ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Հայրենիքի՛ փրկություն, թե՞ կրկին խաբվելու և հայրենազրկվելու ընտրություն

21 Ապրիլ 2021

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, եթե իհարկե կայանան, ունեն ակնհայտ և իրարամերժ երկու ելքեր․

1. փրկել մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ մնացած հատվածը՝ հակադրվելով պատերազմում տարած խայտառակ պարտության և դրա անդառնալի հետևանքների համար թիվ մեկ պատասխանատուին և մեղավորին, թշնամու առջև ծնկած և երկրի ներսում աջ ու ձախ հոխորտացողին, ապազգային ու դավաճանական վարքագծին, անսահման պոպուլիզմին, ստին ու կեղծիքին, գաղափարական հենք և համակարգային մտածողություն չունեցողին, հանրային կառավարման ապաշնորհությանն ու անպատասխանատվությանը, ակնհայտ ձախողումների համար ինքն իրեն պարգևատրողին, հանրային ու պետական շահերն իրենց նեղ քաղաքական ու անձնական շահերին ստորադասողին, «ջրից միշտ չոր դուրս եկողին»՝ սեփական սխալները երբեք չընդունող և ամեն գնով այլոց վրա բարդողին, հանրության ներուժը ջլատողին և համախմբումը պառակտողին, կամ՝
2. բռնել հայրենազրկման անդառնալի ու կարճ ճանապարհը՝ նորից խաբվելով և «քաղցր» պոպուլիզմի դառը պտուղները, այն է՝ ՀԱՅ ժողովրդի գոյատևման հիմնական սպառնալիքն անտեսելով և երկրի ներսում դրա հետևողական կյանքի կոչողին վերարտադրելով։

Երկրորդ ճանապարհի պարզունակ բանաձևը նույնն է։ Օրվա իշխանություններն ընդամենը կրկնապատկում, իսկ առանձին դեպքերում՝ տասնապատկում են դրա գործադրման ինտենսիվությունը։ Սա էլ է պարզ։ Օր-օրի իրենց իրական դեմքը բացահայտվում է՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած ձախողումների, դրանց կոնկրետ հետևանքների ու անդառնալի կորուստների, մեր երկրի գոյատևման ահագնացող և իրական սպառնալիքների ֆոնին։

Լայն իմաստով այդ բանաձևն ունի հետևյալ բովանդակությունը.

Տալիս են անսահման խոստումներ, որոնք օր առաջ սպասված են, հաճելի են, ոգևորող և ի վերջո՝ առավելագույն քվեներ բերող: Սակայն միևնույն ժամանակ՝ կատարման տեսանկյունից այդ խոստումները մինչև վերջ պատկերացված ու հաշվարկված չեն։ Միևնույն է ի սկզբանե գիտեն՝ չեն իրականացնելու։ Այդ խոստումները չեն բխում իշխող քաղաքական ուժի գաղափարական հենքից, քանի որ այդպիսին չկա: Պահի թելադրանքով դրանց իրականացման համար կեղծ օրակարգ են բերվում կիսատ-պռատ, իրարամերժ «առաջարկներ»: Այդ «առաջարկները» չունեն ազդեցության գնահատում, ակնկալվող արդյունքի հստակ թիրախավորում, իրականացման ժամկետների որոշակիություն: Ինչ խոսք, ընտրողի քվեն ստանալուց հետո նմանատիպ խոստումներ տվողը կունենա «մեծ հնարավորություն»՝ մանևրելու, խոստման կատարումը հետաձգելու, չիրականացման դեպքում արդարացումներ գտնելու համար: Եթե սա էլ բավարար չի, ապա փնտրում և գտնում են հերթական «մեղավորին»: Ձևավորում են «մեղավորին» պատժելու կեղծ օրակարգ: Մի քանի ամիս էլ հանրությանը զբաղեցնում են դրանով և շեղում են ահագնացող խնդիրներից։

Հիմա արդեն «կռուտիտի» բանաձևն այլևս լուծում չի։ Եվ ուրեմն՝ նորից նախընտրական գործընթացներ, բանաձևի «վերաիմաստավորում» և խոստումներ, զուգահեռաբար՝ կոռուպցիայի դեմ պայքարի նոր իմիտացիան, դատավարությունների բեմականացումները, «հների» և երևակայական հակահերոսների հնարավոր վերադարձի կեղծ սպառնալիքների հնչեցումը, հանրությանը սիրո անճաշակ խոստովանությունները և այլն:

Միաժամանակ, հանրության գիտակցության մեջ արդեն անթաքույց ներշնչում են՝ իշխանական ակնհայտ ձախողումները բոլորի ձախողումն են:

Իհարկե, այսպիսի ընթացքով ժամ առ ժամ ավելանում և խորանում են կենսական խնդիրները՝ դառնալով հայ ժողովրդի գոյատևման և հայրենազրկման իրական սպառնալիքներ:

Շատերի համար արդեն վաղուց բացահայտված այս բանաձևը որևէ կապ չունի նաև ժողովրդավարության ամրապնդման հետ և՝ ընդհակառակը:

Այս ճանապարհի վերջում իշխանությունը հեծնած քաղաքական այս խմբակը մեղադրելու է քաղաքացուն, որն այդպես էլ չկարողացավ վերափոխվել, աղքատությունը չհանեց իր գլխից և չլուծեց իր սոցիալական խնդիրները, չապահովեց տնտեսական երկնիշ աճ երկրում, լավ չկռվեց և չհաղթեց պատերազմում, ի վերջո՝ կանգնեց գոյատևման սպառնալիքի առջև, որից հետո էլ՝ այլևս չհավատած իրնեց առաջնորդությանը և(կամ) ․․․

Ժամանակն է՝ վերականգնեք վարչապետի կողմից ամսական պարբերականությամբ հնչեցվող 100 «փաստեր և ձեռքբերումներ» ձևաչափը, բայց այս անգամ առաջնային խոսեք՝
հայ գերիների վերադարձից, Արցախի Հայաստան լինելուց, կորցված հայրենիքի վերադարձից, «բոլորի տները երջանկություն բերելուց», Հայաստանի 5 միլիոն բնակչությունից, ՀՆԱ-ի 15-ապատկումից, միջին աշխատավարձի 7-ապատկումից, աղքատության շեշտակի նվազեցումից, ծայրահեղ աղքատության վերացումից, արտագաղթից, օտարերկրյա ուղղակի ներդրումներից, օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար՝ COVID-19-ի ստեղծած հնարավորությունից (չափը գնահատել էիք 2020թ․ մարտին, երբ ծաղրում էիք նոր համավարակը), ՀՀ դրամի փոխարժեքից և գնաճից, ձեր քաղաքական խմբակից՝ ՄԵՐ ԵՐԿՐԻ անվտանգության և ՀԱՅ ժողովրդի գոյատևման սպառնալիքներից։

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company