ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հոգով ճորտերի վարչապետը

29 Դեկտեմբեր 2020

Ամեն անգամ, երբ գրիչ եմ վերցրել կամ նստել եմ համակարգչի առջև հրա­պա­րա­կախոսական հոդված գրելու, ինքնաբերաբար գործել են ներքին կարմիր գծերը: Այս անգամ, սակայն, ինձ հազիվ թե հաջողվի այդ սկզբունքը լիովին պահպանել, որով­հետև դիմացինը բարոյականության ու քաղաքակրթության բոլոր կարմիր գծերը վաղուց է անցել: Խոսքս վարչապետի ինքնահռչակ տեղապահի մասին է:

Նիկո՛լ, դու մի վիճակում ես, երբ փորձում ես ամեն գնով դուրս պրծնել քո իսկ լարած թակարդից, բայց ավելի ու ավելի ես խճճվում նրա մեջ: Դու այլևս թշվառության ու ողորմելիության մարմնացում ես, բայց քեզանից ավելի թշվառ ու ողորմելի են քեզ շրջապատողները, լինենք նրանք քո կուսակից պատգամավորները, թե գործադիր իշխանության ներ­կա­յա­ցուցիչներ, որոնք դեռևս ամբողջ խորությամբ չեն գիտակցում իրենց ներկա կարգավիճակից բխող պատասխանատվությունը:

Խուսափելով քեզ ուղղված բոլոր կարևոր ու սուր հարցադրումներից՝ դու, Նիկո՛լ, նորից ու նորից շարու­նա­կում ես մոլորեցնել առանց այն էլ անորոշությունների գիրկն ընկած մարդկանց՝ նրանց վախեցնելով պատերազմի հնարավոր վերսկսման ուր­վա­կա­նով, եթե մենք կամովին չզիջենք մեր հայրենիքի այն տարածքները, որոնց նկատ­մամբ հավակնություններ է դրսևորում թշնամին: Սյունիքի Որոտան ու Ճակա­տեն գյուղերի բնակիչ­նե­րին թշնամու հետ համա­կե­ցու­թյան հորդոր կարդալուց առաջ ընտանիքիդ հետ գնա և 2 գիշեր քնիր այդ գյուղերում, բայց առանց պահպա­նու­թյան ծառայության աշխա­տա­կից­ների: Եռակողմ հայտարարության մեջ, որի տակ նաև քո ստո­րա­գրությունն է, Նիկո՛լ, ոչ մի խոսք չկա թշնամուն նոր տա­րածք­ներ հանձնելու մասին: Ընդ­հա­կա­ռակը, ասվում է, որ կողմերը պիտի կանգնեն այնտեղ, որտեղ գտ­նվում են հայ­տա­րա­րությունը ստորագրելու պահին: Հետևաբար ո՞ր փաս­տա­թղթի կամ պայմանագրի հիման վրա ես դու շարունակում տարածքներ զիջել: Գուցե բանավո՞ր համա­ձայ­նության, որը կատարելու համար «տղամարդու» խոսք ես տվել: Միգուցե ժողովրդին նախապատրաստե՞ս քո «ցավոտ» զիջումների ողջ փա­թե­թին, ինչպես դա փորձեցիր անել պատերազմի ընթացքում: Թե՞ դա միանգամից չես անում, որպեսզի միանգամից էլ չկորցնես դեռևս քեզ աջակցողների այն պարզամիտ զանգ­վածը, որը դեռևս շա­րու­նա­կում է ի դեմս քեզ տեսնել իր փրկչին: Իսկ դու ումի՞ց կամ ինչի՞ց ես փրկել այդ զանգվածին, Նիկո՛լ: Այսպես կոչված «երկիրը թալա­նող­նե­րի՞ց»: Իսկ դու և քո շրջապատը չե՞ք թալանել անցած 2,5 տարվա ընթացքում: Եթե ուրիշ ոչինչ չասեմ, հենց միայն ապօրինի պարգևավճարները բավարար են, որպեսզի քո ու քո շրջապատի «սրբապատկեր»-դի­մա­կը պատռված լինի: Բայց չէ՞ որ իրականությունն ավելի դառն է: Ինչպես քո, այնպես էլ անմիջական շրջա­պա­տիդ ապօրինությունների մասին հատ­կա­պես վերջին մեկ ու կես տարվա ըն­թացքում եղել են բազմաթիվ հրապարակումներ, որոնց քեզ են­թա­կա իրավապահ կառույցներն ընթացք չեն տվել և չեն տալու, քանի դեռ զբաղեցնում ես վարչապետի աթոռը: Բայց չէ՞ որ քո «իշ­խա­նությունը», որից միայն «ի՜…»-ն է մնացել, շուտով կավարտվի: Դեռևս ոչ ոքի չի հաջողվել այն սեփա­կա­նացնել և քեզ նույնպես չի հաջողվի: Դու չես հերքել քեզ ուղ­ղ­ված ֆինանսական չարա­շա­հում­ների մեղա­դրանք­նե­րից և ոչ մեկը: Կամ եթե փորձես հերքել, ի՞նչ է՝ կհավատա՞ն … : Եթե մեկ ուրիշ ղեկավարի ուղղվեր կաշառքի դիմաց հայրենիքի մի մասը վաճառքի հանելու մեղադրանք, այն էլ հազարավոր զոհերի արյան գնով, անկախ այդ ղեկավարի նկատմամբ իմ ունեցած վերաբեր­մուն­քից, ես դրան չէի հավատա: Քո դեպքում հակված եմ հա­վա­տա­լու, որով­հե­տև անցածդ ճանապարհը տալիս է դրա հիմքերը (այդ մասին նույնպես հրա­պա­րակումներ են եղել, որոնք դարձ­յալ դու հերքելու փորձ չես արել): Դու այնքան պրիմիտիվ ես (այո՛, պրիմիտիվ, ոչ թե պարզունակ), որ նույնիսկ Վրաստանի վարչապետին մաք­սա­­նենգ գործարքի առա­ջարկ ես արել (սա նույնպես չես հերքել), առանց հասկանալու դրա հնարավոր հե­տևանք­ները ոչ միայն քեզ, այլև մեր պե­տու­թյան համար: Դու փորձել ես ամեն ինչից փող սարքել՝ չգիտակցելով, որ դա բումե­րան­գի նման կարող է հար­վա­ծել քեզ:

Նիկո՛լ, երբ հայտարարեցիր արցախյան բանակցային գործընթացը քո՝ զրո­յա­կան կետից սկսելու մասին, ըստ ամենայնի՝ չհասկացար, որ ձեռնոց ես նետում այդ հիմնախնդրին այս կամ այն կերպ առնչվող բոլոր պետություններին: Իհարկե, նրանց ներկայացուցիչները քթների տակ ծիծաղել են առաջին հայացքից խորամանկ թվացող, իսկ իրականում չափազանց պարզունակ քո հնարքի վրա, որով­հե­տև դրանով դու՝ դիվանագիտության այբուբենը չիմացողդ, ուզում էիր դիվանա­գի­տու­թյան դասեր տալ այդ գործում մազերը սպիտակեցրած մարդկանց: Նման բան իրենց կարող են թույլ տալ միայն ռազմական գերտերությունները, այն էլ՝ հազ­վա­դեպ: Մի՞թե Հայաստանի Հան­րա­պետությունն այն երկիրն է, որի ղեկավարը կարող է այդպիսի հանդգնություն դրսևորել և մնալ անպատիժ: Իսկ պատժվողը եղանք մենք բոլորս՝ որ­պես պետություն ու ժողովուրդ, երբ, ըստ էության, միայնակ մնացինք վերջին պա­տե­րազմում:

Եվ այդ ամենից հետո, Նիկո՛լ, դու քեզ համարում ես Հայաստանի Հան­րա­պե­տության վարչապե՞տը: Դու չե՛ս կարող իմ վարչապետը լինել: Դու կարող ես լինել միայն հոգով ճորտերի վարչապետը, որոնք առաջնորդվում են «ով էշ, մենք փալան» հայտնի սկզբուն­քով, անկախ այն բանից, թե որքան է նրանց թիվը: Քեզ մերժել են ՀՀ գրեթե բոլոր գիտա­կր­թական հաստատությունները, հոգևոր կենտրոնները, հասարա­կա­կան-քա­ղա­քական բազմաթիվ կազմակերպություններ, գործարար աշխարհի ակն­առու ներ­կա­յա­ցուցիչների գերակշիռ մասը, Սփյուռքի գրեթե բոլոր հաս­տա­տու­թյուն­ները, որոնք հայ­րե­նիքի համար դժվարին պահերին նրա կողքին են եղել իրենց ողջ ներուժով: Այլ կերպ՝ քեզ մերժել է հայ ժողովրդի մտավոր, հոգևոր և ֆինանսական ողջ ընտրանին իր աշ­խար­­հա­սփյուռ ընդգրկումով, բայց դու միայն քեզ բնորոշ պնդա­ճա­կա­տությամբ շա­րունակում ես կառչած մնալ աթոռին և մանրախնդրությամբ փորձում ես պիտա­կա­վորել քո հրաժարականը պահանջողներին՝ նրանց անվանելով «պսևդո­էլի­տա»:

Նիկո՛լ, եթե հայ ժողովրդի մեջ կա «պսևդո» ինչ-որ բան, դա առաջին հերթին քո անվան կողքին կարող է դրվել:

Հրաժարականդ պահանջող դասախոսներին անվանեցիր կաշառքով գնա­հա­տա­կան նշանակողներ: Ասա այն դասախոսի անունը, որը քեզանից կաշառք է պա­հան­ջել գնա­հա­տական նշանակելու համար, եթե կա այդպիսին: Քեզ ինչո՞ւ են հեռացրել ԵՊՀ-ից, գնահատականի համար կաշառք չտալո՞ւ, թե՞ մեկ այլ պատճառով …

Ասել եմ և ավելորդ չեմ հարարում կրկնել. դու, Նիկո՛լ, հասկանում ես միայն բիրտ ուժի լեզուն, քաղաքակիրթ խոսքը քեզ համար չէ, որովհետև քաղաքակիրթ խոսքը հասկանալու համար պիտի համապատասխան արժեհամակարգի կրող լինել, որը քեզ խորթ է:

Իշխանավորները, որպես կանոն, հակված են լսելու միայն ականջահաճո բա­ներ, անկախ նրանից, թե դրանք որքանով կապ ունեն իրականության հետ: Քաջ Նազարի կերպարը դրա գեղարվեստական մարմնացումն է: Իշ­խա­նա­վորների արբան­յակ­ներն էլ, հետևելով այդ «ոսկե կանոնին», խուսափում են նրանց դառն ճմար­տու­թյուն­ներ մատուցելուց, եթե, իհարկե, դա գիտակցում են: Նիկո՛լ, այդպիսի դառն ճշմարտություններից մեկը հետևյալն է. կարող է կանգ առնել հանուն իշխա­նության մղվող պայքարը, եթե շարունակելը վտանգում է հայրենիքն ու պետա­կա­նությունը, իսկ հանուն հայրենիքի ու պետականության մղվող պայքարը չի կարող կանգ առնել, որովհետև նրանք արդեն իսկ վտանգված են:


Վարդան Պետրոսյան

28. 12. 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company