ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Լուրեր

«Ազգ, բանակ, հաղթանակ»․ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում

09 Մարտ 2021

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Ազգ, բանակ, հաղթանակ» կարգախոսով Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

Առաջիկա մեկ ժամվա մեջ հայտնի կլինի վերջին շրջանի Ազգային անվտանգության, Զինված ուժերի միասնականության և այդ Զինված ուժերի դեմ Հայաստանի Կառավարության, վարչապետի աթոռը զբաղեցնողի անօրինական հարձակումների հետ կապված նոր զարգացումների ընթացքը. հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Այսօր այն օրն է, երբ ՀՀ նախագահը, պետք է երկար մտածելուց հետո վերջապես կողմորոշվի թե ո՞վ է ինքը Հայաստանի Հանրապետությունում, աշխատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ, Նիկոլ Փաշինյանի արդեն երեք տարի շանտաժներո՞վ, թե՞ կատարում է նախագահի իր պարտականությունները, ապահովում է ՀՀ Սահմանադրությունը, օրենքները»,- նշեց նա:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանի՝ այսօր կայացրած որոշումով է պայմանավորված առաջիկա տարիներին Հայաստանի տարածքում իր ներկայությունը, դերը և կարգավիճակը։

«Հանրահավաքի ընթացքում պարզ կլինի արդյոք Արմեն Սարգսյանը համակերպվում է շանտաժին, բռնությունների կոչին, ամեն րոպե ինչ-որ պատգամաբերներ իր տուն ուղարկելու կամ Նիկոլի ոչ բարյացակամ իր տուն այցի և կատարում է այն հանձնարարականը, պահանջը, որ կա Կառավարության շենքից, թե ի վերջո տերն է Սահմանադրության և ինչպես Սահմանադրությունն է ասում պետության գլուխն է»,– ասաց նա:

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ելույթ ունենալով Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքում, շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին բռնապետության դեմ ու իր ազատության համար տարած պայքարի համար։

«Դուք հաղթեցիք, և ես հիմա այստեղ եմ։ Մենք հաղթեցինք։ Մենք հաղթելու ենք առաջիկայում։ Շնորհակալ եմ։ Սրանք անցել ենք բոլոր գրված ու չգրված օրենքների սահմանները, սրանք հատել են բոլոր հնարավոր կարմիր գծերը»,- հայտարարեց Արա Սաղաթելյանն իր խոսքում։

Նա նշեց՝ հինգ հազար զոհվածների, գերության մեջ գտնվողների, անհետ կորածների, բոլոր մեր կորուստների մասին հաշվետվություն տալու փոխարեն, սրանք համարում են, որ ռեպրեսիաներով, մարդկանց բանտերում փակելով, վարկաբեկելով՝ կարող են պահել իրենց իշխանությունը։

«Չի ստացվելու։ Ես հիմա այստեղից հայտարարում եմ, որ բոլորը, ռեժիմի բոլոր ստրուկները, բոլոր սպասարկուները պատասխան են տալու օրենքի, սերունդների և Աստծո առաջ։


ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը հանրահավաքի հարթակից հայտարարեց․ Այն տարածքը, որ սրանք զիջել են թուրքերին, Լիբանանի չափ է, Կիպրոսի չափ։

«Կուզեմ, դուք ձեզ հաշիվ տաք՝ Լիբանանի ու Կիպրոսի չափ տարածք են սրանք տվել թուրքերին, ու կհարցնեք՝ հիմա խոսենք ձեթի թանկացման կամ սղաճի մասի՞ն։ Այո՛, հիմա պիտի խոսենք, որովհետև սրանք շատ պրոֆեսիոնալ ձևով հոգեբանորեն ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա և հիշեցնում են 25 տարի առաջ ասված խոսքերը՝ Սերգո՛ ջան, լավ չես ապրել, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Հիմա, իբր, իրենք լուծել են Ղարաբաղի հարցը, կսկսեք լավ ապրել․․․ ու բոլորին կերակրում են այն ստերով, որ տնտեսությունը սկսել է շնչել, նոր հնարավորություններ են բացվել ազգիս առաջ։ Այսինքն, Արցա՞խն էր խանգարում, որ այդ հնարավորությունները բացվեին, Արցախը մի կողմ և ինչ-որ անհասկանալի հնարավորությունները մյուս կո՞ղմ․ դա են փորձում կաթացնել ձեր ենթագիտակցության վրա և դրա համար պետք է փաստարկված ապացուցենք, որ տնտեսությունը երբեք ավելի վատ վիճակում չի եղել գոնե վերջին 20 տարվա ընթացքում, քան այսօր»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

ԱԺ-ն կաշխատի միայն այն դեպքում, եթե գա ընդունելու մեր ժողովրդին հարիր որոշում․ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ։

«Մենք շրջապատում ենք Ազգային ժողովը, և ԱԺ-ն կաշխատի միայն այն դեպքում, եթե գա ընդունելու մեր ժողովրդին հարիր որոշում։ Իսկ մինչև այդ փակե՛ք նաև մյուս մուտքերը, հետո կշարունակենք մեր խոսակցությունը»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, պետք է, որ ամեն գիշեր Բաղրամյանում 200-300 հոգի գոնե մարդ լինի՝ պաշտպանելու վրանները։

Վազգեն Մանուկյանի ելույթից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակեցին Ազգային ժողովի շենքը, ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ:

Մասնակիցները վանկարկում էին «Առանց Նիկոլ Հայաստան», «Ազգ, բանակ, հաղթանակ»։

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ոստիկաններին արհեստականորեն լարում չստեղծել։

«Մենք խորհրդարանի շենք չենք մտնելու: Հիմա մենք մեկ քայլ հետ կգնանք, բայց ոստիկանությունը թող առաջ չգա:

Մենք այստեղ հավաքվելու համար ունենք ընդամենը մեկ նպատակ, մենք տասը օր Բաղրամյան պողոտան փակել ենք, մեր բողոքն են արտահայտել, մենք այս փողոցը պետք է փակ պահենք, որովհետև այս Ազգային ժողովն այլևս անելիք չունի»,- ասաց Սաղաթելյանը:

Նա հավաքվածներին կոչ արեց երկու վրան բերել և տեղադրել Դեմիրճյան փողոցում:

Շարժման անդամները հայտարարում են, որ խորհրդարանի շենք մուտք գործելու մտադրություն չունեն և խորհրդարանի մուտքերը փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև հրաժարական ներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ պատգամավորները դեռևս հնարավորություն ունեն պատմության մեջ որպես դավաճաններ չմնալու, նրանց հետքայլի տեղը մենք թողել ենք․ հայտարարեց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։

«Այս փողոցը և այս մուտքերը մենք փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչև որ նրանք մեզ ասեն, որ մտնում են հստակ մեկ օրակարգով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով», – ասաց նա։

Մենք շրջափակել ենք ԱԺ շենքը և թույլ չենք տալու, որ այս ԱԺ-ն այլևս գործի․ սա քայլ է․ հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Սա պառլամենտական երկիր է և երկրի գլխավոր որոշումները կախված են պառլամենտից։ Պառլամենտը ժողովրդի վերահսկողության տակ է։ Հարգելի՛ հայրենակից, որ հիմա նայում ես մեզ հեռուստացույցով, նայում ես մեզ ֆեյսբուքյան լայվով, արի՛, քո վերահսկողության քայլը կատարիր, դու էլ քո մասն ունեցիր այս շենքը քո վերահսկողության տակ վերցնելու գործում»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։

Արդեն 4 ամիս է, ինչ ժողովրդի բողոքի ձայնը իր վճռականությունն է արտահայտում այս հողատուին իշխանությունից հեռացնելու հարցում․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Սակայն այս ընթացքում ՀՀ նախագահը, որ պատասխանատու և պարտավոր է, ձեռքերը լվացավ և փորձում է հեռանալ։ Մենք մեր ձեռքով՝ ժողովուրդն իր ձեռքով, կհաստատի իշխանություն։ Մենք ԱԺ մուտքի մոտ ենք, որպեսզի փոխանցենք ժողովրդի ներկայացուցչական մարմնին կարևոր մեկ բան՝ ժողովրդի իշխանությունը անբեկանելի է, ժողովուրդն իր իշխանությունը իրացնելու համար հաստատելու է ազգային նոր իշխանություն»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

«Փաստորեն Արմեն Սարգսյանն իրավիճակը լարեց»,- Դեմիրճյան փողոցում անհնազանդության ակցիայի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց Վազգեն Մանուկյանն ու նշեց, որ այլևս ավելացնելու բան չունի։


Իշխան Սաղաթելյանը, դիմելով ցուցարարներին, ասաց․ «Հարգելի հայրենակիցներ, եթե ՀՀ նախագահը չի պաշտպանում Սահմանադրություն, եթե ՀՀ վարչապետը շարունակում է տապալել երկրի սահմանադրական կարգը, ուրեմն ժողովուրդը պետք է պաշտպանի սահմանադրությունը, մենք պետք է թույլ չտանք, որ մեկ անգամ ևս նիկոլը տապալի Սահմանադրությունը և Սահմանադրական կարգը»:

Անընդհատ ոստիկանական նոր ուժեր են ժամանում Բաղրամյան պողոտա։ Ոստիկանները զինված են վահաններով և սաղավարտներով և շարքերով փորձում են քայլ առ քայլ առաջ գալ։ Քաղաքացիները նրանց գործողություններին արձագանքում են սուլոցներով և «Ամոթ» վանկարկելով։

Քաղաքացիները Դեմիրճյան փողոցում վրաններ են տեղադրել, խարույկ վառել ու հայտարարել, որ գիշերելու են այնտեղ։

Ազգային ժողովի հարակից տարածքը՝ Բաղրամյան պողոտայում եւ Դեմիրճյան փողոցում, հեղեղված է ոստիկաններով։

Լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ գիշերը հնարավոր է ցուցարարներին ուժով ցրելու գործողություններ իրականացվեն։

Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը ավելի վաղ հայտարարել էր, որ մայրաքաղաք ոստիկանական ուժեր են բերվում բոլոր մարզերից։ Նա դիմել է այդ ոստիկաններին՝ կանգնել բանակի կողքին եւ չենթարկվել «խելագարի ապօրինի հրահանգներին»։ Սաղաթելյանը նաեւ հայտարարել էր, որ իրենք մինչեւ վաղը 12։00–ը ժամանակ են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին Փաշինյանի հայտարարությունները բլեֆ են:

https://youtu.be/ODmrMfHD__M

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company