ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Հարցազրույցներ

Դժգոհ ժողովուրդն ինքն ապստամբում է, դա իմ կողմից միշտ էլ կխրախուսվի. Վազգեն Մանուկյան

12 Փետրվար 2021

Երևանի Ազատության հրապարակում հավաք-քննարկման ընթացքում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս հավաքը շարժման հետ կապ չունի, սա իր անձնական նախաձեռնություն է, իսկ ամսի 20-ին մեծ հանրահավաք կլինի:

«Հրատապ իրավիճակ եղավ, պարզվեց, թե ինչ է կատարվում Սյունիքում, պարզվեց մեր մեջքի հետևը մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված, դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց, որ թղթակիցներին թույլ չտան այնտեղ ազատ մեկնաբանեն, իսկ դա կասկած է առաջացնում, որ բացի վեց կետից, կա ուրիշ պայմանագրեր: Այսինքն՝ մեր հայրենիքը շարունակում է ճանապարհը` դեպի կործանում»,- ասաց նա և նշեց, որ իր կարծիքով ընտրություններ կլինեն Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո:

«Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որ համաժողովրդական շարժում լինի: Մի քանի հարյուր հազար մարդ կա, որոնք որ սարսափելի է էմոցիոնալ դժգոհության մեջ է, բայց միլիոն մարդ էլ կա, որ դժգոհ է Նիկոլ Փաշինյանից, բայց հավես չունի մասնակցելու այս ամեն ինչին, տարբեր պատճառներով կոտրված է, պետք է կարողանալ այդ մարդկանց փողոց հանել: Նիկոլ Փաշինյանը մի քանի պատճառով կամավոր չի հրաժարվի, առաջին պատճառն այն է, որ վախենում է թե ինչ պատասխան է տալու: Երկրորդ` չտես մարդիկ եկել են իշխանության և վայելում են»,- ասաց նա և նշեց, որ պետք է աշխատել Նիկոլ Փաշինյանի հենարանների հետ, որոնցից մեկը` «Իմ քայլն» է, երկրորդը` Ոստիկանության բարձրաստիճան սպաները և եթե այդ հենարանները «փլվեն», ինքն էլ կփլվի:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ թեև իրենց շարժման դադարը ավելի երկար տևեց, քան անհրաժեշտ էր, բայց դրա օգուտն այն էր, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր չէին պատկերացնում ինչ վիճակում են հայտնվել շատացան, մարդիկ շոկից դուրս են գալիս:

«Ես հայտարարել եմ, որ ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Հեղափոխությունները նախապատրաստում են, իսկ ապստամբությունը դժգոհ ժողովուրդն ինքն ապստամբում է, իմ կողմից միշտ էլ կխրախուսվի: Ցանկացած միջոց, որը ֆիզիկական միջոցների չի դիմում մարդկանց նկատմամբ, բայց նպաստում է իշխանությունից ազատվելու, ես կխրախուսեմ»,-ասաց նա։

Ըստ Վազգեն Մանուկյանի` պետության համար չկա ավելի վտանգավոր տարբերակ, քան Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը, մնացած բոլոր տարբերակները շատ ավելի մեղմ են: Նա նաև նշեց, որ կա իշխանությունը փոխելու հանրային պահանջ:

Հարցին, թե որն է վստահությունը, որ ինքը կարող է երկիրը դուրս բերել այս իրավիճակից, և եթե չստացվի, ապա այդ ալիքը գալու իր դեմ, Վազգեն Մանուկյանը նշեց.«Հնարավոր չէ մեկ տարում անել մեկ բան, որ ալիքը քո դեմ չգա, ես հասկանում եմ, որ գնում եմ մահապարտի գործի»,-ասաց նա՝ ավելացնելով, որ 17 կուսակցությունները չեն կազմաքանդվել:

https://youtu.be/2btBTiSExKo

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company