ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Մեզ հավատ չի ներշնչում, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ․ Իշխան Սաղաթելյան

19 Մարտ 2021

Փաստ չէ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ հունիսի 20-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ․ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում ասուլիսի ժամանակ։

Նա նկատեց, որ խորհրդարանական ընտրություններ լինելու համար անհրաժեշտ է առաջինը՝ վարչապետը տա հրաժարական, ընդ որում 2 անգամ, այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, լուծարվի խորհրդարանը և հանրապետության նախագահը նշանակի խորհրդարանական ընտրություններ։

«Այսինքն, Փաշինյանի այն ֆեյսբուքյան ստատուսը, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ և դա վերջնական է, դա մեզ մոտ հավատ չի ներշնչում։ Այս ժամանակահատվածում իրենք մի քանի անգամ խոսել են արտահերթ ընտրությունների մասին, շատ արագ հրաժարվել են, պատերազմի ընթացքում 44 օր ստով և կեղծիքով կերակրել են մեզ․․․ մենք ունենք բավարար բոլոր հիմքերը՝ կասկածելու, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Երկրորդը, նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը եղել Հայրենիքի փրկության շարժման պահանջներից մեկը։ Բայց, եթե նույնիսկ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, դա կբավարարի Հայրենիքի փրկության շարժման պահանջների ընդամենը մի մասին։

«Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ և կարևոր պայման են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, իր՝ ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում, կբերի մեծ վտանգի, որ դա չի լինի մրցակցային, հավասար պայմաններով, կլինի մեծ հնարավորություն, որ այդ ընտրությունները կեղծվեն, և իրականում այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ նոր ճգնաժամի սկիզբ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հետևաբար, Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է պնդել, որ այն ճանապարհային քարտեզը, որն ինքը առաջարկել էր, ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ միջոց չէ, արդյունավետ ճանապարհային քարտեզը այն է, ինչ մենք մինչև հիմա առաջարկել էինք՝ նշեց Սաղաթելյանը։

Հարցին, թե Բաղրամյան փողոցը շարունակելո՞ւ են փակ պահել, Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ անհնազանդության ակցիաները շարունակվելու են, կարող են լինել մարտավարական փոփոխություններ․ «Հնարավոր է անհնազանդության ակցիաների մարտավարության փոփոխություն, բայց խոսել այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, որն, ըստ էության, գոյություն չունի, կա ընդամենը հայտարարություն, անիմաստ ենք համարում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ընտրությունների մասին հայտարարությունը դա Շարժման, մեր հայրենակիցների այս ընթացքում իրականցրած աշխատանքի և ճնշման արդյունք է։ Սա ինչ-որ տեղ ձեռքբերում է, քանի որ ցանկացած իշխանություն, որի վիճակը լավ է, չի գնա արտահերթ խորհրդարանական ընտրության։ Բայց դա բավարար պայման չէ՝ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։

Սաղաթելյանի դիտանկյունից՝ եթե Փաշինյանը անկեղծ է, թող հենց վաղը գար, հրաժարական տար, ինչի՞ համար է այդ ժամանակահատվածը։

Նրա համոզմամբ՝ արտահերթի մասին հայտարարության նպատակը Շարժման թափը մարելն է, հետո էլի հնարավոր է ասեն՝ չկա հասարակական պահանջ արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար։

Եթե ոչ Նիկոլ Փաշինյանը որպես ժամանակավոր պաշտոնակատար, ապա ո՞վ՝ հարցին Սաղաթելյանը պատասխանեց․ մարդ, որն այդ ընտրություններում չի ունենալու անձնական շահագրգռություն։

«Իհարկե, խոսքը Վազգեն Մանուկյանի մասին է, բայց եթե կա այլ թեկնածու, որը կարող է լինել չեզոք, եթե լինեն քննարկումներ կարող ենք քննարկել, բայց ընտրությունները կազմակերպող անձը չպետք է մասնակցի ընտրություններին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ես շատ նորմալ եմ համարում, որ ԲՀԿ-ն և «Հայրենիքը» հայտարարել են, որ պատրաստ են մասնակցել անգամ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը ։

«Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ ասել է՝ եթե տեղի ունենան ընտրություններ, մենք մասնակցելու ենք, դա պրն․ Ծառուկյանի բնական իրավունքն է, ու դա նոր չէ․ ԲՀԿ-ն հրապարակային մի քանի անգամ հայտարարել է, ասել է՝ եթե դուք չեք դնում ընտրություններ, պետք չէ հղում անել Բարգավաճ Հայաստանին, եթե դնեք ընտրություններ, ես կմասնակցեմ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ևս հայտարարել է, որ, եթե լինեն ընտրություններ, կմասնակցեմ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Շարժման բազմաթիվ կուսակցություններ իրենց դիրքորոշումը հայտնել են, բայց այստեղ կա մի կարևոր բան․ Նիկոլի հեռացման հարցում Շարժման մեջ կա 100 տոկոս կոնսենսուս։ Պարզապես մի մասը գտնում է, որ դրան արագ հասնելու ճանապարհը ընտրություններ են, մյուս մասը գտնում է, որ պետք չէ իրենով գնալ ընտրության․ այստեղ մոտեցումների տարբերություն կա՝ նշեց Սաղաթելյանը։

Հարցին, թե Դաշնակցությունն ինչ դիրքորոշում ունի, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք պայքարելու են առաջ քաշած օրակարգի համար: Նույնիսկ եթե մենակ էլ մնան, միևնույն է պայքարելու են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ հեռացվի: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե ամեն դեպքում տեղի ունենան ընտրություններ, ապա Դաշնակցությունը կքննարկի մասնակցում է, թե ոչ:

https://youtu.be/p-1wavC5eLs

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company