ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Յեղափոխութիւն խոստացան, ձախողած պետութիւն ստեղծեցին

03 Փետրվար 2021

Երեք տարի առաջ, 2018 Մայիսի «յեղափոխութեան» պատրուակով կատարուած իշխանափոխութենէն ետք, Յուլիսի Երեւանի քաղաքապետական արտահերթ ընտրութիւններու աւարտին եւ Դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրութիւններու նախօրեակին,Նոյեմբերի սկիզբը գրուած յօդուածով մը հարց կու տայի, թէ «Ինչո՞ւ չի գար յեղափոխութիւնը»։

Այդպէս ալ «յեղափոխութիւնը» չեկաւ։ Չէր կրնար գալ, որովհետեւ առանց հաւաքականութեան ինքնահաստատման ու զայն յուզող հարցերը հիմնաւորող գաղափարական յստակ տեսութեան եւ քաղաքական գործի բիւրեղացած ծրագրի, որեւէ յեղափոխութիւն դատապարտուած է ձախողութեան, վփրածուելու իշխանական ուժի ձեռքբերման այլակերպութեան, կամ մինչեւ իսկ ինքնուրացման։

Մեր պարագային, յանկերգուած «յեղափոխութիւնը» յեղափոխութիւն չէր, իսկ իրենք զիրենք «յեղափոխական» յորջորջողները յեղափոխականներ չէին։ Տեղի ունեցածը պարզապէս իշխանութեան տիրանալ էր եւ այդ ճամբով սեփական յղփացումներու առիթներ ստեղծել էր։ Յղփացումները, բնականաբար, միայն նիւթական չէին, այլ էին նաեւ սեփական ազդեցութեան տարածում, կամայականութեան սանձարձակութիւն եւ քաղաքական ուժի անկաշկանդ շահագործում։

Հայաստանի մէջ մենք գործ ունինք վերջին երեսուն տարիներուն հաստատուած քաղաքական յոռի մշակոյթի մը հետ, որ կը գերազանցէ երրորդ աշխարհի մէջ յամեցող ընկերա-քաղաքական ընկալումները։ Հայրենիքն ու հայրենի ժողովուրդը լուռ ու մունջ կ՚ենթարկուին ղեկավարող շրջանակի մը կողմէ սեփական տիրութիւնը պարտադրող իշխանական մշակոյթի մը, որուն արմատները պէտք է որոնել համայնավարական մենատիրութեան փորձառութեան մէջ։ Փորձառութիւն մը, ուր Հայաստանի իւրաքանչիւր նոր իշխանաւոր աւելի բիւրեղացուց այս տիրակալական ախտը։

Երեք տարի առաջ հայրենի ժողովուրդը վստահաբար յոյս ունէր, որ այս տիրակալական մշակոյթին վերջ կը դրուի։ Բայց այդ յոյսը չիրականացաւ, չէր կրնար իրականանալ, որովհետեւ նիկոլականները իշխանութեան կու գային ոչ թէ այս մշակոյթը քանդելու, այլ զայն աւելի ամրապնդելու ու խորացնելու։

Հեգնականը այն էր որ, ի տարբերութիւն նախորդող երեք իշխանութիւններէն, որոնք առնուազն կը փորձէին հեռաւորութիւն պահել պոլշեւիկեան ղեկավարման սկզբունքներէն, նիկոլական իշխանութիւնը հայրենիքի ղեկավարումը վերադարձուց 1920-ական թուականներու պոլշեւիկեան տիպի ղեկավարման մեթոդաբանութեան։ Այսօր Նիկոլ Փաշինեան, Արարատ Միրզոյեան եւ Տիգրան Աւինեան չեն տարբերիր իրենց պոլշեւիկ նախահայրերէն՝ Սարգիս Կասեաններէն եւ Աւիս Նուրիջանեաններէն։

Այս նոյնացումը այդքան ալ ձեւական չէ։ Նմանութեան եզրերը որքան շատ են, նոյնքան խորքային են։ Վերցնենք հետեւեալ երեք բնագաւառները։

Ազգային բնագաւառէն ներս հայ ժողովուրդը ապազգայնացնելու եւ ռուսականացնելու հայ պոլշեւիկներու նախաձեռնութիւնները անհամար են։ Այս բնագաւառէն ներս նոյնքան անհամար են նիկոլականներու նախաձեռնութիւնները։ Մեր ազգային արժէքները, մշակոյթը եւ պատմութիւնը նսեմացնելու նիկոլական ճիգերը հանրայայտ են այսօր։ Թուրքին եւ ազերիին հետ եղբայրանալու նիկոլականներու արկածախնդրութիւններ կը գլեն ու կ՚անցնին իրենց պոլշեւիկ պապերու նոյնանման փորձերը։ Այս եղբայրացումը այնքան զօրաւոր է, որ նիկոլականներու թրքասիրութիւնը սահման չի ճանչնար – բառին գործնական իմաստով եւս։ Շուշին կ՚ուզեն, Շուշին կու տան։ Հայաստանէն հող կ՚ուզեն, ուզուածը կու տան։ Մեղրիէն ճանապարհ կ՚ուզեն, անպայման պիտի տան…։ Նոյնիսկ պոլշեւիկ պապերը նիկոլականներու այս յանդգնութիւնը չէին ունեցած։

Իշխանութեան բնագաւառէն ներս հայ պոլշիւիկները հաւատարիմ մնացին իրենց մարքս-լենինեան «պրոլետարիատի դիկտատուրային»։ Նիկոլականները, կապկելով իրենց պոլշեւիկ նախահայրերու ղեկավարման ոճը, «պրոլետարիատի դիկտատուրայի» փոխարէն հաստատեցին «իմքայլականներու դիկտատուրա»։

Պետութեան մակարդակի վրայ պոլշեւիկեան գաղափարական հիմքերէն մէկն է պետութեան վերացումը։ Պոլշեւիկներու համոզումն է «պետութեան ընդհուպ անհետացումը»։ Նիկոլականները ապացուցեցին, որ պետութեան անհետացումի սկզբունքը կը սկսի պետութեան ձախողութեամբ՝ հասնելու համար ազգային պետութեան վերջնական քանդումին։ Ինչպէս պոլշեւիկներուն համար, նոյնպէս նիկոլականներուն համար վախճանական նպատակը ազգային պետութեան քանդումն է։

Հայ պոլշեւիկներու օրով «բախտաւոր» էր հայրենի ժողովուրդը այնքանով, որ Խորհրդային կեդրոնական իշխանութիւնը ձեւով մը պաշտպան կը հանդիսանար, որպէսզի ամբողջական քանդում տեղի չունենար։

Նիկոլականներու Հայաստանը, սակայն, նման պաշտպան չունի։ Հետեւաբար քանդումի վտանգը միայն պետութեան չէ, այլեւ հայրենիքին ու ժողովուրդին։ Արդէն քանդումը սկսած է հայրենի պետութեան ձախողումով։ Այսօր մենք ունինք ձախողած պետութիւն, որուն պիտի յաջորդեն միւս քանդումները։

Այս գծով հետաքրքրական էր վերջերս Ամերիկացի բարեկամի մը հետ ունեցած զրոյցս։ Կը խօսէինք Հայաստանի պարզած խեղճ վիճակի մասին։ Դառն էին Ամերիկացի բարեկամիս խօսքերը։ Դառն էին, որովհետեւ կը սիրէր Հայաստանն ու հայութիւնը, զօրակցած էր հայրենիքի բարելաւման մեր աշխատանքներուն։ Անհաւատալի էր իրեն համար Հայաստանի այսպիսի անկումը։

Կացութեան մասին իր վերլուծումը որքա՜ն դիպուկ էր եւ ցաւ պատճառող։ Ըսաւ հետեւեալը.- Խաբուեցաք ազատականութեան լոզունգներէն, բայց աւելի վատը՝ այդ լոզունգներով խաբեցիք նաեւ ձեր ժողովուրդը։ Փոխանակ տնտեսութիւնը զարգացնելու՝ քանդեցիք զայն։ Փոխանակ ձեր պաշտպանական զէնքերը հզօրացնելու եւ արդիականացնելու՝ թուլցուցիք ձեր բանակը։ Փոխանակ ամուր կառչելու ձեր ազգային արժէքներուն՝ օտարասիրութեամբ զբաղեցաք։ Փոխանակ պատասխանատուութեան հրաւիրելու երկրին պատասխանատուները, ձեզ կառավարողները ժողովո՛ւրդը հրաւիրեցին պատասխանատուութեան։ Ամբողջ պատերազմի տեւողութեան խաբեցիք ժողովուրդը։ Պարտուեցաք, բայց կը շարունակէք ըսել, թէ յաղթեցիք…

Լուռ էի։ Ի՞նչ կրնայի ըսել։

Մեկնելէ առաջ Ամերիկացի բարեկամս ըսաւ, «Պարզապէս, այսօր Հայաստան ձախողած պետութիւն է։ Եթէ բան մը չընէք, պիտի ստանաք ձախողած ժողովուրդ մը։»

Նիկոլականները «յեղափոխութիւն» խոստացան, փոխարէնը ձախողած պետութիւն ստեղծեցին։

Բայց մեր ժողովուրդը ձախողած չէ։ Պէտք չէ եւ չի կրնար ձախողիլ, այլապէս կը քանդուի ե՛ւ հայրենի պետութիւնը ե՛ւ հայրենիքը։


Սեդօ Պոյաճեան

Լոս Անճելըս
Փետրուար 2, 2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ-ն իրավունք չունի պայքարի դրոշը վ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու խոսքը՝ Հ

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունե

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի

06 Դեկտեմբեր 2025
Անուրանալի է այս կուսակցության կարևոր

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք

06 Դեկտեմբեր 2025
Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դվին հ

06 Դեկտեմբեր 2025
Սեփական հայրենիքում հայկական ինքնությ

ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որեւէ փորձ չի կարող հաջողել: Նման ցանկություն

06 Դեկտեմբեր 2025
Իշխանություններն աշխատում են սփյուռքը

Իշխանությունների կողմից ճիգեր են գործադրվում սփյուռքը պառակտելու, քանդելու ուղ

06 Դեկտեմբեր 2025
Պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ

«Սովորաբար մեր կուսակցության ամյակների տոնակատարություններն առիթ են ներկայացնե

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցության 135 տարվա պատմությունը ի

ՀՅԴ 135-ամյակի միջոցառման ժամանակ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կուսակցության գ

06 Դեկտեմբեր 2025
Շնորհավորական ուղերձներ կուսակցությու

ՀՅ Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին նշում է իր հիմնադրության 135-ամյակը։ ՀՅԴ

06 Դեկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

06 Դեկտեմբեր 2025
Հայ Դատը Լուսարձակի Տակ Առաւ Հայոց Ցեղ

Ձախէն աջ՝ Ալեքս Ռիտըլ, Քերի Ֆլին, Ռաքսեն Մաքասճեան եւ Ալեքս Կալիցքի Նախաձեռնո

06 Դեկտեմբեր 2025
Տեղի կունենա Հայ Յեղափոխական Դաշնակցու

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշում է հիմնադրման 135-ամյակը, ինչի առթիվ դեկտ

05 Դեկտեմբեր 2025
Անգիտակից մարդն իրական սպառնալիք է երկ

Նայելով մեր իրականությանը և իշխանություն հորջորջված մարդկանց քայլերին՝ նիկոլա

05 Դեկտեմբեր 2025
Քարոզչական ձեռնածությունը իշխանության

Այդ ժամանակ մարդիկ դեռևս չէին նկատում, որ, ըստ էության, այդ քաղաքականությունն

04 Դեկտեմբեր 2025
Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունել

Ելույթ ունենալով խորհրդի նիստում՝ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը, մասնավո

04 Դեկտեմբեր 2025
Լիբանանահայերը եկեղեցու և Վեհափառի կող

Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է երկիրը ապակայունացման տանել: Այս մա

04 Դեկտեմբեր 2025
«Պատմական չարիքի» նորագույն դրսեւորու

Հայաստանեան շարունակւող ձախորդ իրադարձութիւններին ու պետականաքանդ զարգացումներ

04 Դեկտեմբեր 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Այդ ընդդիմադիր

Հիշենք նաև, որ տվյալ ընտրություններից առաջ հիմնական ենթադրությունն այն էր, որ

04 Դեկտեմբեր 2025
Էրտողանի ռազմավարական հակահարուածը հայ

Կրկնե՛նք։ Էրտողանի Թուրքիան յանկարծ կ՚անդրադառնայ, որ Նեթանիահուի տեսլականով գ

03 Դեկտեմբեր 2025
Սփյուռքը չի օժանդակում եկեղեցու դեմ Փա

Սփյուռքում բոլորը քննադատում ու դատապարտում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ տար

03 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company