ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Ելույթներ

Հայաստանը դառնում է ոստիկանական պետություն, ձերբակալում են ազնիվ, երկրին նվիրված մարդկանց

20 Փետրվար 2021

Այսօր հուզիչ օր է․ 33 տարի առաջ նույն օրն այսպիսի եղանակով տեղի ունեցավ առաջին հանրահավաքը և սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Հայոց ցեղասպանությունից հետո միակ կղզին, որ բնակեցված էր իր բնիկ ժողովրդով՝ հայերով, դիմեց Հայաստանին, որ ուզում է վերամիավորվել Հայաստանի հետ՝ դա Արցախն էր, դիմեց Մայր Հայաստանին՝ ուզում եմ ձեզ հետ լինել, ու ամբողջ մեր ժողովուրդը ոտքի կանգնեց. Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման կայացած հանրահավաքի ժամանակ դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Խորհրդային միությունում առաջին անգամ հայտարարվեց համազգային գործադուլ, ամեն օր տեղի էին ունենում հանրահավաքներ, պարալիզացվում էր քաղաքը, ցույցեր, բանակցություններ և խորհրդային միության և Հայաստանի ղեկավարության հետ։

«Հայաստանում ձևավորվեց երկիշխանությունը, կար Խորհրդային միության և Ղարաբաղ կոմիտեի իշխանությունը: Մենք կարողացանք կարճ ժամանակում ազատագրել Արցախը, ստեղծեցինք հզոր, մարտունակ բանակ՝ մեզ պարտադրված պատերազմում մենք հաղթեցինք և ռազմական հաջողությունների հասանք, ունեցանք անկախ պետություն: Բայց մեզ բավարար չէ և պատահական չէր, որ Ղարաբաղ կոմիտեն, որ բաղկացած էր 11 հոգուց, կիսվեց, մի մասը մնաց իշխանության, մի մասը դուրս եկավ ու սկսեց պայքարել իշխանության դեմ, որպեսզի լինի բարեկեցություն, չլինի հովանավորչություն, կոռուպցիա։ Եվ պատահական չէ, որ 1996 թվին պայքարի մեջ հանդիպեցինք 2 Ղարաբաղ կոմիտեի անդամներ, նրանք պայքարում էին, նպատակն էր չբավարարվել միայն անկախությամբ ու հաղթանակով, այլ ստեղծել մի պետություն, որտեղ բարեկեցիկ և օրինական կյանքով ապրել, փոխվեցին նախագահները և պայքարը շարունակվեց»,– ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ 2018–ին մարդկանց մի խումբ եկավ, և ժողովրդին ասաց, որ կկառուցեն արդար պետություն, որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն և ժողովրդի մի մեծ հատված մտածեց՝ դա այն է, ինչի համար իրենք պայքարում էին։

«Հիմա ժողովուրդն ասում է՝ մեզ խաբեցին։ Մեզ չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետև եթե մենք կարդայինք, թե այդ մարդիկ ի՞նչ էին գրում և ի՞նչ էին ասում նախորդ տարիներին, դուք երբեք այդ ճանապարհով չէիք գնա, և երեք տարի հետո ունենք ողբերգություն, կորցրեցինք ամեն ինչ, մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովվում է Ռուսաստանը, և մենք այդ իմաստով դառնում ենք Ռուսաստանից լրիվ կախյալ հիմա մտածում են, որ գնան Ռուսաստանում Պուտինին քծնեն և տակից էլ իրենց գործն անեն, դա ընկերություն չի, դա նույնիսկ բակի խաղերի մեջ տենց բան չի անցնում, փչացրեցին ամեն ինչ»,– ասաց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ նոր իշխանությունը փորձեց ազգայինը հանել ժողովրդի միջից և չկատարեցին ժողովրդին տրված խոստումները։

«Կամաց-կամաց դառում է ոստիկանական պետություն, ձերբակալում են ազնիվ, մաքուր, երկրին նվիրված մարդկանց։ Երբ լսեցի, որ Կարեն Բեքարյանին ձերբակալել են, ուղղակի ցնցվեցի, այսպիսի՞ պետությունում էինք ուզում ապրել: Ինչ է կատարվում տնտեսության մեջ, մեր ժողովրդի վիճակը լավացա՞վ՝ բացարձակապես ոչ: Կոռուպցիան վերջացա՞վ։ Ինձ ասել են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին մի քանի տասնյակ հազար դոլար տվել է, որ դուրս չգան «Իմ քայլը» խմբակցությունից, կստուգենք դա ճիշտ է թե ոչ»,– ասաց նա:

Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ այս վիճակից կարող ենք դուրս գալ, բայց կա նախապայման՝ այս վարչակազմը պետք է «դուրս շպրտվի», որից հետո միայն կսկսվեն իրական քայլերը։

«Մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն, ինչ կորցրել ենք, մենք պետք է դրա վրա կառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք: Եթե Նիկոլ Փաշինյանը գնա և գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, անհավասարությունը, ընտրությունները կեղծելը, ժողովրդին փող բաժանելը մնա, ուրեմն մենք ոչ մի նպատակի չհասանք, նորից մի հատ Նիկոլ կառաջանա, դրա համար մեր պայքարի մեջ պետք է լինի և մերժումը ներկայի: Այն պետությունը պետք է կառուցենք, որի մասին երազել էինք: Պետք է, նախևառաջ, վերակառուցել մեր բանակը, ապահովվել մեր անվտանգությունը, մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Պետք է նաև մեր հարաբերությունները լավացնել դաշնակից երկրների հետ Չինաստանի և ցանկացած երկրի հետ, որը պայքարում է Թուրքիայի հետ»,– ասաց Վազգեն Մանուկյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Սուրբ Ծննդեան առթիւ քաղաքական պաշտօնատ

Կազմակերպութեամբ Լաւալի Հայ Դատի յանձնախումբին, Չորեքշաբթի, 7 Յունուար 2026-ին

09 Հունվար 2026
Ինչո՞ւ Հայ Մնալ

Գաղտնիք մը չէ այլեւս, այլ հանրայայտ իրողութիւն մըն է, որ արտասահմանի մեր բազմա

09 Հունվար 2026
Ակնարկ. Վենեզուելան Ռազմահարթակ` Միացե

Վենեզուելայի նախագահին առեւանգումը Միացեալ Նահանգներու ուժերուն կողմէ, ռազմարշ

09 Հունվար 2026
Հալեպում վիճակը սարսափելի է

«Հալեպում վիճակը սարսափելի է, բախումներ կան ամեն տեղ, ամեն մարդ իր բնակարանում

08 Հունվար 2026
Առեւտուր՝ Ցորեն, Վառելանիւթ Եւ ․․․Բանտ

Վերջին օրերուն պատահածները իսկապէս գլխապտոյտ կը պատճառեն եւ հարցադրումի դիմաց

08 Հունվար 2026
Դաշնակցութիւնը ապրող կամք է, շարունակո

ՅԱԿՈԲ ՃԱՆՊԱԶԵԱՆ Դար մը եւ երեսուն հինգ տարիներ կը բաժնեն մեզ Հայ Յեղափոխակա

08 Հունվար 2026
Յայտարարութիւն Կիպրոսի Հայ դատի յանձնա

Կիպրոսի Հանրապետութիւնը, 1 Յունուար 2026-ին ստանձնեց Եւրոպական Միութեան Խորհու

07 Հունվար 2026
Մեր Համոզումը Այն Է, Որ Արթննալու Ժամն

Անդրադառնալով Արցախի վերաբերեալ մեր օրակարգին վրայ գտնուող հարցերուն՝ մենք գոր

07 Հունվար 2026
Հալեպում իրավիճակը սրվել է

Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խ

07 Հունվար 2026
Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությ

Սա Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների և հրեաների հետապնդումների և մա

06 Հունվար 2026
Փաշինյանի թափառախմբի նվազող կազմը ցույ

«Փաշինյանի քաղաքական հետագծում արյուն, ավեր, կործանումներ են, և այդ 10 հոգուն

06 Հունվար 2026
Փաշինյանի «ուխտերթը» շոու է

Եկեղեցին վերքաղաքական կառույց է, բայց տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է քաղա

06 Հունվար 2026
Մենք անսասան կը մնանք մեր ազգային օրակ

Այս ազգային օրակարգին ուղղութեամբ արդիւնաւէտ աշխատանքը կը պահանջէ Հայաստանի մէ

06 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company