ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Թշնամին նոր ակնկալիքներ ունի դավաճանից․ սա է Նիկոլի իշխանության մնալու գինը․ Իշխան Սաղաթելյան

07 Հունվար 2021

Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար մեկուսանում է արտաքին աշխարհից, միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտայնությունը պատմական ամենացածր մակարդակի վրա է։ Մեր պետությանն ու ժողովրդին աղետալի վիճակի մատնած իշխանությունն անցած երկուսուկես տարվա ընթացքում հետևողականորեն խարխլել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական անվտանգության համակարգը, ինչն էլ խոշոր հաշվով հանգեցրեց աղետալի պատերազմին։

Ղարաբաղյան հիմնախնդրի և ՀՀ միջազգային հարաբերությունների վերաբերյալ պրիմիտիվ դատողությունները, տրամագծորեն հակառակ քաղաքական հայտարարությունները հանգեցրեցին նրան, որ Հայաստանը Ղարաբաղյան հիմնախնդրում դարձավ անբանակցելի կողմ, ինչն էլ միջազգային հանրության աչքերում լեգիտիմացրեց պատերազմի սանձազերծումը։ Նիկոլի բացառիկ դիլետանտիզմի պատճառով աշխարհը սկսեց Ղարաբաղյան հիմնախնդիրն ընկալել ոչ թե ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքար, այլ որպես զուտ տարածքային վեճ։ Հայաստանը պատերազմի մեջ մտավ առանց ռազմավարական դաշնակցի և ռազմավարական գործընկերների հետ կայուն հարաբերությունների։

Արդյունքում՝ որևէ պետություն գործադիր իշխանության մակարդակում Հայաստանի Հանրապետությանը համերաշխություն չհայտնեց, մենք ադրբեջանա-թուրքական տանդեմի և նրանց բացահայտ սատարող պետությունների դեմ-հանդիման մնացինք, ըստ էության, մենակ։ Հայաստանի իշխանությունների նկատմամբ միջազգային արհամարհանքը դեռևս զգացվում էր պատերազմից առաջ, բավական է նշել, որ Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովից հետո օտարերկրյա որևէ ղեկավար պետական այցով Հայաստան չի ժամանել։ Հարաբերությունների որակական անկումը՝ ինչպես ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, բարեկամ Իրանի, այնպես էլ Չինաստանի, Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ակնհայտ էին: Արդյո՞ք Հայաստանի շահերը չեն համընկնում մեր տարածաշրջանում խոշոր այլ խաղացողների շահերին։ Անշուշտ, համընկնում են…..

Պարզապես անհրաժեշտ է Հայաստանում պետական շահի գիտակցում ունեցող և ամենակարևորը՝ վստահելի իշխանություն ձևավորել: Դրա համար մեզ պետք է մի իշխանություն, որի հետ հնարավոր կլինի խոսել, բանակցել, պայմանավորվել ճանապարհ անցնել։ Ոչ մի պետություն, նույնիսկ մեզ ամենամոտ բարեկամները, չե՛ն պատրաստվում անհավասարակշիռ և արկածախնդիր անձի հետ ճանապարհ անցնել կամ գործընկերություն անել: Այս պայմաններում Հայաստանը շարունակում է մեկուսանալ աշխարհից, իսկ թշնամին, օգտվելով այս իրավիճակից, դիրքավորվում և մեծացնում է իր ազդեցությունը։ Այս ամենի հետևանքները կրում են մեր ժողովուրդը և պետությունը: Արժանապատվությունը կորցրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն ունի միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի դավաճանից։ Սա է Նիկոլի իշխանության մնալու գինը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company