ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում

28 Մարտ 2021

Այսօր, մարտի 28-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման համապետական հանրահավաքը։

Շատերն ասում են՝ երկար ժամանակ է՝ հանրահավաք չկար, բայց պայքարը որևէ վայրկյան Հայաստանում չի դադարել: Չի դադարել Հայրենիքի փրկության շարժման Դեմիրճյան փողոցի շտաբից մինչև ՀՀ վերջին գյուղը, դրա համար վարչապետի աթոռը զբաղեցնողը ոչ մի վայրկյան չի կարողացել հանգիստ ման գալ թե՛ Երևանով, թե՛ Հայաստանի ողջ տարածքով․ իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Մանուկյանը նշեց՝ ինչպես նախորդ շաբաթներում եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը գաղտնագողի, հետնամուտքերով է շենքեր մտնում, այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ նա նստած է վարչապետի աթոռին: «Բոլոր մեր այն հայրենակիցները, որոնք լռել են, շարունակում են մնալ տանը, բայց շարժման ղեկավարներին ասում են՝ երբ եք սրան լարելու, ասեմ՝ ամեն օր, երբ դուք դուրս չեք գալիս պայքարի ու մնում ենք տանը, ամեն օր թուրքը ավելի է մոտենում ձեր տանը: Մտածեք, նստում եք տանը, դուռը բացելու եք ու թուրքին դիմավորեք, ոտքի կանգնելն ամեն մեկի պարտքն է: Տանը մնալով ու ասելով, թե սրան ե՞րբ եք լարելու՝ դուք թուրքին չեք հեռացնում Հայաստանից»:

Մանուկյանը նշեց, որ պայքարող մարդը պետք է ամեն օր պայքարի, քանի որ միայն ամենօրյա պայքարով է հնարավոր հասնել այն նպատակին, որը Հայրենիքի փրկության շարժումը նոյեմբերի 11-ից հռչակել է:

Նա ասաց, որ հատուկ են ընտրել այս օրը հանրահավաք անելու համար, որպեսզի ամեն հայ Ծաղկազարդ տոնի համար եկեղեցի այցելելուց հետո գա ու մասնակցի հայրենիքը փրկելու պայքարին, սակայն միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընտրել է կրկին գյուղեր այցելելը: «Եզակի դեպք է, որ ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը նույնիսկ Ծաղկազարդի տոնն է արհամարում ու գաղտագողի գյուղեր այցելում»:

Ժողովու՛րդ, մենք ձեզ մինչև 2018-ի ապրիլն էինք ասում՝ զգույշ եղեք, մի վստահեք այդ չարագործներին, հիմա գոնե Շուշին, մեր երեխաներին կորցնելուց հետո ուշադիր լսեք՝ այս ճիվաղները մեզնից թաքուն որոշեցին, որ մեր տղերքին պետք է սպանեն, Շուշին հանձնեն Ադրբեջանին, հիմա, նույն գաղտնիության պայմաններում, որոշում են ամբողջ ՀՀ-ն հանձնել Թուրքիային․ հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:

«Մեր 5000 զոհերը այսօր երկնքից մեզ հետ են ու մի պատգամ ունեն՝ երբեք չթուլանանք։ Խնդիրն այն չէ, որ վաղը կամ մյուս օրը Նիկոլին կշպրտենք այնտեղ, որտեղ պետք է մնա մինչև իր 100 տարին։ Այսօր մենք պայքարում ենք մեր պետության և մեր ազգի լինել-չլինելու համար։ Մենք արդեն այնքան ուժեղ ենք, որ նա այս ու այն գյուղ է գնում, որ հանկարծ մարդիկ չիմանան՝ մի տեղ կանգնած է, հարցնեն՝ տղերքին սպանեցիր, Շուշին հանձնեցիր, էլ ի՞նչ ես ուզում մեզնից։ Իսկ նա արդեն ասում է՝ ինչ է ուզում։ Նա չի ասում, Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ասում։ Սրանից հետո, երբ Նիկոլին տեսնեք, իմացեք, որ տեսնում եք Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն ասում է՝ դուք մեզ տվեցինք ձեր 5000 զոհերին, տվեցիք Շուշին, մենք ձեզ դրա դիմաց տալու ենք 200 դրամանոց ձեթ, 50 դրամանոց ձու, 200 դրամանոց բենզին։ Ժողովուրդ, ես գիտեմ, որ մեր ժողովուրդն այնքան լավն է, որ չի համաձայնելու»։


Այս մարդը եկել է քանդելու այս երկիրը, չպետք է հավատանք այն ընտրություններին, որի ղեկավարը պետք է լինի այս մարդը: Այս մարդը եկել է՝ ժողովրդին վերջնական ոչնչացման հասցնելու, որովհետև ժողովուրդը երբևէ այսքան տխուր Ծաղկազարդ չի ունեցել: Գնացեք ու տեսեք, թե ժողովուրդն ինչպես է մտնում եկեղեցիներ, սա այս մարդկանց արյունոտ թատրոնի արդյունքն է․ իր ելույթի ժամանակ ասաց «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ, գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:

Սրապիոնյանը նշեց, որ այս իշխանության ներկայացուցիչները, համակիրները ամեն օր քարոզում են թուրքի հետ եղբայրություն անելու գաղափարը: Ըստ նրա՝ սա պայմանավորված է նրանով, որ նրանք որևէ բան չեն արել հայրենիքի համար: «Վաղը թուրքերը պարզապես խփելու են ձեր տան դռներն ու բացեն, այդ ժամանակ կհասկանաք, թե երեք տարի սրանք մեզ ուր էին տանում, ինչ վախճան է սպասվում մեզ»:

Նա նշեց, որ այս իշխանությունը որդեգրել է պաշտոնը պահելու ու պահպանելու գործելաոճ, դրա համար բոլոր կարևոր կառույցներում աշխատավարձերն իջնում են, սակայն բարձացնում են այն մարդկանց աշխատավարձերը, որոնք հսկում են իրենց: «Ոստիկաններ, ձեզ եմ ասում՝ դուք ձեր պարտքն եք կատարում, բայց այդ պարտքը որքանով է տրամաբանական, գնացեք, մտածեք, տեսեք, թե այս ժողովրդի ոստիկաներն ովքեր են: Այն ժամանակ Փաշինյանն ասում էր՝ ոստիկանը մերն է, հիմա նա վստահաբար ասելու է՝ ոստիկանը իմն է, ինչը երևում է այսօր»:

Իր ելույթում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց․ «Խաղաղ ցույցերով կիրառվող ուժը չի կանգնեցվի։ Ուժին պետք է հակադրվել ուժով։ Մենք պետք է ստեղծենք ուժ, և այդ ուժը պետք է լինի ժողովուրդը։ Մենք պետք է աշխատենք ամեն օր, պետք է զբաղվենք քարոզչական, գաղափարախոսական, կազմակերպչական աշխատանքով։ Մենք պետք է գնանք շրջաններ, հանդիպենք, ամեն տեղ ստեղծենք մեր կառույցներն ու ոտքի բարձրանանք։ Եվ մի օր ամբողջ ժողովրդով կբարձրանանք ու կոչնչացնենք ամեն ինչ։ Այսօրվանից մենք նախապատրաստվում ենք այդ օրվան։ Նորից ասում եմ՝ ուժին պետք է հակադրել ուժ։ Պետք է հաղթի մեր ժողովուրդը, որպեսզի ոտքի կանգնի, տեսնի, որ կարող է հաղթել։ Եվ ուրեմն՝ հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ»:

Հանրահավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց անելիքները․ «Մինչեւ մարտի ապրիլի 22-ը մեր շարժումը սկսում է այցելություններ մարզեր: Երկրորդ փուլը, երբ ինքը հրաժարական տ, այդ 14 օրերի ընթացքում պետք է այդ դե յուրե հրաժարականը դարձնել դե ֆակտո եւ հեռացնել նրան: Եթե ամեն դեպքում անկախ մեր կամքից երկիրը գնա ընտրությունների, երկու կարեւոր բան կուսակցությունները պարտավոր են հայտարարել. առաջինը, որեւէ պարագայում որեւէ կուսակցություն, որեւէ ձեւաչափով չի համագործակցելու այդ դավաճանի հետ: Երկրորդ, այդ ընտրությունները չպետք է լինեն սովորական ընտրություններ, պետք է լինեն դավաճանին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր ընտրության միջոցով»:

Ընդդիմության հանրահավաքի վերջում մեկնարկեց ավանդական երթը, որը կանցնի Բաղրամյան, Սարյան, Մաշտոց պողոտաներով եւ կավարտվի Ֆրանսիայի հրապարակում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company