ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

«Դրօշակ»ի Առաջնորդող. Կործանարար ընթացքը կասեցնել ցանկացած գնով

20 Փետրվար 2021

2020 թվականի ավարտին  Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, այս հարցով  նախաձեռնեց  արհեստական քննարկումներ մարդ-կուսակցությունների հետ, զուգահեռաբար  ծավալեց  համապատասխան  քարոզչություն: Մոտավորապես  ամիսուկես  անց նա  իբրև թե իր գլխավորած  ուժի հետ  հարցը քննարկելուց հետո  հայտարարեց, որ արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենա: Միաժամանակ օդում կախված մնաց այն վարկածը, թե անհրաժեշտության պարագայում (այսպես ասած` հասարակական պահանջի դեպքում) վերադարձ կլինի նույն օրակարգին:

Նախ պետք է արձանագրել,  որ պետական-քաղաքական  գործընթացները վարչապետի համար մնում են ձեռնածության առարկա՝ պահի ներքաղաքական  խնդիրներ լուծելու համար: Ընդ որում, նույն ժամանակ բացարձակ անտարբերություն է դրսևորվում թե՛  Արցախի ներկայի ու ապագայի,  թե՛  քայլ-քայլ Հայաստանի հաշվին  սահմանները  առաջ տվող  թշնամու  գործողությունների, թե՛ նահատակված ու գերի զինվորների ճակատագրի և թե՛ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած կենսական այլ խնդիրների հարցում:

Ինչևէ, վերադառնանք  արտահերթ ընտրությունների հարցին:

Նախորդ տարվա դեկտեմբերին Փաշինյանի հրաժարականի պահանջի ալիքը հասավ զարգացման գագաթնակետին, և ակնհայտորեն այս հանգամանքը ստիպեց  իշխանությունը կորցնելուց սարսափող բախտախնդիր ղեկավարին հրապարակ նետելու մի գաղափար, որը պետք է շեղեր իրադարձությունների ընթացքը, ձգձգեր հանգուցալուծումների ժամանակը, ինչպես  և համընդհանուր մերժման դատապարտված ղեկավարին օժտեր  ներքաղաքական  դաշտ  վերադառնալու քաղաքական, բարոյական լեգիտիմությամբ: Արտահերթ ընտրությունների գաղափարը Փաշինյանի վերջին  խաղաթուղթն է հանձնվելուց առաջ, որովհետև պարունակում է մեծ ռիսկեր իր, ինչպես և իր անպատասխանատու թիմի հետագա ճակատագրի համար, և նա մեծ  հրճվանքով պիտի հրաժարվեր դրանից, եթե հնարավոր լիներ դեռևս գրպանում պահել այդ վերջին  փամփուշտը: Ի՞նչ  իրողություններ ի հայտ եկան հայտարարված  նախաձեռնությունից  ետքայլ անելու համար: Որոշ  մեկնաբանների կարծիքով` այս հարցում մեծ դեր է խաղացել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը գալիք ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:  Անկախ այն բանից, թե սոցիալական ցանցերով ու անձնական օգտագործման լրատվամիջոցներով  շրջանառվող վարկանիշային  ինչպիսի ցուցանիշներ կնկարվեն հեղինակազրկված ղեկավարի համար, ակնհայտ է,  որ  ընտրությունների պարագայում նա չի կարող գրավել առաջնային տեղ գրավել,  և իր  գլխավորած ուժը հնարավորություն չի ունենալու գոնե դաշինքներ կազմելով ապահովելու խորհրդարանական մեծամասնություն:

Իհարկե, կաշին փրկելու համար Փաշինյանը չի խորշի կոպիտ ընտրախախտումների դիմելուց, սակայն որքան էլ վերեւներում գտնվեն իր կամքին հլու քվեաթերթիկներ հաշվողներ, վերջիններիս հնարավորությունները նույնպես սահմանափակ են, քանի որ ամբողջ Հայաստանով մեկ դժվար է լինելու հաշվարկ անել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ընտրական հանձնաժողովների վրա, որոնք պատրաստակամ կլինեն Նիկոլ Փաշինյանի օգտին կեղծարարություններ թույլ տալ: Ակնառու փաստ է, որ Փաշինյանն ու իր թիմը կորցրել են ռեալ իշխանությունը երկրում, և ապօրինություններ գործելու նրանց պարտադրանքին քչերը կենթարկվեն: Վարչաքաղաքական առումով խակ, արտաքին կասկածելի ազդեցությունների ենթակա և բարոյապես անընդունելի թիմակիցները, որոնք սահուն կերպով իշխանության աթոռներին հայտնվեցին հենց միայն «հեղափոխության» առաջնորդի հետ քայլելու շնորհիվ, այլևս միայն դեպի զրոյացում են ձգելու իրենց թիմի և առաջնորդի` անկում ապրող վարկանիշը: Այս հարցին մանրամասնորեն անդրադարձանք, որովհետև չենք կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների վերջին փրկօղակին կվերադառնա, երբ հրաժարականի պահանջով ճնշումը դառնա այլևս անհաղթահարելի:

Ինչպես, սակայն, ասվում ու գրվում է անդադար, մեկ օր ավելի իշխանության ղեկի մոտ Նիկոլ Փաշինյանի մնալը հայրենիքին բերում է նորանոր կորուստներ ու ցավագին անակնկալներ, որոնց հանրագումարը կարող է անշրջելի դարձնել մեր պետականության կործանումը: Իշխանավորների կողմից պարբերաբար ձեռնարկվող գործողություններն ու հայտարարությունները ամրապնդում են կասկածը, որ Արցախի հանձնումը պարզապես պատերազմական գործողությունների հետևանք չէր, այլ շատ ավելի մեծ ու մասշտաբային դավադրության մեկ արարը:

2020 թվականի փետրվարի 10-ին` Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մասնավորապես հայտարարեց. «Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և նախ և առաջ խոսքը այն մասին է, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառելու շրջափակում։ Ինչպես գիտեք, շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»։ Ասվածից ակնհայտորեն հետևում է, որ Հայաստանի իշխանությունների համար վերջին պատերազմի հետևանքով Արցախի հարցում ստեղծված իրավիճակն ընդունելի իրողություն է, որը նաև «նպաստավոր» հող է ստեղծել, որպեսզի Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը, և մեր շրջապատում հաստատվի «նպաստավոր մթնոլորտ»:

Այդ «նպաստավոր մթնոլորտ»-ի համար, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից Թուրքիան հայկական կողմին ներկայացրել է բազմաթիվ այլ նախապայմաններ ևս, որոնց համաձայնել չհամարձակվեցին անգամ կոմունիստները իրենց կառավարման տասնամյակներին: Ինչպես տեսնում ենք, սակայն, Նիկոլ Փաշինյանն ազգային ու բարոյական կաշկանդվածություն չունի, և հավանականությունը մեծ է, որ կարող է ստորագրել Արցախի ու Հայաստանի համար ճակատագրական ցանկացած փաստաթուղթ: Նա, ըստ էության, այդ հայրենադավ գործընթացի մեջ է դեռևս պատերազմական շրջանից, և նույն սցենարի առանձին դրվագները կարելի է համարել և՛ Շուշիի ու Արցախի չգրավված տարածքների հանձնումը, և՛ Մեղրիով Թուրքիային ճանապարհ տալու համաձայնությունը, և՛ Զանգեզուրի հայկական պատկանելությունը վտանգող զարգացումները, և՛ ամեն օր ի հայտ եկող նոր իրողությունները, որոնք միտված են վերացնելու Արցախի ինքնուրույնությունն ու փոխկապվածությունը Հայաստանի հետ՝ քայլ առ քայլ փոխարինելով այն ադրբեջանական ենթակայությամբ:

Իրեն հատուկ խարդավալից գործելակերպի համաձայն` Հայաստանի իշխանությունը հասանելի աղբյուրներով հայ հանրության շրջանում փորձում է տարածել այն մտայնությունը, թե այսօր Արցախի շուրջ տեղի ունեցող շատ գործընթացների թելադրողը Ռուսաստանն է, մասնավորապես տարածաշրջանում ունեցած իր ռազմուժի լծակի շնորհիվ:

Սույն թվականի փետրվարի 9-ին ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Արցախի ԱԳՆ-ն կարող է լուծարվել Ադրբեջանի պահանջով և Փաշինյանի համաձայնությամբ, իսկ Արցախի արտաքին քաղաքականությամբ զբաղվելու է անձամբ Արայիկ Հարությունյանը, և այս հարցում Ռուսաստանի տեսակետը ոչ ոք չի հարցնում: Զարգացնելով այս թեման` այնուհետև «168 ժամ»-ին տված հարցազրույցում նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Երևանը լուռ է:

Հարցին՝ կա՞ն ուղիղ բանակցություններ հայկական կողմերի և Ադրբեջանի միջև՝ առանց ՌԴ մասնակցության, նա պատասխանել է. «Իհարկե, իրենք իրենց քայլերի մեծ մասն անում են առանց Ռուսաստանի: Դա ակնհայտ է: Ոչ միայն սխալվում է, այլև անբարեխղճորեն սխալվում է նա, ով ասում է, որ Ռուսաստանը ներկայումս լիարժեքորեն ղեկավարում է իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Փաշինյանը Հայաստանը դաշնակցից վերածել է Ռուսաստանի պրոտեկտորատի, իհարկե, մաքուր պոլեմիկա է: Ավելին կասեմ, որ Փաշինյանի Հայաստանը ոչ միայն պրոտեկտորատ չէ, այլև Ռուսաստանի դաշնակիցը չէ: Այսպես ավելի ճիշտ կլինի ասել:

Ենթադրում եմ, որ Փաշինյանի և ադրբեջանցիների միջև շփումները շարունակվում են: Իմ կարծիքով` դրանք սկսվել են մինչ պատերազմը: Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ իմ գրառման առանցքն ու հաղորդագրության իմաստն այն է, որ Ռուսաստանին նրանք չեն տեղեկացրել, և որ այդ հարցի ինքնին քննարկումը տեղի է ունենում առանց ՌԴ-ի մասնակցության. սա գլխավորն է, ինչ ես ցանկանում եմ ասել: Մի շարք նիկոլականներ փորձեցին համոզել ուղիղ հակառակը, որ Ռուսաստանն է դա փորձում անել, ինչը, իհարկե, այդպես չէ»:

Ակնարկին, թե պատերազմից հետո տպավորություն է, որ ինչ-որ բան տեղի է ունենում առանց ՌԴ մասնակցության, նա պատասխանել է. «Դրանք պարզապես բառեր են: Օրինակ՝ հայտնի դեպքը, որ վերադարձրել են ֆրանսիացի լրագրողներին. իսկ ո՞վ նրանց չի տվել մանդատ, ո՞վ չի տվել թույլտվություն` Ղարաբաղ մեկնելու համար: Երևանցիները չեն տվել, ի՞նչ կապ ունեն այստեղ ռուսները. ռուսները նայում են փաստաթղթերին. կա՞ փաստաթուղթ, չկա՞ փաստաթուղթ, ո՞վ չի տվել նրանց փաստաթղթեր, Երևանում չեն տվել: Ե՞վ… Ակնհայտ է, չէ՞»:

Պրն Կոլերովի ասածներից մեզ համար, իհարկե, ամենակարևորն այն պնդումն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների միջև ընթանում են բանակցություններ, և, իհարկե, այդ մասին տեղյակ չէ նաև հայ ժողովուրդը: Այսինքն` նրա թիկունքում գաղտնաբար խաղ են անում նրա ճակատագրի հետ, և թե ինչպիսի հետևանքներով հղի խաղ, ամեն հաջորդ օր առավել ակնհայտ է դառնում: Կարելի է ենթադրել, որ ինչ-ինչ շփումներ կան նաև Թուրքիայի ղեկավարության հետ, ինչի մասին մտածելու հիմք են տալիս նաև Հայաստանի արտգործնախարարի վերը բերված մտքերը: Ինչ վերաբերում է բանակցությունների գաղտնիությանը նաև ռուսական կողմի համար, ապա սա տեղավորվում է թուրք-ադրբեջանական տանդեմի, ինչպես և արևմտյան այն ուժերի ցանկությունների շրջանակում, որոնք շահագրգռված են տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղմամբ: Այս նպատակի վրա մեծ գրավ է դրված, և պատահական չէ, որ նույն արևմտյան ուժերն այսօր էլ իրենց պատրաստակամությունն են հայտնում` աջակցելու ներկա իշխանություններին «Հայաստանի հետագա բարեփոխումների հարցում», այն պարագայում, երբ ավտորիտար Հայաստանում տեղի է ունենում պետականության կազմալուծում` կենսագործունեության բոլոր ոլորտների քայքայմանը զուգընթաց:

Ինչ վերաբերում է ռուսական վերոբերյալ աղբյուրին, ապա Մոդեստ Կոլերովը այն գործիչներից է, ովքեր դատողություններ են անում բնավ ոչ իրենց ենթադրությունների հիման վրա: Այնուամենայնիվ, մեր ունեցած մտահոգությունների արդարացիության մեջ համոզվելու համար բավարար են նաև սեփական աղբյուրները, որոնք պարբերաբար նորանոր փաստեր են հանում ջրի երես: Ավելին` իր սև գործը ամբողջացնելու համար Նիկոլ Փաշինյանը կարող է ոչ միայն Արցախի ճակատագիրը ամբողջապես Ադրբեջանի տնօրինությանը հանձնելու, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանները ճանաչելու փաստաթուղթ ստորագրել, այլև վերանայել ռուսական ռազմական ուժերի` Հայաստանում գտնվելու պայմանագիրը և Հայաստանի սահմանը լրիվ բացել Թուրքիայի առջև, այն Թուրքիայի, որի նկատմամբ հատուկ սեր են տածում շատ իմքայլականներ, և որը ընդամենը ամիսներ առաջ ադրբեջանցիների հետ իրականացրեց արցախցիների ցեղասպանությունը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի անձին, ապա նա հայտնվել է այն մոլագարի վիճակում, ով, ծանր ոճրագործությունից հետո սթափվելով, հասկանում է, թե ինչ պատասխանատվություն է իրեն սպասվում, և դրանից խուսափելու համար դիմում է նորանոր, հանցագործությունների: Այս ճանապարհին նրա համար գրոշի արժեք չունեն ո՛չ թիմակիցները, ո՛չ ուժային կառույցների` խամաճիկների վերածված ղեկավարները, ո՛չ Հայաստանն ու Արցախը:

Փաշինյանն այսօր մեր երկրի ու հայ ժողովրդի թիվ մեկ թշնամին է, ով ամեն ինչ տանում է կործանման: Նման դեպքում հայ ժողովրդի օրինական իրավունքն է այս կործանարար ընթացքը կասեցնել ցանկացած գնով:

«Դրօշակ», թիվ 2 (1648), փետրվար, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company