ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Լուրեր

Անհնազանդության երթը Երևանում՝ բազմահազար քաղաքացիների մասնակցությամբ

22 Փետրվար 2021

Այսօր, Փետրվարի 22-ին Երևանի Պրահայի այգուց մեկնարկեց Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության երթը։
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։ Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը անհնազանդության երթից առաջ՝լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: «Եվ մենք միասին՝ մեր ժողովրդի աջակցությամբ հասնելու ենք դրան: Այս ամենի պատասխանատուն ինքն է՝ իբրև պետության ղեկավար: Մենք շարունակելու ենք մեր անհնազանդության խաղաղ բողոքի ակցիաները»,-ասաց նա:

Սաղաթելյանը, խոսելով շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարած Ա և Բ պլանների մասին, նշեց, որ դրանցից հետո մեկ պլան ևս կա: Նա վստահեցրեց, որ գնում են սահմանադրական ճանապարհով:

Անդանիկ Քոչարյանի ասածը նորություն չէ մեզ համար, ինքը և իր ոհմակը պատրաստ են ամեն պահի կրակելու ժողովրդի վրա, բայց լավ կլիներ՝ այդ կրակը ժամանակին ուղղեին դեպի թշնամին՝ Ադրբեջանն ու Թուրքիան․ «Իրենք մինչ այդ պետք է պատասխան տան 5000 և ավելի զոհերի, կորոնավիրուսից մահացածների համար։ Իրենց վզին շուրջ 10 000 մարդու արյուն կա էլի, հիմա նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա, դա նոր խելագարություն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ հասկանում է այդ «ծերունի ավազակի» տվայտանքները առ այն, թե իշխանությունը կորցնելուց հետո ինչ է սպասվում իրեն և իր թիմին․ «Սա է այսօրվա իշխանությունը։ Եթե իրենց թվում է, որ կարող են մեր ժողովրդին վախեցնել իրենց հայտարարություններով և հետ կանգնեցնել այս պահանջից, չարաչար սխալվում են, մեր պայքարը կանգ չի առնելու, գնալու է մինչև վերջ»։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ սադրանքների չեն գնալու, բայց նաև թույլ չեն տալու, որ երբևէ որևէ մեկը նման սպառնալիքներով ահաբեկի մեր ժողովրդին։

Երթի մասնակիցները Հ․ Քոչար փողոցով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։

«2300 հայ մայր փնտրում է իր զավակին, իսկ Ադրբեջանը հայտարարեց, որ այլևս թույլ չի տալու, որ գրավյալ տարածքներում որոնողական աշխատանքներ կատարվեն: Նիկոլ Փաշինյանը պայմանավորված կերպով հանձնել է Արցախը: Նիկոլ Փաշինյանը և իր խունտան կանգնելու են դատարանի առաջ: Լինելու է Արցախը հանձնողների Նյուրնբերգը, և որևէ մեկը դրանում չկասկածի»․ երթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Այս իշխանության ամենալպիրշ և ամենացինիկ ներկայացուցիչներից մեկը երեկ մեզ է փոխանցել գերագույն-գլխավոր վախկոտի, հոգին խեղվածի, դավաճանի ուղերձը, որ եթե ինչ-որ բան իրենց սրտով չգնա, ապա նրանք կրակ կբացեն ժողովրդի վրա․ երթի ժամանակ նշեց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ նոյեմբերի 9-ից անցել է արդեն երեք ամիս, և այս երեք ամիսների ընթացքում կապիտուլjացիայի փաստաթուղթը ստորագրած, վարչապետի աթոռին սոսնձված պաշտոնյան այդպես էլ չի պատասխանել մի քանի կարևոր հարցի․ Քանի՞ զոհ ենք մենք ունեցել Արցախյան երկրորդ պատերազմում, քանի՞սն են ստացել հաշմանդամության աստիճաններ, ՀՀ տարածքից քանի՞ հազար քառակուսի մետր ենք կորցրել։

Երթի մասնակիցները պարերաբար կոչ էին անում միանալ երթին, միանալ և ոչ ասել Նիկոլին: Երթին մասնակցում էին բազմահազար քաղաքացիներ։ Նրանք վանկարկում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։

Քաղաքացիները պատշգամբներից ողջունում էին Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մասնակիցներին։

Երթի մասնակիցները կանգ առան նախագահական նստավայրի մոտ։ «Ցավոք սրտի արցախյան կորստից հետո մեր շատ հայրենակիցներ հասկացան, թե 2018 թվականին ում էին բերել իշխանության։ Բայց կարող էին նույն 2018 թվականին հասկանալ, որ իշխանության են բերել մեկին, որը միայն սիրում է նյութապաշտությունը, հարմարավետությունը։ Հիմա, կանգնած այստեղ դիմում ենք ՀՀ նախագահին, որը պաշտոնապես միացավ ժողովրդի շարժմանն ու վարչապետի հրաժարականի պահանջին, որ Արմեն Սարգսյանը պաշտոնական պահանջի տերը լինի։ Դրա համար ունի 2 գործողություն՝ չվավերացնի որևէ փաստաթուղթ, որն ուղարկվում է նախագահական պալատ վավերացման և երկրորդը ՝ պետք է դիմի գործողությունների ՝ քաղաքացիներին, օրենքը պաշտպանելու և կառավարության ու Նիկոլի հրաժարականը ժամ առաջ իրականություն դարձնելու համար»,- նախագահական շենքի դիմաց հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

«Գործ է, հարուցել են, ինչ է եղել որ։ Առաջին անգամը չէ, որ իմ դեմ գործ են հարուցում»,- Հայրենիքի փրկության շարժման երթի ընթացքում ասաց ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ իր հայտարարությունների մասով քրգործեր են հարուցվել։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանն, ապա, Մանուկյանն ասաց․ «Իշխանությունը պահելու համար մտածում է այդ քայլին գնալ, բայց չի կարողանա և չի համաձակվի»,-ասաց Մանուկյանն ու շարունակեց, որ ժողովուրդն է նրանց հետ պահողը։

Երթի մասնակիցները կանգ առան Ազգային ժողովի դիմաց։ «Երեք տարի առաջ ԱԺ դարպասները բացել էին, ասում էին ԱԺ-ն ժողովրդինն է, Հայաստանում փակ դարպասներ չեն լինելու։ Հիմա նայեք այս դարպասներին, վերջին 2-3 ամսվա մեջ կրկնակի ամրացրել են, սա է այս իշխանության դիմագիծը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը և կոչ արեց պատգամավորներին դուրս գալ փողոց և միանալ պայքարին։ «Մեկ անգամ ևս կոչ ենք անում, խելքի եկեք և մի դարձեք այդ դավաճանի հենարանը»,- ասաց նա։

«Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով երթի մասնակիցները հասան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ամփոփեցին երթը։

Այն, ինչ կատարվեց սարսափելի էր, այն, ինչը մեզ սպասում է սրանց օրոք՝ ավելի սարսափելի է լինելու․ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա շեշտեց, որ սա քաղաքական պայքար չէ, այլ ուզում են փրկել հայ ազգը եւ այս պետությունը։

Իշխան Սաղաթելյանը, ամփոփելով այսօրվա երթը, հայտարարեց, որ վաղը՝ ժամաը 11:30, հավաքվելու են Կառավարության շենքի մոտ՝ թույլ չտալու Փաշինյանին տեղաշարժվել, իսկ 18:30՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ ու երթով գնան Դատախազության, ապա Ոստիկանության շենքի մոտ։

https://youtu.be/I-xbIh0QBUI

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսում

«44-օրյա պատերազմի զեկույց գոյություն չունի. պատերազմի հանգամանքներն ուսումնաս

14 Փետրվար 2026
Խմբագրական. Յարմարուելու Դասեր

Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանը, Հեռատեսիլի եւ ձայնասփիւռի խորհուրդի անդա

14 Փետրվար 2026
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարո

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտու

13 Փետրվար 2026
Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը ե

Ատր­պէյ­ճա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը Ար­ցա­խի հար­ցին շուրջ կա­րե­լի

13 Փետրվար 2026
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Չպայքարելը Նշանակում է Հաշտուել Չլինել

ՀՅԴ կառոյցի Գերագոյն ժողովի որոշումը միանշանակ էր․ քաղաքական ներկայ միջավայրը

11 Փետրվար 2026
Ոչ Եւս Է Հայ Մամուլի Նուիրեալ Սարգիս Մ

Լոս Անճելըսի մէջ կեանքին հրաժեշտ տուաւ հայ մամուլին եւ յատկապէս «Ազդակ» օրաթեր

11 Փետրվար 2026
Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանաց

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երե

11 Փետրվար 2026
Գոյժ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը

11 Փետրվար 2026
Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեա

10 Փետրվար 2026
Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ո

«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, Ա

10 Փետրվար 2026
Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսին

10 Փետրվար 2026
Այսօր պահն է համազգային դիմադրութեամբ

Յանուն արդիականութեան, այլանդակութիւններու պարարտ հող կը պատրաստուի, կ՛ոտնակոխ

10 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company