ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մեր անվտանգութեան սահմանագիծը

28 Դեկտեմբեր 2020

Կրկնե՛նք անգամ մը ևս։ Որքան ատեն, որ քննարկումը տեղի կ՚ունենայ խորհրդային ներքին սահմաններով ձևաւորուած կեղծ աշխարհագրութեան տուեալներուն վրայ, հայկական կողմը անպայման տուժող պիտի հանդիսանայ Նոյեմբեր 9-ի Եռակողմանի Յայտարարութեան կիրառման գործընթացին մէջ։ Հանճար ըլլալու պէտք չկայ այս պարզ ճշմարտութեան վերահասու ըլլալու համար։

Երբեմնի ԼՂԻՄ- ի և շրջակայ տարածքներու սահմանները ճշտուած են բոլշևիկեան Մոսկուայի կողմէ բացէ ի բաց թշնամական դիտաւորութեամբ և շատը՝ Ստալինի ձեռքով։ Անոնք կը ծառայեն միայն մէկ բան իրագործելու։ Անոնք գծուած են Հայաստանն ու Արցախը յաւիտենապէս պատանդի կարգավիճակին մէջ պահելու միտումով։ Այդ սահմանագծերը հարազատօրէն կ՚արտայայտեն Կարսի Պայմանագրի թուրքևբոլշևիկեան յանցագործ ոգին։ Անոնց նպատակն է Հայաստանը վերջնականապէս զրկե՛լ իր կենսական տարածութիւններէն։ Զայն ընել Թուրքիոյ և Ազրպէյճանի, յետոյ նաև Վրաստանի և անշուշտ գերադրաբար Մոսկուայի քաղաքական ստրուկը։

Երբ Փաշինեանի իշխանութիւնը մեքենական հետևողականութեամբ — և շիլ տրամաբանութեա՛մբ — կ՚ընդունի խորհրդային ներքին սահմանագծերով առաջնորդուիլ Նոյեմբեր 9-ի Եռակողմանի Յայտարարութեան կիրառման գործընթացին մէջ, ան ինքնաբերաբար կը նուիրագործէ հայ ժողովուրդին և հայ անկախ պետականութեան դէմ գործուած բռնի հայրենազրկումի թուրքևբոլշևիկեան քաղաքականութիւնը։ Իրենց հարիւր տարուան հեռաւորութենէն, Քեմալն ու Ստալինն են, որ նորէն լուծարքի կը նստին Հարաւային Կովկասի ռազմաբեմին վրայ ՝ հայ անկախ պետականութիւնը իր էութենէն պարպելու և զայն հալեցնելու և ի վերջոյ հայ ժողովուրդը բնաջնջելու յստակ կանխամտածութեամբ։

Պատճառ մը կար, թէ ինչո՞ւ հայկական ուժերը ծով արեան գնով պէտք էր ազատագրէին բոլոր այն հայրենական տարածքները, զորս Փաշինեան նոյեմբերի 9-ին գաղտագողի յօժարեցաւ յանձնել թշնամիին։ 1994-ին, այդ տարածքները ազատագրելով նորանկախ հայ պետականութիւնը կը ձգտէր սրբագրել թուրքևստալինեան անարդարութիւնը և վերահաստատել մեր երկրի աշխարհաքաղաքական լինելիութիւնը։ Հայոց հայրենիքը վերստի՛ն դնել աշխարհի քարտէզին վրայ, որպէս ինքնիշխան ուժ։ Զայն վերստի՛ն զինել ուժային խաղաքարտերով և զայն օժտե՛լ քաղաքացիական հպարտ և ամուր յենարանով։

ԱՅՆ ՎԱՅՐԿԵԱՆԻՆ, ՈՐ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԱԶԱՏԱԳՐՈՒԵՑԱՆ ԵՒ ՄԱՍ ԴԱՐՁԱն ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԿԱՌՈՅՑԻՆ (SECURITY ARCHITECTURE), ԱՅԴ ՎԱՅՐԿԵԱՆԻՆ ԻՍԿ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԵՒ ՎԵՐՋՆԱԿԱՆՕՐԷՆ ՋՆՋՈՒԵՑԱՆ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ։ ԱՅԴ ՓԱՍՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՒԵՐԱՑՈՒՄ ՍՏԱՑԱՒ ՆՈՅԵՄԲԵՐ 5, 1994 թուակիր պիշքեքի (կիրգիզիա) համաձայնագրով, որուն վրայ իրենց ստորագրութիւնը դրին երեք ինքնիշխան բանակցող կողմեր ` Ազրպէյճան, Հայաստան Եւ Արցախ։ Պիշքեքի համաձայնագրի ստորագրութեան միջազգային վկաներն էին պարոնայք Կրաչով (ՌԴ պաշտպանութեան նախարար), Քոզիրեւ (ՌԴ արտգործնախարար) եւ Քազիմիրով (յանուն ԵԱՀԿ-ի նախագահութեան)։ Համաձայնագիրը ստորագրուեցաւ Ազրպէյճանի պաշտպանութեան նախարար Մամետովի կողմէ մայիս 4, 1994-ին Բաքուի մէջ, Հայաստանի պաշտպանութեան նախարար Սերժ Սարգսեանի կողմէ մայիս 10, 1994-ին Երեւանի մէջ եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան զինուժի ընդհ. Հրամանատար Սամուէլ Բաբայեանի կողմէ մայիս 11, 1994-ին Ստեփանակերտի մէջ։

Այդ օրն իսկ, Հայաստան և Արցախ ինքնաբերաբար հաստատեցին իրենց անվտանգութեան սահմանագիծը (նախայարձակ Ազրպէյճանի դէմ), որ այնուհետև ճանաչում ստացաւ որպէս «շփման գիծ» ենթարկուելով Ազրպէյճանի շարունակական ոտնձգութիւններուն և համաձայնագրի պայմաններու տևական խախտումներուն։ Այդ օրինախախտումներն իսկ կու գան հաստատելու, որ նախկին խորհրդային սահմանները այլևս գոյութիւն չունէին։ Իրականը անվտանգութեան սահմանագիծն էր, որ կը կարօտէր շուրջօրեայ վերահսկողութեան և միջազգային ուշադիր մշտադիտարկման։ Այս բոլորը լայնօրէն վաւերագրուած են և մաս կը կազմեն ԵԱՀԿ-ի Մինսքի Խումբի Համանախագահութեան թղթածրարներուն։

Այսօր, Պր. Փաշինեան – մոռնալով այս փաստերը — կը յամառի իր նահանջական քայլերուն համար արդարացում փնտռել նախկին խորհրդային սահմանագծերուն մէջ։ Իր այսօրուան հարցազրոյցի բովանդակութիւնը բարացուցական էր։ Իր թէզը կարելի է ամփոփել հետևեալ չորս կէտերով։

(ա) Նախկին իշխանութիւններու օրով, Հայաստան արդէն իսկ ընդունած է Ազրպէյճանի յանձնել «գրաւեալ» եօթը շրջանները (սխա՛լ),
(բ) Այդ կը նշանակէ, որ Հայաստան նաև ընդունած է այդ շրջանները յանձնել Ազրպէյճանի իրենց նախկին խորհրդային սահմաններով (սխա՛լ),
(գ) Որևէ այլ տարբերակ դուռ կը բանայ նոր պատերազմի…որուն պատրաստ չենք, և վերջապէս
(դ) Երկիրը պէտք ունի կայունանալու…որմէ կը բխի այն միտքը, որ Հայաստան պէտք ունի նոր յարաբերութիւններ սկսելու Թուրքիոյ և նոյնիսկ Ազրպէյճանի հետ, որպէսզի կարենայ կայունութեան հասնիլ…Եւ վերջապէս՝ նկատի ունենալով այս իրականութիւնը, ըստ Փաշինեանի, ընդդիմութեան բոլոր հակաթէզերը կը ծառայեն հանրութիւնը ապակողմնորոշելու և ընտրական գործարքի։

Յայտնեմ անմիջապէս, որ Պր. Փաշինեանի թէզը բոլորովին անհիմն է և շատ հեռու՝ իրականութեան նորմերուն համապատասխանելէ։ Անկախ անոր առարակայական անճշտութիւններէն (որոնց մասին խօսած եմ իմ վերջին յօդուածներով), Փաշինեան իր թէզը կը հիմնէ մէկ մեծ ենթադրութեան մը վրայ։ Ան կը թուի առաջնորդուիլ այն թիւր համոզումով, որ մենք գործ ունինք բարեհաճ թշնամիի մը հետ…Այսինքն՝ «Կշտացո՛ւր Ալիևը, կշտացո՛ւր Էրտողանը, (կշտացո՛ւր Նեթանեահուն) և կ՚ըստանաս քու երջանկութեանդ օրրանը…»։ Քաջ գիտնալով, որ մենք գործ ունինք անկուշտ թշնամիի մը հետ։

Փաշինեան բացարձակապէս կ՚անտեսէ թուրքևազրպէյճանական համաթրքական մեծ ծրագիրը, որուն առաջին հանգրուանն է միայն 45-օրեայ պատերազմը, որուն նշաւակ դարձաւ մեր երկիրը։ Ալիև և Էրտողան փուճ հաճոյախօսութեամբ չէ, ո ր կ՚ըզբաղուէին, երբ վերջերս ի լուր աշխարհի կը յայտարարէին իրենց ծաւալապաշտ նպատակներուն մասին։ Ինչո՞ւ ՀՀ գործադիր իշխանութեան պետը կ՚որոշէ աչք գոցել այս բոլորին վրայ և հանրութեան աչքին ճօճել իր օդային թէզերը։ Շատ տագնապեցուցիչ հարցում մըն է ասիկա, որ իր համոզիչ պատասխանը կը փնտռէ…

Այդ ինչպէ՞ս է, որ Վարչապետը հնարաւոր կը գտնէ առանց առարկութեան թշնամիին յանձնել Սոթքի հանքավայրին կարևոր մէկ մասը, Կապանի և Գորիսի և Արծուանիկի ռազմավարական մատոյցները, Շուռնուխ և Որոտան գիւղերը, Կովսականի և Սանասարի հայկական առաջնագծերը, Բերձորի և Մեղրիի անցքերը և այլ թանկագին մարտկոցներ միշտ համոզուած՝ որ մեր երկիրը — և յատկապէս Սիւնիքի պատուա՛րը — տակաւին կրնայ պահպանել իր էական պաշտպանունակութիւնը։ Ինչպէ՞ս կրնայ թոյլ տալ, որ Քեմալի և Ստալինի սահմանագծերը վերստին պարտադրուին մեր հայրենիքին՝ մեր ժողովուրդը հրելով անյատակ վհատութեան մը խորը։

Բարեբախտաբար գոյութիւն ունի տակաւին ընդդիմութեան կորովի ճակատը, որ քաղաքացիական անհնազանդութեան զանգուածային գործողութիւններով կը մերժէ ընթացք տալ իշխանութեան կողմէ նիւթուող այս գահավէժ անկումին։ Իշխանութիւնը, որ կը փորձէ ինքզինք մշտնջենաւորել, անկումային է իր բնոյթով և կը խորհրդանշէ մեր պարտութիւնը։ Մեր ժողովուրդը իրաւունք չունի պարտութեան այս քաղաքական լուծը ընդունելու։ Այն սահմանագծերը, որոնք կը պարտադրուին իրեն այս իշխանութեան կողմէ, մեր գերութիւնն են և մեր ամօթը։ Կարևոր չէ, թէ քանի մեծամեծներ ստորագրած են Նոյեմբեր 9-ի պարտութեան փաստաթուղթը։ Այդ թերի և անարժանապատիւ փաստաթուղթը տեղ չի կրնար ունենալ մեր ժողովուրդի հաւաքական գիտակցութեան մէջ և չունի։ Հայ անկախ պետականութեան ազգային անվտանգութեան նորմերը մենք՝ ինքնե՛րս ենք, որ պիտի հաստատենք և անոնք ամրագրուած պէտք է ըլլան զինադադարի որևէ համաձայնութեան մէջ։ Մեր երկրի անվտանգութեան սահմանագիծը չէ ճշտուած նոյեմբերի տխեղծ յայտարարութեան մէջ և հետևաբար անկէ բխող որևէ կարգադրութիւն ի սկզբանէ դատապարտուած է ձախողութեան։ Ան պիտի ձախողի, քանի որ անոր պայմանները բացայայտօրէն անողջամիտ են և անհեռատես։ Անոնք կը հարուածեն մեր ազգային գերագոյն շահերը և մեր արժանապատւութիւնը։ Իր լռոութեամբ, մեր ժողովուրդը այդ փաստաթուղթը արդէն իսկ շպրտած է երեք մեծամեծներու երեսին։ Եւ մի փորձէք մեր ժողովուրդին կամքը կոտրել նոր պատերազմի մը սպառնալիքը ճօճելով իր աչքերուն առջև։

Կարօ Արմենեան

Դեկտեմբեր 27, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company