտրություններ կարող են լինել, թե ոչ»,- ասաց դաշնակցական պատգամավորը։

Անդրադառնալով Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառմանը, Դավիթ Իշխանյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը փակագծերը ամբողջությամբ չի բացել։ Իրենք նկատել են, որ Արցախի իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ դժգոհություններ ունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց դրա մասին հրապարակավ չի խոսվում։

«Նախագահը ֆեյսբուքյան գրառում արեց, որի մեջ չներկայացրեց այն իրական իրավիճակը, ինչը քննարկումների դաշտում էր, եւ ինչը ներքաղաքական իրավիճակն էր։ Կարծում եմ նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է փակագծերը բացի, որ այդ քննարկումների արդյունքում որոշ փոփոխություններ տեղի են ունենալու՝ կառուցվածքային, կադրային, նաեւ քաղաքական վերադասավորումներ, այդ ամենով հանդերձ նախագահը պետք է հրապարակավ խոսի այն մասին, որ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները՝ մասնավորապես վարչապետի հրաժարականի պահանջը նաեւ կիսում է Արցախի ոչ միայն քաղաքական դաշտի ներկայացուցիչները, ոչ միայն Արցախի հանրությունը, այլեւ երկրի հենց քաղաքական ղեկավարությունը, այդ մասին պետք է բարձրաձայնել։ Արցախում տեղի ունեցող գործընթացները, որն ֆեյսբուքյան գրառմամբ ինքը ներկայացրեց, ավելի խորն են»,- ասաց նա։

Հարցին, թե ՀՅԴ-ն համաձայն կլինի՞ մաս կազմել նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ազգային համաձայնության իշխանությանը, պատգամավորն արձագանքեց․

«Կարծում եմ բոլորը պետք է համաձայն լինեն եւ բոլորը պետք է ազնվորեն այդ հարցի քննարկմանը մասնակցեն նաեւ իրենց քաղաքական պատասխանատվության առումով, որովհետեւ մենք պետք է հաշվի առնենք, որ նոր փուլ ենք մտել եւ ապագայի պատկերացումները պետք է ի մի բերել, թե որ քաղաքական ուժն ինչ պատկերացումներ ունի, խնդիրն այստեղ է։ Կարծում եմ այնպիսի կացության մեջ ենք, որ չպետք է քաղաքական դիվիդենտ ստանալու նպատակ հետապնդի որեւէ կուսակցություն՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական։ Հաշվի առնելով կադրային բազայի սահմանափակ լինելը, քաղաքական դաշտի ոչ այդքան կայացած լինելը, պետք է մեր ռեսուրսները համատեղենք, օգտվելով նաեւ ՀՀ-ի կադրային բազայից։ Տեսեք, արդեն շրջանառվեց Մանե Թանդիլյանի անունը, իհարկե, կարող էր նաեւ այլ անուններ լինել, բայց շատ տեղին կլինի, որ մենք կարողանանք այդ բազան նաեւ Արցախում օգտագործել։ Եթե ինքը տեղափոխվում է Արցախ ապրելու, ես չեմ բացառում, որ իր՝ Սոցապ նախարար նշանակվելու մասին լուրը կարող է իրականություն դառնալ»,- նկատեց պատգամավորը։

Դավիթ Իշխանյանը հավելեց, որ այս պահին Արցախում հիմնական խնդիրը ապագայի նկատմամբ երաշխիք ունենալն է, այդ իսկ պատճառով պետք է հանրության հետ աշխատել։

«Պետք է ունենալ հստակ քաղաքական գիծ, գաղափարախոսություն, մարդկանց ոչ միայն պետք է տնտեսական, սոցիալական, նյութական պայմանները բավարարել, այլ ուղղակի նրանց հետ աշխատել՝ պետական բոլոր օղակներից սկսած։ Կառավարման համակարգը պետք է շատ արդյունավետ գործող մեխանիզմ լինի, մենք պիտի վերջ տանք անձնավորված գործելաոճի կառավարման մեթոդներին, այստեղ կարծում եմ հաջողություն կարող ենք ունենալ։ Վստահության պակասը պետք է լրացվի նոր վստահության դաշտում, իսկ դրա համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- եզրափակեց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company