ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով

23 Հունվար 2021

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ծնւել է հայ ժողովրդի ծոցից՝ հայութեան ու Հայաստանի ազատագրութեան նպատակով: 130-ամեայ պատմութեան ընթացքում նրա գաղափարախօսութիւնը եզակի եւ անփոխարինելի արժէքներ է համարում Հայաստանին ու հայ ժողովրդին: Դաշնակցութիւնը այդ նպատակների իրագործման եւ այդ արժէքների պաշտպանութեան համար անհնարինը հնարաւոր դարձնելու վճռակամութեամբ կատարել է ամէն տեսակ զոհողութիւն, որի շնորհիւ հայ ժողովուրդը 1918 թւկանին կարողացաւ վերականգնել հայոց պետականութիւնը. պետականութիւն, որը թէեւ կարճ կեանք ապրեց, սակայն եղաւ այսօրւայ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման երաշխիքն ու հիմնաքարը: Յետագայում ՀՅԴ-ն իր անժխտելի դերակատարութիւնն է ունեցել յատկապէս Սփիւռքում հայապահպանման ու մատաղ սերունդների հայեցի կրթութեան աշխատանքներում, որոնք իրականացւել են Դաշնակցութեան հիմնադրած հայկական վարժարանների, մարզական, մշակութային ու բարեգործական միութիւնների հսկայական կազմակերպական, մարդկային եւ նիւթական ջանքերի ու ներդրումների շնորհիւ: Վերջին տասնամեակներին Արցախի ազատագրման ու նորանկախ հայրենիքի պաշտպանութեան աշխատանքը եղել եւ շարունակում են մնալ ՀՅԴ-ի գլխաւոր օրակարգը եւ առաջնահերթ գործունէութիւնը։

Կուսակցութիւնն իր պատմութեան ամբողջ ընթացքում ազգանւէր աշխատանքների եւ հայրենիքին ծառայութեան գործում, ցաւօք դիմակայել է հակառակորդ հոսանքների, օտար պետութիւնների շահերի սպասարկմանը լծւած ուժերի եւ անհատների կողմից իր դէմ շղթայազերծւած բազմատեսակ հալածանքներին, սակայն նրան յաջողւել է գոյատեւել եւ պահպանել իր կենսունակութիւնը՝ իր գաղափարախօսութեան նկատմամբ անդրդւելի հաւատաքով, իր նպատակների արդար լինելու համոզումով եւ կուռ կազմակերպութեան շնորհիւ:

Ձեւաւորւած աւանդոյթի համաձայն, իւրաքանչիւր տարի հոկտեմբեր ամսից սկսեալ տարբեր երկրներում տօնւում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման տարեդարձը, սակայն յոբելեանական այս միջոցառումը ոչ թէ սովորական տօնական ծրագիր է, այլ հաշւետւութեան հանգրւան, քանի որ սովորաբար Դաշնակցութիւնը այդ օրը հանդէս է գալիս իր գոծունէութեան շուրջ զեկոյցով: Անցնող տարի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 130-ամեակն էր, սակայն բոլորիս ծանօթ դէպքերի պատճառով, այդ առիթով որեւէ յոբելեանական միջոցառում չիրականացւեց: 2020 թւականը Դաշնակցութեան համար լի էր բազում աշխատանքներով սկսած քաղաքական բնագաւառում իրագործումներից մինչեւ բարեսիրականն ու ռազմականը: Այս ընթացքում անձնւիրաբար աշխատեցին Հայ Դատի յանձնախմբերը, երիտասարդական, ուսանողական ու ուղեկից միութիւնները եւ շարքային դաշնակցականները: Թէեւ իրագործած այդ բոլոր աշխատանքները վեր էին որեւէ կուսակցութեան թէ նիւթական եւ թէ մարդուժի հնարաւորութիւններից, բայց Դաշնակցութիւնն իր բոլոր ուժերով ու ռեսուրսներով եւ յատկապէս իր կողքին ունենալով իր համակիրների մեծ բանակը, յաջողեց իրականցնել այդ ամէնը:

Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական սանձազերծւած յարձակման հետեւանքով տեղի ունեցաւ լայնածաւալ պատերազմ Արցախի դէմ, որն աւարտւեց Հայաստանի վարչապետի միանձնեայ որոշումով ստորագրւած նւաստացուցիչ եւ պարտւողական յայտարարութեամբ, ինչի արդիւնքում ոչ միայն թշնամուն է յանձնւել Արցախի Հանրապետութեան շուրջ 75-տոկոսը եւ Հայաստանից տարածքներ, այլեւ մեծագոյն հարւածի է ենթարկւել հայ ազգի արժանապատւութիւնն ու ոգին, արցախահայութեան մի հսկայական զանգւած տեղահանւել եւ գաղթական է դարձել, թշնամու ձեռքն են անցել Արցախի բնական հարստութիւնների՝ ընդերքի, ջրային պաշարների, գիւղատնտեսական հողերի հսկայական բաժինը, հայութեան պատմամշակութային բազմադարեայ կոթողները, պղծւել են յուշարձանները, մեր հին ու նոր հերոսների գերեզմանները եւ դեռ աւելին. մի քանի անգամ մեծացել են Հայաստանի Հանրապետութեան սահմանային պաշտպանութեան բնագծերը, որի հետեւանքով բազմապատկւել է արտաքին սպառնալիքն ու վտանգները Հայաստանի Հանրապետութեան դէմ, եւ ի վերջոյ Հայաստանում ու Սփիւռքում բարձրացել է բողոքի ցասում եւ առաջացել են ներքին խռովութիւն ու անհաշտ մթնլորտ:

Ի մի բերելով ՀՅԴ գործունէութեան տարբեր ոլորտները, ստորեւ կը փորձեմ երեք գլուխների ներքոյ, հակիրճ բացատրութիւններով վերյիշել նրա կատարած ազգանւէր աշխատանքները 2020 թւականի ընթացքում:

Առաջին. մինչեւ Արցախի վերջին պատերազմը, երբ Հայաստանը պայքարում էր մի այլ ճակատում՝ կորոնավիրուսի դէմ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնների նախաձեռնութեամբ «Օգնիր հայրենակցիդ» ծրագրի շրջանակներում օժանդակութիւն ցուցաբերւեց Հայաստանում բնակւող սոցիալապէս անապահով եւ համաճարակի հետեւանքով ստեղծւած ճգնաժամում անօգնական մնացած շուրջ 2700 ընտանքիների: Այս ծրագրին միացան նաեւ ՀՄԸՄ-ի Հայաստանի կառույցը եւ Հայ Օգնութեան միութիւնը (ՀՕՄ): Ի բողոք ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան կողմից պատմութեան, հայագիտական միւս առարկաների դասաւանդման համար ներկայացւած նոր չափորոշիչների ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը կազմակերպեց ակցիաներ:

Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքների շնորհիւ Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը, Չեխիայի Հանրապետութեան խորհրդարանի սենատն ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւը, իսկ զանազան երկրներում աշխատանքներ իրագործւեցին Թուրքիայի հակահայ գործողութիւնները չէզոքացնելու ուղղութեամբ: Յուլիսեան պատերազմի ժամանակ տարբեր երկրներում Հայ Դատի յանձնախմբերը իրականացրեցին քաղաքական-յարաբերական աշխատանքներ:

Բէյրութի նաւահանգստի պայթուինից անմիջապէս յետոյ, Դաշնակցութեան բոլոր մարմինները, իրենց ուղեկից միութիւններով ու Հայ Դատի յանձնախմբերով, լծւեցին աշխատանքի՝ տուժածներին նիւթական եւ բարոյական օժանդակութիւններ ցուցաբերելու համար, միւնոյն ժամանակ, երբ Սիրիայում մեր հայրենակիցները համաճարակի եւ յատկապէս տնտեսական տագնապի պատճառնելով կանգնած էին զանազան դժւարութիւնների առջեւ, ՀՅԴ-ի տարբեր
մարմիններն ու ՀՕՄ-ը իրենց մարդասիրական օժանդակութիւններով ամէն ճիգ գործադրեցին ստեղծւած վիճակը մեղմացնելու ուղղութեամբ:

Երկրորդ. Արցախի պատերազմի ընթացքում, ռազմաճակատ մեկնեցին ՀՅԴ կամաւորական վաշտերը՝ հայ զինւորների կողքին հայրենիքը պաշտպանելու համար։ Այս շրջագծում կամաւորական առաջին վաշտը ռազմաճակատ մեկնեց պատերազմի մակնարկից ժամեր անց։ Կամաւորական այս խմբերում կան բազմաթիւ նահատակներ: ՀՅԴ կամաւորական ջոկատը դեռեւս շարունակում է հայրենիքի պաշտպանութեան իր նւիրական առաքելութիւնը՝Հայաստանի սահմանային դիրքերում։

Պատերազմի ամբողջ ընթացքում ՀՅԴ-ի բոլոր մարմինները, Հայ Դատի գրասենեակներն ու յանձնախմբերը եʹւ Հայաստանում ու Արցախում եʹւ ամբողջ Սփիւռքում ակտիւօրէն իրականացրեցին քաղաքական, քարոզչական եւ տեղեկատւական աշխատանքներ՝ ի պաշտպանութիւն Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների շահերի, որոնց արդիւնքում տարբեր երկրների խորհրդարանների պատգամաւորներ, տարբեր քաղաքական գործիչներ եւ կազմակերպութիւններ, զանազան քաղաքների խորհուրդներ ու գործադիր մարմիններ դատապարտեցին ադրբեջանական ագրեսիան, ինչպէս նաեւ այդ գործում Թուրքիայի անօրինական ներգրաււածութիւնը եւ նրա միջոցով Սիրիայի իսլամիստ ահաբեկիչներին մարտական գործողութիւնների մէջ ընդգրկելը: Նոյն ջանքերի շնորհիւ նաեւ Չիլիի Խորհրդարանն ընդունեց Արցախին սատարող բանաձեւ, Ֆրանսիայի Ալֆորւիլ ու Լիոն քաղաքները եւ ԱՄՆ Հաւայի նահանգն ու Գլենդել քաղաքը ճանաչեցին Արցախի անկախութիւնը, ինչպէս նաեւ աշխարհով մէկ կազմակերպւեցին բողոքի մեծ ցոյցեր, հանրահաւաքներ, ավտոերթեր եւ յատկապէս մարդաիսրական ու բարեգործական նւիրահաւաքներ, որոնք, կարելի էր ասել, նախադէպը չէին ունեցել վերջին տարիների ընթացքում:

Երրորդ. նւաստացուցիչ եւ պարտւողական համաձայնագրից յետոյ Դաշնակցութիւնը, արձանագրելով Արցախի կրած հողային մեծ կորուստները, եւ ՀՀ ինքնիշխանութեան, պետականութեան եւ հողային ամբողջականութեան դէմ օրըստօրէ աճող սպառնալիքներն ու վտանգը եւ Հայաստանի իշխանութիւնների մեղսակցութիւնն ու որդեգրած սխալ քաղաքականութիւնը թէʹ պատերազմի ընթացքում թէʹ այնուհետեւ եւ մինչեւ օրս, ընդիմադիր ուժերի հետ միասին պայքար է մղում ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգութեան, ինչի արդիւնքում Հայաստանում տեղի են ունենում բողոքի ցոյցեր, իսկ քաղաքական, հասարակական, հոգեւոր, գիտական, մտաւորական, համալսարանական, արւեստի կառոյցների ու շրջանակների եւ Սփիւռքի հինգ տասնեակից աւելի կազմակերպութիւններ միացել են վարչապետի հրաժարականի պահանջին:

Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները նոյն թափով շարունակել են համայն հայութեան ընդհանրական շահերի պաշտպանութեան գործը աշխարհում եւ հէնց այդ աշխատանքների արդիւնքում Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային Ժողովի կողմից ընդունւել են Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման կապակցութեամբ բանաձեւեր, իսկ Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամաւոր Ժորժ Դալեմանն ու մի խումբ բելգիացի լրագրողներ, ինչպէս նաեւ Ֆրանսիայի Ընկերվարական կուսակցութեան պատւիրակութիւնը կուսակցութեան ղեկավարի գլխաւորութեամբ այցելել են Արցախ: Այսօր Հայ Դատի յանձնախմբերը ծաւալուն աշխատանք են կատարում՝ տարբեր ատեաններում բարձրացնելով պատերազմի հայ գերիներին եւ զոհվածների մարմինները Հայաստան վերադարձնելու ուղղութեամբ պահանջը։

Այստեղ թւարկած աշխատանները միայն մէկ բաժինն են Դաշնակցութեան իրագործածից: Նրա համար Հայաստանի եւ հայութեան ընդհանրական շահերը վեր են կուսակցութեան շահերից: Անկախ այն հանգամանքից, որ Դաշնակցութեանն իր 130 տարիների ընթացքում հալածել են եւ դեռ շարունակում են հալածել, կուսակցութիւնը հաւատարիմ հային եւ հողին շարունակում է գոյատեւել՝ պատմութեան գրկում թողնելով իրեն հալածողներին:

Վահէ Թորոսեան
Նոր Ջուղա
22 յունւար 2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company