ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Գերագույն Զոհաբերության Քրիստափորյան Ավանդը

10 Մարտ 2015

Մարտ ամ­սու ա՛յս օ­րը, ­Հա­յոց ­Յու­շա­տետ­րին մէջ, կը խորհր­դան­շէ ­Հայ­կա­կան ­Յե­ղա­փո­խու­թեան կրա­կի մկրտու­թեան օ­րը։
Կը խորհր­դան­շէ Ք­րիս­տա­փո­րի նա­հա­տա­կու­թեամբ նո­ւի­րա­կա­նա­ցած գե­րա­գոյն զո­հա­բե­րու­թեան Ա­ւան­դը հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մին։

Ան­սա­կարկ անձ­նա­զո­հու­թեան Ա­ւան­դը՝ ­Հայ­կա­կան ­Յե­ղա­փո­խու­թեան ա­մէ­նէն մար­տու­նակ կազ­մա­կեր­պու­թեան ան­վի­ճե­լի ա­ռաջ­նոր­դին, որ կեան­քի գնով տո­ւաւ օ­րի­նա­կը խօս­քը գոր­ծով պայ­մա­նա­ւո­րե­լու եւ ամ­րագ­րե­լու գա­ղա­փա­րա­կան յանձ­նա­ռու­թեան։

17 ­Մարտ 1905ին, ­Պուլ­կա­րիոյ ­Վի­տոշ լե­րան լան­ջին, ­Սուլ­թան ­Հա­մի­տի ա­հա­բեկ­ման հա­մար պատ­րաս­տո­ւած ռում­բի փոր­ձարկ­ման զոհ գա­ցին հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ան­զու­գա­կան ղե­կա­վար Ք­րիս­տա­փոր ­Մի­քա­յէ­լեա­նը եւ իր գոր­ծա­կից Վ­ռամ­շա­պուհ ­Քեն­տի­րեա­նը։

1904ին գու­մա­րո­ւած Հ.Յ.Դ. 3րդ Ընդ­հա­նուր ­Ժո­ղո­վին ո­րո­շո­ւած էր ­Սուլ­թան Ապ­տիւլ ­Հա­մի­տի ա­հա­բե­կու­մը։ Հ.Յ.Դ. հիմ­նա­դիր եր­րոր­դու­թեան ե­րի­ցա­գոյ­նը եւ ի­րա­ւամբ ­Դաշ­նակ­ցու­թեան ­Կամ­քին մարմ­նա­ւո­րու­մը հռչա­կո­ւած Ք­րիս­տա­փոր ի՛նք ե­ղած էր դրօ­շա­կի­րը «­Կար­միր ­Սուլ­թան»ը մա­հո­ւամբ պատ­ժե­լու յան­դուգն ո­րո­շու­մին։ Ա­ւե­լի քան բնա­կան էր, հե­տե­ւա­բար, որ Ք­րիս­տա­փոր ան­ձամբ ստանձ­նէր ո­րո­շու­մին գոր­ծադ­րու­թեան ամ­բող­ջա­կան պա­տաս­խա­նա­տո­ւու­թիւ­նը, եւ ստանձ­նե՛ց։

Դաշ­նակ­ցու­թեան հիմ­նա­դի­րը գե­րա­գոյն պարտ­քի զգա­ցու­մով ձեռ­նա­մուխ ե­ղաւ մեծ Բռ­նա­կա­լի մա­հա­պա­տի­ժի գոր­ծո­ղու­թեան ծրագ­րու­մին եւ ի­րա­գործ­ման։
Պա­տաս­խա­նա­տո­ւու­թեան միեւ­նոյն մղու­մով ալ ան­ձամբ ղե­կա­վա­րեց գոր­ծո­ղու­թեան բո­լոր հանգ­րո­ւան­նե­րուն ման­րա­մասն ծրագ­րումն ու նա­խա­պատ­րաս­տու­թիւ­նը։

Եւ այդ ճամ­բուն վրայ Ք­րիս­տա­փո­րի բա­ժին ին­կաւ ճա­կա­տագ­րի դառն խա­ղը։ ­Վի­տո­շի լան­ջին, «­Մեծ ­Մար­դաս­պան»ը ա­հա­բե­կե­լու կո­չո­ւած ռում­բը ստու­գե­լու հեր­թա­կան փոր­ձարկ­ման պա­հուն, 17 ­Մարտ 1905ին, վա­ղա­ժամ պայ­թե­ցաւ «դժո­խա­յին զէնք»ը՝ զգետ­նե­լով մեծ յե­ղա­փո­խա­կանն ու իր զի­նա­կի­ցը։

110 տա­րի ան­ցած է ­Վի­տո­շի ող­բեր­գա­կան ար­կա­ծէն աս­դին, բայց որ­քան ժա­մա­նա­կը թա­ւա­լի եւ որ­քան խո­րա­նան ­Վի­տո­շի ­Խոր­հուր­դը վեր­ծա­նե­լու փոր­ձե­րը, այն­քա՛ն կը խտա­նայ եւ այժ­մէա­կան իր թե­լադ­րա­կա­նու­թիւ­նը կը շեշ­տէ Ք­րիս­տա­փո­րի ա­րեամբ գրո­ւած ­Յե­ղա­փո­խա­կան ­Պատ­գա­մը՝
– «… Ե­թէ ի­րա­ւուն­քը իր պաշտ­պա­նու­թեան հա­մար կռիւ է պա­հան­ջում, հա­պա կռի­ւը իր յաղ­թա­նա­կի հա­մար նե­ցուկ պի­տի ու­նե­նայ ոյ­ժը։ Ոյժն է՝ որ կա­ռա­վա­րում է աշ­խարհս, եւ մենք ձեռք կը բե­րենք մեր ու­զած­նե­րը՝ երբ ո՛յժ կ­’ու­նե­նանք»։

Բա­զում ուղ­ղու­թիւն­նե­րով դաս­տիա­րակ­չա­կան է ­Վի­տո­շի ­Խոր­հուր­դը։
Ա­ռա­ջին հեր­թին ար­դի ժա­մա­նակ­նե­րու ­Հայ ­Մար­դուն կը ներշն­չէ ան­հուն ինք­նավս­տա­հու­թիւն ու հպար­տու­թիւն, ո­րով­հե­տեւ հայ ա­զա­տագ­րա­կան շարժ­ման մեծ ա­ռաջ­նոր­դը իր կեան­քի գնով օ­րի­նակ դար­ձաւ յե­ղա­փո­խա­կան յանդգ­նու­թեան։
Ոչ միայն խօս­քով, այ­լեւ կեն­դա­նի գոր­ծով Ք­րիս­տա­փոր մարմ­նա­ւո­րեց ­Հա­յաս­տա­նի եւ հայ ժո­ղո­վուր­դի ամ­բող­ջա­կան ա­զա­տագ­րու­թեան պայ­քա­րին ան­սա­կարկ անձ­նո­ւի­րու­մը։

Ու գե­րա­գոյն իր զո­հա­բե­րու­թեամբ ե­կաւ հաս­տա­տե­լու, որ երբ կայ մար­տու­նա­կու­թիւ­նը եւ երբ ամ­րա­պինդ է ան­հա­ւա­սար ու­ժե­րով ան­գամ կռո­ւի դաշտ նե­տո­ւե­լու կամ­քը՝ յե­ղա­փո­խա­կա­նը ի վի­ճա­կի է իր զէն­քե­րը հնա­րե­լու եւ սան­ձե­լու ա­մէ­նէն ան­խո­ցե­լի կար­ծո­ւած բռնա­կալ­ներն իսկ։

Երկ­րո՛րդ. պե­տա­կան սար­սա­փի եւ ա­հա­բե­կու­մի սուլ­թա­նա­կան ան­պա­տիժ յան­ցա­գոր­ծու­թեան դէմ՝ ­Վի­տո­շի նա­հա­տա­կու­թիւ­նը ե­կաւ ամ­րագ­րե­լու, որ նոյ­նինքն ա­հա­բեկ­չու­թիւ­նը կրնայ սրբա­զան զէնք դառ­նալ… տկար­նե­րուն ձեռ­քը։

Հա­մի­տեան բռնա­կա­լու­թիւ­նը իբ­րեւ քա­ղա­քա­կան ու­ղե­գի­ծի ընտ­րած էր պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թիւ­նը եւ, հայ ժո­ղո­վուր­դի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ա­մէ­նէն խա­ղաղ ե­լոյթ­ներն ան­գամ, ան­մեղ հա­զա­րա­ւոր­նե­րու ա­րեան մէջ խեղ­դե­լու… բար­բա­րո­սու­թեան անձ­նա­տուր ե­ղած էր։

Ք­րիս­տա­փոր իր ա­րեան նո­ւի­րա­բե­րու­մով ե­կաւ ու­սու­ցա­նե­լու, որ թրքա­կան պե­տու­թեան հա­յաջն­ջու­մի ա­հա­բեկ­չու­թեան ար­ժա­նի պա­տաս­խան է ­Հա­մի­տի ա­հա­բե­կու­մը, իբ­րեւ հո­գե­փո­խիչ օ­րի­նա­կը տկար­նե­րու ար­դա­րա­դատ ա­հա­բեկ­չու­թեամբ պե­տա­կան մար­դաս­պա­նու­թիւ­նը սան­ձե­լու յանդգ­նու­թեան անս­պառ ու­ժին։

Ա­ռանց ­Վի­տո­շի ­Խոր­հուր­դին դժո­ւար է ամ­բող­ջա­կան բա­ցատ­րու­թիւ­նը գտնել այն գաղտ­նի­քին, թէ ա­հա­բեկ­չու­թիւնն ու ա­հա­բե­կի­չը ին­չո՛ւ սրբու­թեան ի­մաստ եւ ար­ժէք ստա­ցած են հայ ժո­ղո­վուր­դի ի­րե­րա­յա­ջորդ սե­րունդ­նե­րուն հա­մար։ ­Հայ ժո­ղո­վուր­դին պար­տադ­րո­ւած տկա­րի եւ զո­հի դա­ժան ու ա­նար­դար ճա­կա­տագ­րին դէմ գե­րա­գոյն ծա­ռա­ցու­մով՝ քրիս­տա­փո­րեան յանդգ­նու­թեամբ իր լրիւ բա­ցատ­րու­թիւ­նը կը գտնէ ­Հայ Ա­հա­բե­կի­չին նկատ­մամբ Սիա­ման­թո­նե­րու կող­մէ հիւ­սո­ւած ար­դի հա­յուն խո­րա­գոյն պաշ­տա­մուն­քը։

Եւ հա­յոց սե­րունդ­նե­րը ­Վի­տո­շի ­Խոր­հուր­դէն վեր­ցու­ցին ­Հայ­կա­կան Ա­զա­տա­մար­տի մեծ ա­ռաջ­նոր­դին ա­նա­ւարտ գոր­ծը շա­րու­նա­կե­լու յանձ­նա­ռու­թիւ­նը՝ այդ ճամ­բուն վրայ գե­րա­գոյն զո­հա­բե­րու­թեան պատ­րաստ գտնո­ւե­լու կրթիչ օ­րի­նա­կը։
Մար­տի 17ն­ է դար­ձեալ, ամ­բողջ դա­րաշր­ջան մը՝ 110 տա­րի ան­ցած է 1905ի այդ չա­րա­բախտ օ­րէն աս­դին, բայց ­Վի­տո­շի ­Խոր­հուր­դը ինչ­պէս ան­ցեալ եր­կար տաս­նա­մեակ­նե­րուն, նաեւ մեր օ­րե­րուն կը շա­րու­նա­կէ յանդգ­նու­թեամբ մկրտել հա­յոց սե­րունդ­նե­րը։

Երբ մե­ծերն ու զօ­րեղ­նե­րը բիրտ ու­ժով եւ պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թեամբ կը շա­րու­նա­կեն խեղ­դել տկար­նե­րուն ար­դար պա­հանջ­նե­րը,
Եւ երբ հայ ժո­ղո­վուր­դի պատ­մա­կան պա­տու­հա­սը՝ թրքա­կան ցե­ղաս­պան պե­տու­թիւ­նը կը շա­րու­նա­կէ իր փոր­ձե­րը, պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թեան նո­րա­նոր հնարք­նե­րով, խեղ­դե­լու հայ ժո­ղո­վուր­դին ար­դար պա­հան­ջա­տի­րու­թիւ­նը,
Ա­ւե­լի քան հասկ­նա­լի է, թէ ին­չո՛ւ հա­յոց սե­րունդ­նե­րը ի­րենց հա­յեաց­քը կ­’ուղ­ղեն դէ­պի ­Վի­տո­շի ­Խոր­հուր­դը։

Դէ­պի ­Հայ­կա­կան Ա­զա­տա­մար­տի յե­ղա­փո­խա­կան ան­պար­տե­լի յանդգ­նու­թեան մայր ա­կուն­քը՝ Ք­րիս­տա­փո­րի նո­ւի­րա­բե­րած սուրբ ա­րիւ­նով մկրտո­ւե­լու եւ կեան­քի գնով վկա­յե­լու հա­մար.
– «­Յա­րա­տեւ կռիւ – ­յա­ճախ եւ եր­կար ժա­մա­նակ, գու­ցէ ան­յա­ջող՝ չնա­յած եր­բեմն նոյ­նիսկ իր լայն ծա­ւա­լին – ա­հա թէ ո՛ւր է մեր փրկու­թեան բա­նա­լին։ ­Պահ­պա­նե՛նք, շա­րու­նա­կենք կռի­ւը, որ­պէս­զի լայ­նա­նայ, ըն­դար­ձա­կո­ւի եւ ըն­դար­ձա­կո­ւե­լով՝ յա­րա­տե­ւի – ա­հա՛ դէ­պի մեր նպա­տա­կը տա­նող միակ ճա­նա­պար­հը։

Չ­շեղո­ւե՛նք այդ ճա­նա­պար­հից, որ պատ­ճառ­նե­րի եւ հե­տե­ւանք­նե­րի կա­պակ­ցու­թեամբ, ու­նի պատ­մու­թեան մէջ հաս­տա­տո­ւած օ­րէն­քի ոյժ. չշե­ղո­ւե՛նք այդ միակ ճա­նա­պար­հից, որ սփռո­ւած է յու­սա­տու ա­պա­գա­յի գրա­ւիչ ծա­ղիկ­նե­րով»։

Ն.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company