ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Սեւան քաղաքում

06 Ապրիլ 2021

Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ընդդիմադիրները նախապես հայտարարել էին, որ մինչեւ ապրիլի 22-ը հանրապետության մարզերում հանդիպումներ են անցկացնելու իրենց կողմնակիցների հետ, որից հետո ակցիաները կվերսկսեն մայրաքաղաքում: Առաջինը Սեւանում կազմակերպված հանրահավաքն է։

Այսօր մեզ այստեղ բերել է հայրենիքի, մեր երկրի, մեր պետականության կորուստի վտանգը, եկել ենք այստեղ՝ խոսելու ճշմարտության մասին, և ցույց տալու այն բանալին, ինչով կարող ենք մեր երկիրը փրկել․ հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ կամավորական շարժում կազմակերպության խորհրդի անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանը:

«30 տարի առաջ ինձ համակել էր հայրենիքի պաշտպանության մղումը, պայքարեցինք հանուն հայրենիքի, Արցախի մեզնից խլած որոշ չափը հետ բերեցինք, մեր մեջքը ուղղեցինք, հայի արժանապատվությունը պահեցինք, հաղթեցինք և փորձեցինք պետականություն ստեղծել: Սակայն 2018 թվականին եկավ իշխանություն, որը քայլ առ քայլ ծրագրավորված փորձում է հանձնել մեր երկիրը թշնամուն, ով պատմության ընթացում ձգտել է ոչնչացնել մեր տեսակը, մեր հող ու ջրից կտրել մեր ժողովրդին»,-ընդգծեց նա:

Իգոր Սարգսյանը նշեց, որ 2018-ի իշխանափոխությունից առաջ այսօրվա իշխանությունները կոչ էին անում մերժել կոռուպցիան, սակայն իրենք բերեցին կոռուպցիա ու կաշառակերություն. «Նրանք եկան՝ քանդելու կրթությունը, դպրոցը, բանակը, հավատքը և այսօր էլ վերացնում են այն արժեքները, ինչը մեզ համար բարձրագույնն է ՝ ընտանիքը, էլ գենդերային հավասարությունը բերեցին, անորոշ սեռի գաղափարախոսությունը, եկել են թուրքի ծրագրով: Հավատացեք, իշխանության կռիվ չէ, հայրենիք կորցնելու խնդիր է, վտանգի մեջ ենք: Հայրենիքը կորցրեցինք, մեր այս տեսակն ենք կորցնելու»:

Ես ուզում եմ պատմել, թե ինչու եմ խորշում Նիկոլ Փաշինյանից. իր ելույթում հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ինչու եմ բացահայտ ասում՝ սատկի պրծնենք: Ի վերջո կողքս նստած էր պառլամենտում եւ 5 տարի հետը չէի խոսում: Ինչու ենք ասում՝ ինքը դավաճան է: Մենք չենք ասում՝ անհաջող պատերազմ է ունեցել, ասում ենք՝ դավաճան է: Որովհետեւ մենք շանս ունեինք այդ պատերազմում չպարտվել: Որովհետեւ հենց առաջին օրն իրեն ասվեց՝ պայթեցրու Սարսանգը, վերացրու Մարտակերտի ռազմաճակատը: Էնտեղ հեղեղ էր լինում, եւ դու զորքերը տեղափոխի հարավային ճակատ, որովհետեւ հարավից է գալու թշնամին: Սկզբից թշնամին զրահատեխնիկայով էր ուզում գալ, 10-րդ օրը փոխեց, ինտենսիվացրեց ԱԹՍ-ներով ինձ խփելը: Մենք ասում էինք Իսկանդերով խփի նավթամուղ, գազամուղ պայթեցրու, ինքը չգիտես ինչու խփում էր Գյանջայի 5-հարկանի շենքերին: Մենք ասում էինք՝ ատոմակայանի թափոններ կան, իրենք դա չունեն, լցրու, կրակի, ստեղծի միջուկային զոնա, որ չկարողանա զորքը գա: Ոչինչ չարեց:

«Ես այսօր պարտությունից չեմ խոսի։ Մենք ունեցել ենք հզոր բանակ, ու այսօր պարտավոր ենք վերականգնել հայկական հզոր բանակի համբավը»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը;

Նա հավաքվածներին կոչ արեց ծափահարել ու ողջունել բանակում ծառայություն անցնող յուրաքանչյուր զինվորի, հրամանատարի, սպայի։

«Երբ բանակն ու ժողովուրդը միասին են, նրանք անպարտելի են»,- հայտարարեց Օհանյանն՝ ավելացնելով, որ վերջին պատերազմում պարտության պատճառներից մեկն էլ այն է, որ չկարողացանք բանակի համար ամուր թիկունք ապահովել։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով, դժվար պահերին միշտ բանակն ու ժողովուրդը միասնական են եղել, իսկ այս իշխանությունների օրոք այդ միասնականության գաղափարը ոչնչացվեց, ջախջախվեց։

«Այս իշխանությունների ոչ գրագետ գործողությունների հետևանքով մենք չկարողացանք մոբիլիզացնել ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր ուժերը Հայաստանում, Արցախում, մարզերում, որպեսզի թիկունք կանգնենք մեր բանակին ու կարողանանք հաղթական ելք ապահովել»,- ասաց նա։

Հանրահավաքին ելույթներ ունեցան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանը։։

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից հետո՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

https://youtu.be/NU-AHZxRKQY

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company