ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Հայ ժողովուրդն այդքան հիմար չէ, որ ընդունի նման անհիմն բացատրությունները

16 Հունվար 2021


lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը

-Ինչպե՞ս եք գնահատում հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, երբ ռազմագերիների հարցով որևէ պայմանավորվածություն հնարավոր չեղավ ձեռք բերել:

-Հունվարի 11-ի հանդիպումից հետո ընդունված հայտարարությունը Հայաստանի կառավարության երկրորդ շատ մեծ ձախողումն է և մասնավորապես ՀՀ վարչապետի համար: Մեզ համար անընդունելի և անհասկանալի է, թե ինչպես վարչապետը ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի հարցը չլուծելով համաձայնվեց մասնակցել տնտեսական օրակարգի բանակցություններին` հաշվի առնելով, որ ինքը խոստացել էր, որ դա չի անելու: Մանավանդ որ ձեռք բերված համաձայնությունը ևս որևէ հայանպաստ կետ չէր պարունակում: Հունվարի 11-ից առաջ և անցած 30 տարիների ընթացքում որևէ ժամանակ չէինք տեսել կամ լսել, որ Հայաստանը որևէ պահանջ է ներկայացրել Ադրբեջանի միջոցով Ռուսաստան կամ Իրան հասնելու համար: Մինչդեռ բոլորս գիտենք, որ թե Ալիևի, թե Էրդողանի համար երկարամյա նպատակ է ցամաքային կապ ստեղծել Ադրբեջանի և Նախիջևանի միջև: Հետևաբար, նրանք, որոնք այս հայտարարությունը ներկայացնում են իբրև արդար, հավասարակշռված, իրենք էլ են տեղյակ, որ հայ ժողովուրդն այդքան հիմար չէ, որ ընդունի նման անհիմն բացատրությունները:

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտմամբ է այս հարցը չլուծված պահում, որպեսզի Հայաստանի ժողովրդի բոլոր ջանքերն ու ուշադրությունն այս խնդրի վրա պահի՝ հեռու պահելուվ բոլոր աշխարհաքաղաքական և ռազմավարական խաղերից, որոնք տեղի են ունենում ի նպաստ թուրք-ադրբեջանական շահերի: Հետևաբար, ռազմագերիների հարցը շուտ պետք է լուծվի նաև միջազգային մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և ԵՄ կառույցների մասնակցությամբ:

-Այդ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին խոսեցին և Պուտինը, և Փաշինյանը: ՌԴ նախագահը հայտարարեց, որ ինքը նույնպես կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ԼՂ խնդրի կարգավորմանը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ ձևաչափը նորից վերակենդանանում է: Հնարավո՞ր է, որ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել օրինակ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հեռախոսազրույցը, և վերջինս վերահաստատել է, որ խնդրի կարգավորումը չեն թողնելու միայն Ռուսաստանի վրա:

-Պետք է հիշել և հիշեցնել, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որ լիազորություն ունի Արցախի հիմնախնդիրը լուծման հասցնելու, ներառյալ Արցախի կարգավիճակի մասին բանակցություններ վարելու: Հստակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հաջողության չհասավ, ինչպես կարելի էր անել և խաղաղորեն լուծել հիմնախնդիրը, սակայն պետք է շարունակել հավատալ, որ այն խաղաղ կկարողանա նվազագույնը Արցախի կարգավիճակի հարցը լուծել՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Լավ է, որ ՌԴ նախագահ Պուտինը արտահայտվեց այս հարցի մասին և վերահաստատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տակավին անելիք ունի Արցախի խնդրի լուծման մեջ: Գիտենք նաև, որ Ֆրանսիայի նախագահը նույն տեսակետն ունի, և այս հարցում Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի բանաձևերը իրենց կարևորությունը պետք է ունենան բանակցություններում:

Սակայն բնական է, որ մյուս երկու համանախագհ երկրների ներկայացուցիչները տարածաշրջանային, տնտեսական հարցերի լուծման բանակցություններին չեն մասնակցում, ինչպիսին էր հունվարի 11-ի հանդիպումը: Իրենց բացակայությունը չի խնդիրը, այլ Հայաստանի ներկայությունը: Այսօր հայ ազգի համար անվտանգության բոլոր պայմանները չեն միացված, որպեսզի մենք սահմանները բացելու կամ տնտեսական կապեր ստեղծելու մասին խոսենք ցեղասպանական ձգտումներ ունեցող մի երկրի հետ, որը ոչ միայն Արցախի տարածքն է ուզում առանց իր հայ բնակչության, այլ հրապարակայնորեն նույնիսկ խոսում է Սյունիքի, Սևանի և Երևանի մասին:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company