ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Լուրեր

Հայրենիքի փրկության հանրահավաքը Ազգային ժողովի մոտ

26 Փետրվար 2021

Այսօր, Փետրվարի 26-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցասվ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շաարժման հանրահավաքը։

Ես կոչ եմ անում ոստիկաններին միանալ ժողովրդին և երկու կոպեկի համար չծառայել․ իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս ներկայացրել էր, թե զինվորականների աշխատավարձերը որքանով են բարձրացվել իր իշխանության օրոք։

Իշխանությունն արդեն դատապարտված է, այս իրավիճակում կառավարել չի կարող․ իր հերթին ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք իսկապես եզակի պետություն ենք, պատկերացրեք մի պետություն, որը խայտառակ պարտություն է կրել, և բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ երկրի ղեկավարն ունի այդտեղ մեղավորություն: Պատկերացրեք մի երկիր, որի նախագահը, բանակը ամբողջ կազմով, եկեղեցին, ակադեմիան պահանջում են վարչապետի հրաժարականը, մի երկիր, որտեղ ժողովրդի 80 տոկոսը դեմ է իշխանությանը և զգալի մասը պահանջում են հրաժարական, էլ ո՞վ մնաց, ո՞ւմ է կառավարում ինքը: Աշխարհում չկա մի պետություն, որ իմ թվարկածից մեկը, երկուսը բավարար չլինեին հեռացնելու համար ղեկավարին»։

«Այս իրավիճակում շատ կարևոր է Հայաստանի նախագահի դիրքորշումը։ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը գտնվում է նախագահի սեղանին։ Նա հայտարարել է, որ դա չի ստորագրելու, բայց դա բավարար չէ։ Չստորագրելու դեպքում եռօրյա ժամկետից հետո ԳՇ պետը կհամարվի աշխատանքից ազատված։ Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ նախագահը օրենքի շրջանակում ներկայացնի առարկություն, քանի որ դա հակասահմանադրական է, և ներկայացնի ՍԴ», – հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, թե բոլորի պահանջը պետք է լինի այն, որ ՀՀ նախագահը չտրվի վարչապետի շանտաժներին և հստակ ձևակերպի իր առարկությունը և փաստաթուղթն ուղարկի ՍԴ։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ իրենք պահանջելու են, որ Արմեն Սարգսյանը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։

«ԳՇ պետի ազատման դիմումը նախագահի սեղանին է։ Նախագահը հայտարարել է, որ այն չի ստորագրելու, բայց դա բավարար չէ Չստորագրելու դեպքում եռօրյա ժամկետում ԳՇ պետը կհամարվի աշխատանքից ազատված։ Անհրաժեշտ է, որ ՀՀ նախագահն օրենքի շրջանակներում ներկայացնի առարկություն, քանի որ դա հակասահմանադրական է և ներկայացնի Սահմանադրական դատարան։ Այս պահին բոլորիս գլխավոր պահանջը պետք է լինի դա, որ ՀՀ նախագահը չտրվի վարչապետի շանտաժներին և չգնա այդ քայլին, շատ հստակ ձևակերպվի իր առարկությունը, փաստաթուղթն ուղարկի Սահմանադրական դատարան։ Առաջարկում ենք երթով շարժվել նախագահի նստավայր՝ մեր պահանջը ներկայացնելու, պահանջելու հանդիպում, որպեսզի այդ պահանջն իրականություն դառնա։ Մենք նախագահից պահանջում ենք իբր Սահմանադրության երաշխավոր և երկրի գլուխ՝ տեր կանգնի Սահմանադրությանը և չտրվի այդ խելագարի շանտաժներին։ Այս հրապարակից է թելադրվելու Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգը. Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի»։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ 15։40-ին նախագահը կընդունի Հայրենիքի փրկության արժման պատվիրակությանը։

Կառավարական առանձնատների մոտ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած երթի մասնակիցներին դիմավորեցին մեծ թվով ոստիկաններ: Նրանք առանձնատունը պաշտպանում էին մի քանի շարքով: Այդտեղ ցուցարարները կարճ կանգառ արեցին եւ Նիկոլ Փաշինյանին հեռանալու կոչեր հնչեցրեցին`հիշեցնելով, որ հայաստանյան բոլոր ինստիտուտները իրեն մերժում են եւ ի սատարումն Նիկոլ Փաշինյանի հանդես է եկել միայն Թուրքիան եւ այդ երկրի նախագահը:

Երթի ընթացքում շարժման ղեկավարները նաեւ կոչերով դիմում էին ոստիկաններին`վրաններով գալ Բաղրամյան պողոտա եւ միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին, բանակին:

ՀՀ ԱԳ նախարարության շենքի մոտ, շարժման ներկայացուցիչ, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը խոսեց այն մասին, թե ինչպիսի բացասական ազդեցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ հայտարարությամբ, իբր Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իր սուտ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը վնասում է Հայաստանի միջազգային վարկին: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներից նա պահանջեց աշխարհին ներկայացնել իրականությունը. այն է`արժանապատիվ ժողովուրդը Հայաստանում իշխանությունն իր ձեռքն է վերցնում եւ հեռացնում է դավաճաններին:

Հայրենիքի փրկության շարժման անդամները ԱԺ-ի մոտ են Ցուցարարների ուղերձն էլ ՀՀ դատախազությանը փոխանցեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարտավոր էր արձագանքել պատերազմի ընթացքում տեղի ունեցածին, մինչդեռ այդ կառույցն իր ղեկավարով շարունակում է լռել:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի, այդ է պատճառը, որ բանակը եւ ԳՇ-ն են ստիպված արձագանքում կատարվող եւ կատարված հանցագործություններին:

Ցուցարարները պահանջեցին, որ Գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի Նիկոլ Փաշինյանի գործողություններով պայմանավորված:

Ըստ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի, եթե Արթուր Դավթյանը գործեր Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ապա Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիական պատերազմ չէր հրահրի: Նա նաեւ ընթերցեց ՀՔԾ քննիչներից մեկի անունով Արթուր Դավթյանի կողմից նախապատրաստված` Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու ցուցումը: Ասաց`դա իրենք արել են Արթուր Դավթյանի փոխարեն, փաստաթուղթն էլ կփոխանցեն դատախազություն:

Արթուր Ղազինյանն Արթուր Դավթյանին կոչ արեց`ընթացք տալ այդ դիմումին, որպեսզի հետագայում իր սերունդներին կարողանա ասել, թե ինչ-որ բան է արել պետական դավաճանությանը իրավական գնահատական տալու համար: Արթուր Ղազինյանն այսօրվա իրավիճակը համարում է դատախազության անգործության արդյունք, որը Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հիմքով քրեական գործ հարուցելու երեք դիմումներին պատշաճ ընթացք չի տվել:

Երթի մասնակիցները շրջանցեցին կառավարության շենքը: Իշխան Սաղաթելյանն ասաց. «Այդտեղ կգանք մեկ անգամ եւ վերջնականապես»:

Երթի ընթացքում, տարբեր շենքերի պատշգամբներից եւ պատուհաններից քաղաքացիներն իրենց աջակցությունն էին հայտնում ցուցարարներին:

Երթն ավարտվեց Բաղրամյան պողոտայում, այն կշարունակվի Ժամը 18։00-ին։

 

 

https://youtu.be/rafbmaYwTzE

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company