ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Ասուլիսներ

Վազգեն Մանուկյանն ասել է, թե ինչպես է կազմելու անցումային կառավարությունը

14 Դեկտեմբեր 2020

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հանդիպել է մտավորականների եւ մշակութային գործիչների հետ։

Այս խայտառակ և ամոթալի պարտությունը դառնություն է առաջացնում իմ մոտ նաև այն պատճառով, որ ես գիտեմ, որ այդ ամենը կարելի էր կանխել: Այս մասին այսօր մտավորականների և մշակույթի գործիչների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիքի փրկության շարաժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Դեռ 2.5 տարին, որ նախապատրաստվում էր այս ամենը, մի կողմ թողնենք: Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ միգուցե ավելի ուշ: Բանակցությունները մենք տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք և մտցրինք պատերազմի մեջ: Եթե 2.5 տարվա ընթացքում էլ մենք մի քիչ զբաղվեինք բանակով, մենք պարտություն չէինք ունենա»,- ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նկատեց, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրն իր մեջ ունի շատ բացեր:

«Այսպիսի համաձայնագրերի տակ սովորաբար լինում են գաղտնի հավելվածներ՝ տասնյակ էջեր: Ոչ մի բան չկա, իսկ դա նշանակում է բանակցությունների միջոցով կարելի է այս կամ այն կետը ուղղել մեր օգտին, բայց ով է այդ բանակցությունները վարելու: Այն մարդը, որը մեր երկիրը տարավ պարտությա՞ն: Իրեն չեն ընդունում ոչ միայն մեր երկրում, ամբողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է, ճիշտ է, մարտնչող, բայց քաղաքական դիակ է»,- նշեց «Հայրենիքի փրկության շարաժման» վարչապետի թեկնածուն:

Ըստ նրա՝ պատերազմի հետևանքների վերացումը և ոտքի կանգնելու գործընթացը կսկսվի այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի. «Բոլորը հասկանում են, որ ինքը պետք է գնա, բացի իրենից: Բայց այդ հոգեվարքը, ամեն մի կորած օրը մեր վրա շատ ծանր է նստում»,- նշեց նա:

Վազգեն Մանուկյանը նաև ներկայացրեց, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո որոնք պետք է լինեն անցումային Կառավարության անելիքները:

«Հսկայական բանակցային պրոցես պետք է գնա այս համաձայնագիրը կյանքի բերելու և որոշ կետեր մեկնաբանել այնպես, ինչպես մենք կուզենանք: Այն, որ մենք ժամանակից հետո պետք է լրջորեն քննարկենք, թե ինչ հարաբերություններ պետք է ունենանք Թուրքիայի, Իրանի, մյուս երկրների հետ, ակնհայտ է: Բայց այն մարդիկ, որոնք դեռ պատերազմը չավարտված, երբ դեռ կրակում են սահմաններին, հայտարարում է, որ մենք հիմա դիվանագիտական հարաբերություններ ստեղծենք Թուրքիայի հետ, դա ընդհանրապես անհասկանալի է: Եթե կռվի ժամանակ ասում ես՝ հաշտվենք, դա կլինի մեր երկրորդ կապիտուլյացիան: Դա իրենց թելադրվում է, թե տգիտություն է, ինձ չի հետաքրքրում»,- ասաց նա:

Անցումային Կառավարության համար, նրա խոսքով՝ ծանր ժամանակաշրջան է լինելու, քանի որ կան մի շարք օրհասական խնդիրներ, մասնավորապես, փախստականներ, գերիներ, զոհվածների, անհետ կորածների հարցերը: Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ այդ ամենը պետք է լուծվի անցումային Կառավարության միջոցով:

«Երբեմն խոսակցություններ կան, որ հիմա կլինի հրաժարականը, հները կվերադառնան: Ընդհանրապես այն կատեգորիաները, որոնք 2.5 տարի առաջ մտան՝ հների և նորերի մասին, ինձ համար հասկանալի չէ: Երբ Ղարաբաղյան շարժումը եկավ իշխանության, այսպես կոչված, հները՝ կոմունիստները, բոլոր այն մասնագետները, որոնք Կոմունիստական կուսակցության մեջ էին, բայց պետքական էին և օգտակար էին Հայաստանին, աշխատում էին: Իմ կառավարությունում միայն 6 հոգի մնացել էր նախկին Կառավարությունից, նույն ձև էլ լինելու է, շարունակվելու է նույն ձև: Անցումային շրջանից հետո սկսվելու է նոր փուլ, այդ նոր փուլի մեջ կտեղավորվեն հներ, նորեր: Նրանք ովքեր կարող են իրենց հայրենիքին օգուտ բերել, տեղավորվելու են»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

https://youtu.be/u75eCqC6KyI

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company