ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Վեցեակի Հարթակը` Արգելապատ Արեւմուտքի Տարածաշրջան Թափանցման Դէմ

16 Դեկտեմբեր 2020 ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակը մինչ սեպտեմբեր 27-ը եզակի այն ձեւաչափն էր, ուր աշխարհաքաղաքական բեւեռային ուժերը համատեղ կ՛իրականացնէին միջնորդական առաքելութիւն Հարաւային Կովկասի մէջ: Ռուսիոյ դաշնութիւնն ու Միացեալ Նահանգները Եւրոպական Միութիւնը ներկայացնող Ֆրանսայի հետ կ՛աշխատէին տարածաշրջանին մէջ շահերու համընկնումի կէտերու շուրջ համաձայնութիւններ գոյացնել:

Գլխաւոր այս խաղցողներու ներգրաւուածութենէն դժգոհ էին Անգարան եւ Թեհրանը` ձեւաչափէն եւ քաղաքական առեւտուրներէն դուրս մնացած ըլլալու փաստով: Պատահական չէր, որ Պաքուն եւ Անգարան ամէն առիթի կը քննադատէին Մինսքի խմբակի ապարդիւնութիւնը եւ կ՛առաջադրէին ձեւաչափի փոփոխութիւն: Մինչ Թեհրանը պատեհ առիթը բաց չէր ձգեր պատրաստակամութիւն յայտնելու` միջնորդի դեր վերցնելու:

Ըստ էութեան Մինսքի խմբակի ձեւաչափի սառեցումը իրականացուց Մոսկուան: Մինչեւ պատերազմը քննարկուող փաստաթուղթերուն մէջ կար խաղաղապահ առաքելութիւն իրականացնելու առաջադրանք: Խաղաղապահ ուժերու բաղադրութեան շուրջ չկար միջազգային համաձայնութիւն: Բնականաբար Մոսկուան չէր կրնար արտօնել, որ իր տիրոյթը նկատուող տարածքին վրայ տեղակայուէին ՄԱԿ-ի կամ ՕԹԱՆ-ի ուժեր, իսկ ատոր դիմաց Արեւմուտքը կ՛արգելակէր ռուսական ուժերու ժամանումը Արցախ:

Հիմա որ երկկողմ դիմումով Մոսկուան հրաւիրուած է արցախեան տարածք, ատիկա արդէն համազօր է Միացեալ Նահանգներու եւ Եւրոպական Միութեան դուրս մղման քայլի: Բայց այդ մէկը կարելի պիտի չըլլար իրականացնել առանց Անգարայի կանաչ լոյսին: Պաքուն միայն Անգարայի թոյլտուութեամբ կրնար դիմել Մոսկուային եւ տալ իր համաձայնութիւնը, որպէսզի իրականացուէր խաղաղապահ առաքելութիւնը:

Ասիկա արդէն կը յուշէ Արեւմուտքի տարածաշրջան թափանցման արգելապատի մասին, որ աւելիով կը փորձեն աղիւսել վեցեակի հարթակով: Երեւութապէս` պատժամիջոցներու ենթարկուող Մոսկուան, Թեհրանն ու Անգարան յայտնուած են նոյն հարթակի վրայ: Թիֆլիսն ու Երեւանը ներառելու փորձով կ՛առաջադրուի կառուցել այդ արգելապատը` դուրս ձգելով Ուաշինկթընն ու Պրիւքսելը: Մոսկուայի համաձայնութիւնը վեցեակին ներառուելու կը յանգեցնէ Երեւանի համաձայնութեան, յատկապէս ներկայ պայմաններուն մէջ: Խնդիրը Թիֆլիսի միանալն է. վեցեակի ստեղծման մասին Անգարայի հնչեցուցած առաջարկի նոյն օրը Վրաստանի նախագահը առաջադրեց խաղաղութեան կովկասեան հարթակ ստեղծելու գաղափարը: Այս մէկը կրնայ դիտարկուիլ իբրեւ խուսանաւում` մերժելու Անգարայի առաջարկը եւ գուցէ ստեղծելու զուտ կովկասեան հանրապետութիւններու միացեալ հարթակ: «Առաջարկ առաջարկի դիմաց» դասական բանաձեւով մերժելու թրքական նախաձեռնութիւնը: Այդ պարագային տակաւին չի փակուիր տարածաշրջանի արեւմտեան պատուհանը, ինչ որ հակառակ ուղղութեամբ կ՛ուրուագծէ Վրաստանի մեկուսացման տանող ճանապարհը:

Մինսքի խմբակի երկու երրորդ անդամներու այցը տարածաշրջան, Արցախի մէջ հանդիպման չեղեալ նկատուիլը եւ այս բոլորէն ետք անբովանդակ յայտարարութիւն հրապարակելը առաւել եւս կը համոզեն, որ ներԵԱՀԿ-եան առումով Մինսքի խմբակի մէկ երրորդը կը պայքարի երկու երրորդին դէմ:

Այս բոլորը չեն ենթադրեր անշուշտ Մինսքի խմբակի պաշտօնական կազմալուծում: Կարգաւորման բանակցութիւնները պիտի վերաձեռնարկուին: Այստեղ սակայն կան ճշդելի կէտեր: Երեւանը բանակցութիւններուն կը մասնակցէր իբրեւ Արցախի անվտանգութեան գլխաւոր երաշխաւոր: Այդ հանգամանքը կը թուի, թէ ձեւական է այլեւս, եւ ըստ էութեան այդ կարգավիճակի տէրը Մոսկուան է:

Վեցեակը աշխատելու պարագային, իր անդամները սկզբունքով պէտք է լուծեն իրար միջեւ յամեցող խնդիրները. իսկ վեցեակի ձեւաչափը կը յուշէ, որ խնդիրները չեն վերաբերիր միայն Ստեփանակերտին եւ Պաքուին, այլ նաեւ` Անգարային եւ Երեւանին:

«Ա.»

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company