ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Բա ու՞ր մնաց հպարտ հայը…

30 Դեկտեմբեր 2020

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալի նկատմամբ, ում հրամանի արդյունքում ՍԹՍ-ի հարվածից զոհվել են 18 զինծառայողներ …

Մեր հազարավոր զոհերը, մեր ողբերգական, անդառնալի պարտությունն ունի մեկ հիմնական մեղավոր և մեկ հիմնական պատասխանատու. դա երկուս ու կես տարի ՀՀ ղեկավարումն իրականացնող նիկոլն է, իր քաղաքական թիմով, իր արժեհամակարգով, մեր պետականությունն ու ինքնիշխանությունը կազմաքանդելու անառարկելի հանձնառությամբ:

Կատարվածն այլ բան, քան պետական դավաճանություն չի կարող չգնահատվել, և այն շարունակվում է ամեն օր՝ ՀՀ սահմանների բզկտումով և պետական անտերությամբ…

Թե ինչու ՀՀ գլխավոր դատախազությունը քր. գործ չի հարուցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ նիկոլ փաշինյանի նկատմամբ, որը բանավոր ըմբռնումով թուրքին հողեր է հանձնում, թ՜ե տարակուսելի է, թե՝ պարզ. ըստ էության տեղի է ունենում քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանության և անձամբ նիկոլի շահերի սպասարկում, քաղաքական կամակատարություն…

Դատաստանը լինելու է. իրակությունից փախուստ չկա…

նիկոլիզմով բթացած ու բանականությունը կորցրած ոմանք դեռ մերժում են տեսնել, որ մեր հարավային դարպասներից շուտով թուրքն իրենց տներն է մտնելու…

Եվ այս ամենի ֆոնին զարհուրելի է լսել, դժվար է պատկերացնել, որ կան որոշ ստահակների, որոնք ինչ-որ ճանապարհների ասֆալտապատումն ու ստրուկի կարգավիճակից սեփական ազատագրումը նժարում են ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ կորստի հետ:

Դուք ինչպե՞ս եք կարողանում այդքան համոզված, այդքան անվարան Հայրենիքը ձեր կերակրափողի մակարդակի իջեցնել:

Միևնույն է՝ ձեր հերոսը վաղ թե ուշ կանգնելու է դատաստանի առջև: Իսկ ստրուկ/ռաբ ըստ ձեր խուսույթի/ լինելը ձեր ընտրությունն էր կամ հոգեվիճակը. Էությամբ ազատը երբեք իրեն ստրուկ չի զգա…

Նաև լափաման բառն այդքան հաճույքով շահարկողներին ասեմ, որ ձեր պաշտելի նիկոլի օրոք ըստ հայտարարությունների ՀՀ բյուջե է վերադարձվել 118 մլն դոլլար, իսկ Հայաստանը տապալման հանգեցրած անհայրենիք ու ձախողված վարչախումբն իբրև պարգևավճար այդ գումարից ավելին է լափել՝ 120 մլն դոլարից ավելին:

Բա ու՞ր մնաց հպարտ հայը…

Նիկոլ Փաշինյանին այսօր սատարողները մեղսակից են դավաճանին և իրենց խղճի վրա են վերցնում 5000-ից ավելի անմեղ զոհերի, 10 000 վիրավոր ու անդամալույծների, անհայտ թվով գերիների ու կորածների, մեր Հայրենիքի ¼ կորստի, քառասուն հազար հայրենազուրկ ու տնազուրկ փախստականների, ամեն օր ՀՀ սահմաններից կտոր-կտոր խլվող մեր հողերի մեղքն ու պատասխանատվությունը:

Ասֆալտապատման արդյունքում «Ռաբից հպարտ հայի» վերածվածներին, եթե թիվ կարդալ և հասկանալ գիտեն, եթե ուղեղի մթագնումը վերջնական չէ, լափաման թեմայով մի բան էլ փոխանցեմ. մոտ մեկ տարվա կտրվածքով պետական պարտքը աճել է 521 մլրդ դրամով: Մսխել կամ լափել են 584 մլրդ դրամ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ կառավարության հաշվի մնացորդը ԿԲ ում 280 մլրդ դրամ է: Փետրվարին այն 368 մլրդ էր:

Երևի շուտով քանդեք ձեր գյուղի բացակա ասֆալտն ու թոշակ, աշխատավարձ վճարեք կամ տասնյակ հազարավոր անտունների կացարան կառուցեք: Կամ էլ այդ ասֆալտից մեդալ ձուլեք ու կախեք ձեր տուրիստական կամոֆլյաժներից…

Իսկ նիկոլը կանգնելու է դատարանի առջև…ու մեղքի, մեղավորության ու հանցակցության քարը չի իջնելու ձեր խղճից:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company