ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Վեցեակէն Կարգավիճակ. Համընկնումներ Եւ Բախման Կէտեր

04 Փետրվար 2021

Թուրքիոյ նախագահի մամլոյ բանբերին յայտարարութիւնը, թէ` «ղարաբաղեան տագնապի լուծումը անխուսափելիօրէն պիտի յանգեցնէ Հարաւային Կովկասի մէջ նոր աշխարհաքաղաքական իրավիճակի», ուշագրաւ է տարբեր առումներով:

Այս յայտարարութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ տարածաշրջանի ապաշրջափակման գործողութիւններուն նախանշումը:

Թուրքիոյ թէ՛ արտաքին գործոց նախարարի եւ թէ՛ այժմ նախագահի մակարդակներով կը խօսուի տարածաշրջանը ապաշրջափակելու գործողութիւններու մասին: Վեցեակի հարթակը, որ հիմնականին մէջ կ՛առաջադրէ Թուրքիան, ըստ էութեան նոյն ծրագիրին մաս կազմող անվտանգութեան միաւոր ստեղծելու կը միտի:

Վեցեակը կը ձեւաչափուի իբրեւ 3+3: Այս ձեւաչափումին մէջ կայ յստակօրէն քաղաքական տրամաբանութիւն: Եթէ առաջին երեքը հարաւկովկասեան պետութիւններ են` Հայաստանը, Ազրպէյճանն ու Վրաստանը, ապա միւս երեքը` Ռուսիոյ դաշնութիւնը, Թուրքիան եւ Իրանը: Եթէ Թուրքիան կ՛առաջադրէ վեցեակը, ապա Պաքուի համաձայնութիւնը լռելեայն առնուած է արդէն: Անգարան է, որ պաշտօնական յայտարարութեամբ Երեւանը հրաւիրած է մասնակցելու նոր հարթակին: Երեւանը պաշտօնապէս չէ արձագանգած, սակայն կ՛ենթադրուի, որ արձագանգելու պահը կը համակարգուի Ռուսիոյ հետ: Աշխարհաքաղաքական ներկայ պահու ստեղծած պայմաններուն իրազեկուելով, վեցեակի ձեւաչափին շուրջ արդէն իսկ համաձայնութիւն գոյացած է երեք գլխաւոր խաղացողներուն միջեւ: Այսպիսով, Թեհրանը եւս ներառուած է տարածաշրջանային կարեւորագոյն այս գործընթացներուն մէջ` տրուած ըլլալով, որ ապաշրջափակման գործողութիւնները կարեւոր մասով կը վերաբերին նաեւ Իրանին եւ կ՛արձանագրուին իրանամերձ սահմաններու վրայ:

Թիֆլիսը ընդհանրապէս լուռ է, բացի Չաւուշօղլուի հրապարակումին անմիջապէս արձագանգուած հակաառաջարկէն` ձեւաւորել հարաւկովկասեան համագործակցութեան հարթակ. այսինքն` եռեակ: Ի վերջոյ նոր ապաշրջափակումները ըստ էութեան կը հակակշռեն վրացական ճանապարհային, ենթակառուցուածքային եւ տնտեսական առանձնաշնորհումները: Աւելի նուազ չափերով` նաեւ իրանեանը:

Հետաքրքրական է, որ պաշտօնապէս այս փուլին չեն բարձրաձայնուիր թրքական նախապայմանները` Երեւանի հետ բնականոն յարաբերութիւններու ձեռնարկելու: Ապաշրջափակումը փակուած սահմաններու բացում կ՛ենթադրէ առաջին հերթին, որ պայմանականացուած էր Անգարայի կողմէ: Երեք նախապայմաններէն Անգարա-Պաքու ռազմավարական գործընկերութիւնը իրականացուցած է առաջին կէտը: Տակաւին կը մնան Ցեղասպանութեան ճանաչումի պահանջէն հրաժարումն ու Թուրքիոյ հետ այսօրուան սահմաններուն պաշտօնական եւ յատուկ ճանաչումի նախապայմանները: Այս երկուքին մասին պաշտօնապէս չի բարձրաձայնուիր: Կ՛ըսուի սակայն, որ Երեւանէն քայլի կը սպասուի: Այլ առիթով` պաշտօնական Անգարայի կողմէ կ՛ըսուի, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ բնականոն յարաբերութիւններու ձեռնարկելու, եթէ հայկական կողմը յարգէ հրադադարի համաձայնութիւնը:

Այս չի նշանակեր անշուշտ, որ Անգարան հրաժարած է իր նախապայմանային քաղաքականութենէն: Վեցեակ կամ որեւէ վերպետական միաւոր կ՛ենթադրէ իր անդամներուն միջեւ հարթել առկախ խնդիրները, պատմական վէճերը…

Եթէ վեցեակը տարածաշրջանային մակարդակի վրայ գլխաւոր խաղցողներու շահերու համընկնումով ուրուագծուող ձեւաչափ է, ապա աշխարհաքաղաքական այլ կեդրոնի մէջ սկսած են վերստին իրարմէ հեռանալ աշխարհաքաղաքական ուժերու շահերը:

Իտլիպի մէջ թրքական հսկողութեան կէտերը յարձակումի կ՛ենթարկուին: Առընթեր` ՀԱՊԿ-ի ընդհանուր քարտուղարը կը յայտարարէ, որ սուրիացի վարձկանները պէտք է լքեն Լեռնային Ղարաբաղը: Տակաւին ռազմաքաղաքական առեւտուրներ կան, որոնք պէտք է կայանան աշխարհագրական տարբեր միջավայրերու կեդրոններու մէջ ազդեցութեան գօտիներու ձեւաւորման գործընթացին հայեցակէտերէ դիտուած: Լիպիայէն Միջին Արեւելք եւ Արեւելեան Միջերկրականէն Հարաւային Կովկաս փաթեթային գործարքներու համակողմանի մօտեցումներ կը շարունակեն դրսեւորուիլ:

Այս շրջածիրին մէջ պէտք է ընկալել նաեւ Ռուսիոյ անվտանգութեան խորհուրդի ղեկավարի տեղակալին յայտարարութիւնը, թէ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը կանխահաս է, եւ մանաւանդ յիշեցումը, թէ նոյնիսկ Հայաստանը չէ ճանչցած անոր անկախութիւնը: Եթէ կարգավիճակի քննարկումը խաղաթղթային գործօնի կարգավիճակ կը նախանշէ Մոսկուայի կողմէ, ապա Հայաստանի կողմէ Արցախը չճանչնալու պատճառը առաջին հերթին ընկալած պիտի ըլլայ միջնորդ պետութեան բարձրաստիճան պաշտօնատարը: Բանակցող կողմի ճանաչումը համազօր է բանակցային ձեւաչափէ դուրս գալուն:

Կը թուի, որ կարգավիճակի հարցի բարձրացման կշռոյթներուն ականատես պիտի ըլլանք ամէն անգամ, երբ աշխարհաքաղաքական այլ թէժ կէտերու մէջ բախում ունենան ռուսական եւ թրքական շահերը:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company