ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դիւանագիտութեան գերըզգայուն հարթակը մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ

11 Փետրվար 2021

Կասկած չկայ, որ Կովկասեան և Միջին Արևելեան տարածաշրջաններու անկայուն իրականութեան մէջ, ՀՀ դիւանագիտութեան վերապահուած է բացառապէս կենսական դերակատարութիւն։ Յիշենք անգամ մը ևս, որ հայ անկախ պետականութեան արտաքին սպառնալիքները դիմագրաւելու համար, մենք ունինք երկու լրացուցիչ առաջնագծեր՝ ՌԱԶՄԱԿԱՆՆ ու ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆԸ, որոնք փոխ-սնուցիչ ուժականութիւններ են մեզի համար և պէտք է ապահովեն մէկզմէկու թիկունքը և միասնաբար երաշխաւորեն անկախ պետականութեան լինելիութիւնը։ Այդ երկու առաջնագծերը միասնաբար կը գոյաւորեն մեր պաշտպանական համակարգը։ Այս երկու զուգահեռ ճակատներուն վրայ է, որ միաժամանակ և նոյն ուժականութեամբ պիտի գործէ մեր երկրի լինելիութեան ռազմավարութիւնը։

Այլապէս մեր պաշտպանական համակարգը դատապարտուած է ձախողութեան իր մեծապէս ճակատագրական հետևանքներով։

Այս երկակի ռազմավարութեան կենսական կարևորութիւնը հաստատուած է քանիցս Հայաստանի երեսնամեայ կենսափորձով։ Ան կը բխի մեր երկրի աշխարհաքաղաքական բնախօսութենէն (physiology)։ Ամէն երկիր ունի իր «բնախօսական» անապահովութիւնները, որոնց դէմ ան ստիպուած է պաշտպանուելու — և զանոնք չէզոքացնելո՛ւ — կեանքի կոչելով մշտապէս զգաստ և հեռատես քաղաքականութիւն։ Հայաստանի «բնախօսական» թերութիւնը կը կայանայ այն բանին մէջ, որ պատմական հանգամանքներու բերմամբ անկախ Հայաստանը կը գտնուի խիստ թշնամական հարևանութեան մը մէջ և այս մէկը – առայժմ գէթ — կարելի չէ փոխել։

Ոչ բազմադարեան փորձի տիրապետող ցեղասպան Թուրքիան և ոչ նորաբոյս Ազրպէյճանը որևէ անկեղծ տրամադրութիւն ունին այսօր հայ անկախ պետականութեան գոյութիւնը ընդունելու։ Անոնք կ՚ապրին փանթուրքիզմի ծաւալապաշտ մոլորութիւններով և իրենց սերունդներու ազգային ինքնագիտակցութիւնը կը դարբնեն այդ գաղափարին շուրջ։ Պարզ խօսքով, Հայաստանը բնաջնջուած – կամ մշտապէս պատանդուա՛ծ – տեսնելու հիւանդկախ տեսլականին շուրջ։ Հետևաբար պատերազմը իրական և անզանցառելի վտանգ մըն է Հայաստանի կեանքին մէջ, նոյնիսկ երբ կ՚ապրինք երևութապէս խաղաղ օրերու մէջ։

Հայաստանը պիտի ունենայ մշտապէս թարմ ռազմական պատրաստականութիւն (preparedness) դիմագրաւել կարենալու համար թշնամիի նախայարձակումը (aggression), զոր Հայաստան պէտք է ակնկալէ ամէն քայլափոխի։ Միաժամանակ ան պիտի ունենայ ամուր և վստահելի կարողականութիւն երկրորդ առաջնագծին համար, որ դիւանագիտականն է և որ կը տարածուի մեծապետական աշխարհի մայրաքաղաքներէն ներս։ Այստեղ ևս Հայաստանը պիտի պահպանէ բարձրորակ ուժականութիւն կարենալ նաւարկելու համար միջազգային փոխ-յարաբերութիւններու ականուած ջուրերուն մէջ։ Պարզ խօսքով, մենք թշնամին մեր դէմ ունինք երկու առաջնագծերուն վրայ մշտապէս։ «Ամէն օր և ամէն ժա՛մ» ՝ Աղբիւր Սերոբի կողակից և զինակից Սօսէի անմոռանալի բառերով։

Ուրեմն կարիք կա՞յ կրկնելու, որ հայ պետականութիւնը այսօր կը գտնուի կենաց-մահու մարտահրաւէրներու դէմ յանդիման (վերի երկու առաջնագծերու առումով) և մենք չունինք սխալելու պերճանքը։ Այդ թանկ «հաճոյք»ը մեզի համար չէ։ Մենք վաղուց սպառած ենք այդ լուսանցքը (ենթադրելով պահ մը որ ունէինք այդպիսի ապահովութիւն)։ Մենք «զէնքի տակ» ենք առանց բացառութեան. ուզե՞նք կամ չուզենք։ Առաջնագիծը ըլլայ ռազմակա՞ն, թէ դիւանագիտական։

Հայ պետականութեան պարտադրուեցաւ համաշխարհային տարողութիւն ունեցող պատերազմ մը ռուսական, Արևմտեան և իսրայէլեան գերարդիական զինատեսակներու անխնայ և ապօրինի գործածութեամբ։ Հայ պետականութիւնը ենթարկուեցաւ ֆիզիքական և տնտեսական հսկայածաւալ փլուզումներու և հայրենազրկման։ Արցախի ինքնորոշման դատը – որ հայ անկախ պետականութեան լինելիութեան դատն է — այժմ մտած է դիւանագիտական փակուղի։ ԵՒ ԱՅՍ ԲՈԼՈՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ԳԵՐՏԷՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԹՈՅԼԱՏՈՒ ԱՉՔԵՐՈՒՆ ԱՌՋԵՒ։ Եւ այս բոլորը՝ կործանարար համավարակի պայմաներուն մէջ։ Հետևաբար կարիք կա՞յ յիշեցնելու, որ լրջօրէն վտանգուած է մեր երկրի ապագան։ Մեր նորահաս սերունդներո՛ւ ապագան։ Մենք պէտք է վերաշինենք մեր երկրի կամուրջները արտաքին աշխարհին հետ։ Ասկէ նաև կը հետևի, որ այսօր մենք առաջնահերթ խնդիր ունինք վերականգնելու Հայաստանի արտաքին քաղաքականութեան շէնքը, որպէսզի կարելի ըլլայ վերստին ամրագրել մեր տեղը աշխարհակարգի բարդ աղիւսակին մէջ։

Վերոյիշեալ կացութիւնը կը պարտաւորեցնէ մեզ սեղան բերելու ՀՀ պետական դիւանագիտութեան խնդիրը։ Կը կրկնե՛մ։ ՀՀ դիւանագիտական մեքենան անքակտելի մասն է Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգին, որ մշտականօրէն համալրուած պէտք է ըլլայ կարող, փորձառու և արհեստավարժ կազմերով։

Այս առումով, կ՚ուզեմ հանրութեան ուշադրութիւնը սևեռել ՀՀ Ուաշինկթընի Դեսպանութեան բանալի դերակատարութեան վրայ։ ԱՄՆ-ի մայրաքաղաքը մեծ տարբերութիւն մը ունի դիւանագիտական աշխարհի մնացեալ մասին հետ իր համեմատութեամբ։ Աշխարհի դիւանագիտական եռուզեռի ջղակեդրոնն է ան ոչ միայն ԱՄՆ-ի հետ Հայաստանի երկ-կողմ յարաբերութիւններու առումով, այլև ամբողջ աշխարհի հետ բազմակողմ յարաբերութիւններու կնճիռը վերահսկելու իր հասողութիւններով։ Միջազգային յարաբերութիւններու ոլորտին մէջ իրենց յաջող գործունէութեամբ գերակշռող երկիրները այն իսկ երկիրներն են, որոնք իրենց ամենէն որակեալ դիւանագէտները կը հաւատարմագրեն Ամերիկայի Միացեալ Նահանգներու դաշնակցային մայրաքաղաքին մէջ ծառայելու առաքելութեամբ։ Նոյն տրամաբանութեամբ, Ուաշինկթընի մէջ գործող դեսպանները յաճախ կը վայելեն արտգործնախարարի զուգակից հեղինակութիւն իրենց կառավարութիւններէն ներս։ Յարգելով հանդերձ իրենց արտգործնախարարներու հանգամանքը, անոնք յամենայն դէպս չեն դադրիր իրենց կառավարութեանց պետերու alter ego-ն ըլլալէ։ Անոնք կը դիտուին որպէս տուեալ երկիրներու արտաքին քաղաքականութիւնը դարբնող դէմքեր իրենց արտգործնախարարներու և վարչապետներու հետ միասին և նոյն վերին թիմին պատկանելու լիարժէք իրաւունքներով։

Ի նկատի ունենալով վերոյեշեալը, պէտք է անվարան բարձրաձայնել, երբ յանկարծ ՀՀ կառավարութիւնը կ՚որոշէ որպէս դեսպան Ուաշինկթըն գործուղել դիւանագիտական ասպարէզին հետ դոյզն առընչութիւնն իսկ չունեցող քաղաքական գործիչ մը. այս պարագային՝ յանձին Տիկ. Մակունցի։ Այսպիսի նշանակումը քաղաքական է իր բնոյթով և լրջօրէն կը տկարացնէ Հայաստանի և Արցախի բարդ դիւանագիտութեան յաջողապէս տիրութիւն ընելու մեր կարողութիւնը։ Ցարդ ՀՀ դեսպանները Ուաշինկթընի մէջ իրենց պաշտօնը ստանձնած են առաջին օրէն իսկ լիարժէք պատրաստականութեամբ։ Անոնք եկած են բարձրորակ փորձառութեամբ։ Անոնք մարզուած դիւանագէտի համբաւ վայելած են ԱՄՆ-ի մայրաքաղաքի մեծապէս պահանջկոտ խաղաբեմին վրայ։ Ուաշինկթընը քաղաքական նշանակումներու տեղը չէ։ Այստեղ չեն գար սորվելու։ Ասիկա արհեստավարժ գործի հարթակն է։ Գերնուրբ յարաբերութիւններու մեղուային ոլո՛րտը՝ ուր դեսպանները պիտի տիրապետեն հարցերու պատմական յիշողութեան, քաղաքական բարդ գործընթացներու գիտութեան, համաշխարհային այս մայրաքաղաքի թաքուն բնազդներուն և յաւիտենապէս ձևաւորուող տեղեկոյթի բազմաշերտ պաշարներուն։

Մանաւանդ որ կը գտնուինք բացառապէս խնդրայարոյց ժամանակաշրջանի մը սեմին։ Նախ. Պայտընի կառավարութիւնը նոր միայն կը մտնէ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան ոլորտը ստանձնելով աշխարհակարգի իր պատասխանատւութիւնները։ Միւս կողմէ պատերազմէ դուրս եկած հայ պետականութիւնը կը գործէ տարածաշրջանային վտանգաւոր ճնշումներու տակ։ Դժուար է երևակայել աւելի բարդ դիւանագիտական միջավայր մը Հայաստանի համար, քան այն ինչ, որ գոյութիւն ունի այս պահուն։ Զրկել Հայաստանն ու Արցախը Ուաշինկթընի մէջ Հայաստանի Հանրապետութեան լաւագոյն կարողականութիւններէն հսկայ ռիսկ մըն է, որուն իրաւունքը պարզապէս չունի որևէ իշխանութիւն։

Մենք լուրջ տարակարծութիւններ ունինք Պր. Փաշինեանին հետ ՀՀ պետական գործի մէկէ աւելի բեմերուն վրայ։ Դիւանագիտութեան բեմը անոնցմէ մէկը չէ։ Մենք վաղուց ըսած ենք։ Քաղաքականութիւնը կանգ կ՚առնէ հոն, ուր կ՚ըսկսի դիւանագիտութիւնը։ Ան կանգ կ՚առնէ մեր պայքարի առաջնագծերուն վրայ։ Ան կանգ կ՚առնէ, երբ հայ անկախ պետականութեան գերագոյն շահերն են խնդրոյ առարկայ։ Բծախնդրութեամբ պահպանե՛նք այս ոսկեայ սկզբունքը և չտրուինք քաղաքական նշանակումներ ընելու վնասակար և անմիտ փորձութեան։

Կարօ Արմենեան
Փետրուար 10, 2021
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գիւմրի. ութերորդ վէրքը

Արդեօք անակնկա՞լ էր այն՝ ինչ որ պատահեցաւ Գիւմրիի մէջ, պատմական երկրաշարժի տար

08 Դեկտեմբեր 2025
Շիրակի թեմի բոլոր հոգևորականները, Գյու

Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մ

07 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ-ն իրավունք չունի պայքարի դրոշը վ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու խոսքը՝ Հ

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունե

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի

06 Դեկտեմբեր 2025
Անուրանալի է այս կուսակցության կարևոր

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք

06 Դեկտեմբեր 2025
Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դվին հ

06 Դեկտեմբեր 2025
Սեփական հայրենիքում հայկական ինքնությ

ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որեւէ փորձ չի կարող հաջողել: Նման ցանկություն

06 Դեկտեմբեր 2025
Իշխանություններն աշխատում են սփյուռքը

Իշխանությունների կողմից ճիգեր են գործադրվում սփյուռքը պառակտելու, քանդելու ուղ

06 Դեկտեմբեր 2025
Պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ

«Սովորաբար մեր կուսակցության ամյակների տոնակատարություններն առիթ են ներկայացնե

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցության 135 տարվա պատմությունը ի

ՀՅԴ 135-ամյակի միջոցառման ժամանակ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կուսակցության գ

06 Դեկտեմբեր 2025
Շնորհավորական ուղերձներ կուսակցությու

ՀՅ Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին նշում է իր հիմնադրության 135-ամյակը։ ՀՅԴ

06 Դեկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

06 Դեկտեմբեր 2025
Հայ Դատը Լուսարձակի Տակ Առաւ Հայոց Ցեղ

Ձախէն աջ՝ Ալեքս Ռիտըլ, Քերի Ֆլին, Ռաքսեն Մաքասճեան եւ Ալեքս Կալիցքի Նախաձեռնո

06 Դեկտեմբեր 2025
Փաշինյանական պարտվողական «խաղաղություն

Հաճախ ենք ասում, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և պատմության կրկն

05 Դեկտեմբեր 2025
Տեղի կունենա Հայ Յեղափոխական Դաշնակցու

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշում է հիմնադրման 135-ամյակը, ինչի առթիվ դեկտ

05 Դեկտեմբեր 2025
Անգիտակից մարդն իրական սպառնալիք է երկ

Նայելով մեր իրականությանը և իշխանություն հորջորջված մարդկանց քայլերին՝ նիկոլա

05 Դեկտեմբեր 2025
Քարոզչական ձեռնածությունը իշխանության

Այդ ժամանակ մարդիկ դեռևս չէին նկատում, որ, ըստ էության, այդ քաղաքականությունն

04 Դեկտեմբեր 2025
Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունել

Ելույթ ունենալով խորհրդի նիստում՝ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը, մասնավո

04 Դեկտեմբեր 2025
Լիբանանահայերը եկեղեցու և Վեհափառի կող

Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է երկիրը ապակայունացման տանել: Այս մա

04 Դեկտեմբեր 2025
«Պատմական չարիքի» նորագույն դրսեւորու

Հայաստանեան շարունակւող ձախորդ իրադարձութիւններին ու պետականաքանդ զարգացումներ

04 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company