ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Հարցազրույցներ

Այս ընտրությունները սև բիծ են թողնելու մեր ժողովրդի պատմության վրա

28 Մարտ 2021

Սա շարքային հանրահավաք է, և այսպիսի հանրահավաքներ էլի են լինելու։ Մեր նպատակն անփոփոխ է. այսօր Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Հարցին, թե ո՞րն է հանրահավաք անցկացնելու նպատակը, եթե արդեն արտահերթ ընտրություններ են հայտարարվել, Վազգեն Մանուկյանը պատասխանեց.

«Որտեղի՞ց գիտեք, որ ընտրություն է լինելու։ Արտահերթ ընտրությունների լինել-չլինելը մի հոգի կա, որ որոշում է՝ Փաշինյանը։ Նա է որոշել, իսկ ինքը այնքան ստեր է ասել, որ կարող է լինեն ընտրություններ, կարող է՝ չլինեն»,- ասաց նա։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է շարժման ֆորմատի փոփոխություն լինի, Վազգեն Մանուկյանը դրական պատասխան տվեց. «Կհավաքվենք, միասին կորոշենք»։

Ինչ վերաբերում է ընտրություններին՝ իր մասնակցությանը, ապա քաղաքական գործիչը հիշեցրեց, որ ինքը մի քանի անգամ հայտարարել է, որ ոչ մի ֆորմատով ընտրություններին չի մասնակցելու։

«Բայց կարող է գնամ հանդիպումներ, հարցազրույցներ ունենամ, սակայն դա չի լինեու այս կամ այն թեկնածուի օգտին, այլ լինելու է ընդհանուր վիճակի մասին և Նիկոլի դեմ»,- նշեց նա։

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությանը, թե պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ մոտեցումներում՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ դրա մեջ անհեթեթություն կա։

«Մենք Թուրքիայի հետ բարդ հարաբերություններ ենք ունեցել և՛ նախկինում, և՛ այժմ։ Եվ հիմա, երբ նույնիսկ պատերազմը չի ավարտվել, այլ զինադադար է, և մեր դեմ պատերազմում եղել է Թուրքիան, այդքանով հանդերձ գնալ նրա հետ բարեկամության, ուղղակի անհեթեթություն է»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք կարելի է ենթադրել, որ փողոցային պայքարն իր արդյունքը չտվեց, Վազգեն Մանուկյանը պատասխանեց՝ ասելով, որ փողոցային պայքարը կարող է տևել մեկ ամիս, կարող է տևել մեկ տարի։

«Սա փողոցային երթերի ու հավաքների շարան է։ Հիմա Հայաստանում միաժամանակ երկու պրոցես է կատարվում՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանն ամրացնում է իր ադմինիստրատիվ ռեսուրսը, չեզոքացնում է բանակը, կաշառում է ոստիկաններին, օգտագործում է ԱԱԾ-ն, դատախազությունը, իսկ մյուս կողմից՝ կորցնում է ժողովրդի վստահությունը։ Ե՛վ պատերազմը, և՛ իր խայտառակ պահվածքը, և՛ սոցիալական դժվարությունները, որոնց առնչվում է ժողովուրդը, հանգեցրել են դրան»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Հարցին, թե արդյո՞ք շարժման վարչապետի թեկնածուի փոփոխության հարց քննարկվել է, Վազգեն Մանուկյանը բացասական պատասխան տվեց։

«Ոչ, նման հարց չի քննարկվել։ Հաշվի առեք նաև, որ վարչապետի թեկնածուի վրա դրված է պարտականություն, որ ինքը մեկ տարի հետո այլևս չի մասնակցելու քաղաքական պրոցեսին և չի դառնալու վարչապետի թեկնածու։ Եթե կա մարդ, որ համաձայն է այդ պայմանին, և ես էլ տեսնեմ, որ նա ի վիճակի է եղած հարցերը լուծելու, ես խնդիր չունեմ»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, որ Նիկոլ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տալով պետք է ուղարկել արտերկիր, ապա Վազգեն Մանուկյանը նշեց, որ այդ առաջարկը քննարկման արժանի է։

«Ինչ վերաբերում է ընտրությունների, ապա իսկապես, խայտառակ ընտրություններ են լինելու։ Այսպիսի պայմաններում երբեք ընտրության չեն գնում։ Այս իշխանությունը լեգիտիմ չէ, և եթե դրանով հանդերձ ընտրությունները գնում են նրա գլխավորությամբ, ապա դա սև բիծ է թողնելու մեր պատմության վրա։ Այս ընտրություններն՝ անկախ արդյունքից, ոչ մի պրոբլեմ չեն լուծելու»,- նկատեց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company