ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ելույթներ

Այս մտածողությամբ նման բյուջե ընդունելն անընդունելի է ՀՅԴ համար

11 Փետրվար 2021

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը ԱՀ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ.

«Հարգելի գործընկերներ,

2021 թ. պետական բյուջեի մասին օրենքն, ինչպես ամեն տարի քննարկվում է խորհրդարանում, սակայն այս անգամ մի փոքր տարբերությամբ: Այս քննարկումները դասական ձևով չպիտի լինեին, մեր միակ առաջարկությունը քննարկումների ժամանակ դա է եղել: Պետք է հաշվի առնվեին նաև ներկա իրողությունները: Համարյա նույն 2020 թ. բյուջեի ծախսերն են, ծախսային մասերը, անգամ պետական նպատակային ծրագրերը համարյա նույնն են, որն անընդունելի է:

Ամեն երկրի պետական բյուջեն ցույց է տալիս այդ երկրի տվյալ տարվա զարգացման հիմնական սոցիալ-տնտեսական, անվտանգային և այլ ոլորտներում պետության վարվող քաղաքականությունը: Համահունչ է արդյո՞ք այսօրվա ներկայացված պետական բյուջեի նախագիծը մեր ներկա իրողությունների, մեր ապագա զարգացման տեսլականի հետ թե ոչ: Իմ կարծիքով՝ ոչ:

Եվ այդ է պատճառը, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը թե առաջին, թե երկրորդ ընթերցման ժամանակ որևէ առաջարկություն չի արել, քանի որ ընդհանրության մեջ ոչինչ չի փոխվել: Մենք պետնախարարի հետ հանդիպման ժամանակ առաջարկել ենք նախորդ տարվա բյուջեն չընդունել՝ հաշվի առնելով, որ օբյեկտիվ պայմաններով ժամանակի խնդիր ունենք և թե գույքագրման և թե տարբեր առաջնահերթությունների քննարկման խնդիր ունենք: Առաջարկել ենք շարունակել նախորդ տարվա բյուջեի համամասնություններով շարունակել հատկացումները, ինչպես արվել է հունվար ամսին և մի քանի ամիս հետո ներկայացնել նախագծիը: Այդ դեպքում հնարավոր կլիներ հիմնական մարտահրավերները ֆիքսել և այդ մարտահրավերները պետք է անպայման տեղ գտնեին պետական բյուջեի մասին օրենքում: Առաջարկը, ցավոք սրտի, չի ընդունվել:

Իսկ առաջնահերթությունները հետևյալն են: Մեր թիվ մեկ մարտահրավերն այն է, որ աղետից հետո կարողանանք մեր ժողովրդին պահել ԼՂՀ-ում հնարավորինս մեծ քանակով, իսկ դա անելու համար մի քանի պայմաններ կան: Անշուշտ սոցիալական բաղադրիչը կարևոր պայման է և այս բյուջեում դա արտահայտված է, բայց սա պայմաններից մեկն է և ոչ ամենագլխավորը:

Այսօր մեր ազգաբնակչության թիվ մեկ խնդիրը անվտանգության խնդիրն է, երկրորդը՝ քաղաքական կարգավիճակից բխող անորոշությունն է, որ պետք է հաղթահարվի և իհարկե, սոցիական բաղադրիչը, որը որոշ չափով տեղ է գտել պետական բյուջեում:

Կարծում եմ մարտահրավերները շատ են, բայց եթե ընդհանրացնելու լինենք այս երեք հիմնական խնդիրներն են: Անվտանգության որևէ բաղադրիչ ներկա բյուջեում արտահայտված չէ: Իհարկե, խաղաղապահների առկայությունը կարևոր է Արցախի հանրապետությունում, բայց չպետք է մոռանալ, որ դա միակ երաշխիքը չպետք է լինի: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո մեր ՊԲ-ն թողել է իր ամրաշինական բոլոր բնագծերը և տեղավորվել է նոր բնագծերում, չկահավորված և այլն: Պետական բյուջեի մասին օրենքում որևէ ձևով ամրագրված չեն այդ ուղղությանբ հատկացվող ծախսեր: Մենք պետնախարարի հետ քննարկման ժամանակ մի քանի օրինակ բերել ենք: Այսօր կան ստրատեգիական կարևոր խնդիրներ, Բերդաձորի ենթաշրջանը իր ստրատեգիական կարևորությամբ, խոսքը միջանցքի մասին է: Որևէ հատուկ ծրագիր կա՞: Չկա: Եվ այսպիսի տասնյակ խնդիրներ:

Քննարկման ժամանակ ասել ենք, որ օբյեկտիվ պատճառները հասկանալով իրոք կառավարությունը պատրաստ չէ:

Պետական բյուջեում սոցիալական առումով որոշակի ողջունելի կետեր կան, օրինակ առողջապահության ոլորտի, սոցիալական ոլորտի ծախսերի ավելացումը: Սակայն սոցիալական ոլորտը կարևոր է, բայց ոչ բավարար:

Այդ է պատճառը, որ մենք անիմաստ ենք գտել որևէ առաջարկություն ներկայացնել:

Պարզապես զարմանալի է. մենք կորցրել ենք մեր տարածքի 75%-ը, բայց նախագահի, կառավարության աշխատակազմի ծախսերում ոչինչ չի փոխել: Մեր համար ինչ-որ բան փոխվել է և գտնում ենք, որ այս մտածողությամբ, այս ձևի բյուջե ընդունելը անընդունելի է ՀՅԴ համար:

Եվ բնականաբար, դեմ ենք քվեարկելու նախագծին»:

Արցախի Ազգային Ժողովի 3 խմբակցություններ դեմ են քվեարկել բյուջեի նախագծին

Փետրվարի 11-ի ԱՀ ԱԺ ժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցը «Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն էր:

Ներկայացնելով բյուջեի նախագծի շրամշակված տարբերակը՝ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ նախագծով ընթացիկ տարվա բյուջեի եկամուտները կազմելու են 84 մլրդ 230,7 մլն դրամ, ծախսերը՝ 132 մլրդ 342 մլն դրամ: 2021 թ. բյուջեի դեֆիցիտը կկազմի 48 մլրդ 111,3 մլն դրամ:

«200 մլն դրամի չափով կրճատվել է պատվիրակությունների ընդելությունների համար նախատեսված ծախսային մասը: 20 մլն դրամով ավելացվել է սոցիալ-հեգոբանական վերականգնման օգնության տրամադրում ծախսային ծրագիրը, քաղաքացիներին հոգեբանական ծառայությունների մատուցման համար՝ հասցվելով 30 մլն դրամի: Առողջապահության ոլորտի ծախսերը ավելացել են 3 մլդ 787, 3 մլն դրամով, որը հունվարի մեկից համակարգի աշխատողների աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես նաև հանրապետությունում անվճար բուժօգնության ծառայությունների տեսակների և ծավակների ընդլայնմամբ, վերականգողկան ծառայությունների աճով»,- խոսելով բյուջեի լրամշակված տարբերակի մասին նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

«Արցախի ժողովրդավարական», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արդարություն» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ այն չի արտացոլում պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը և չի մատնանշում առկա իրական խնդիրների լուծման ուղիները:

«Միասնական հայրենիք», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունները նշել են, որ կողմ են քվեարկել բյուջեի նախագծին:

2021 թ. բյուջեի նախագիծն ընդունվել է 25 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company