ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայտնի և անհայտ Արա Սարգսյանը

28 Ապրիլ 2010

Քանդակագործ Արա Սարգսյանը ծնվել է 1902թ. ապրիլի 7-ին Կոստանդնուպոլսում: 1918-21թթ. Սովորել է Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում, այնուհետև` Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում: 1925-ին ընդունել է խորհրդային քաղաքացիություն և վերադարձել Երևան: Նա հիմնականում քանդակել է հայ մեծանուն մտավորականների` Վահան Թոթովեց, Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Միքայել Նալբանդյան, Հակոբ Պարոնյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Նաիրի Զարյան, Ջիվելեգով և այլն:

Գյումրիում տեղադրված է նրա «Մայիսյան ապստամբության հերոսներին» հուշարձանը: 1942-ին Կիրովականում կանգնեցվել է Արա Սարգսյանի քանդակած Կիրովի արձանը: Նրա կոմպոզիցիաների գլուխգործոցն է համարվում «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» արձանը:

1945թ. Արա Սարգսյանի ջանքերով Երևանում հիմնադրվում է գեղարվեստական ինստիտուտը: 1932-37թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ:
Մահացել է 1969թ. հունիսի 13-ին: Երևանում գործում է Արա Սարգսյանի տուն-թանգարանը: (Աղբյուր` Հայկական Սովետական հանրագիտարանից (ՀՍՀ, հ. 10)
Երևի քչերը գիտեն, որ բացի տաղանդավոր քանդակագործ լինելուց Արա Սարգսյանը եղել է «Նեմեսիս» գործողության ակտիվ մասնակիցներից մեկը…

ճարեղ քանդակագործ Արա Միհրանի Սարգսյանը եղել է Հայաստանի Նկարիչների Միության հիմնադիրը, նրա առաջին նախագահը և գլխավոր քարտուղարը, Երևանի Գեղարվեստա–թատերական ինստիտուտի հիմնադիրը, առաջին ռեկտորը և Քանդակագործության ամբիոնի վարիչը, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Խորհրդային Միության Նկարիչների միության վարչության անդամ, ԽՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։

Սակայն նրա կենսագրությունում կա մի հետաքրքրական փաստ, որը նա թաքցրել է Խորհրդային Միությունում իր ողջ կյանքի ընթացքում:

1920-ական թվականներին, Հռոմում և Վիեննայում ուսանելու տարիներին, Արա Սարգսյանը մեծ օգնություն է ցուցաբերել «Նեմեսիս» օպերացիայի իրականացման գործին։ Մեջբերենք Հայկական համառոտ հանրագիտարանից այս անվան բացատրությունը.

Նեմեսիս` կոչվում է արդար հատուցման և վրեժխնդրության հին հունական Նեմեսիդա աստվածուհու անունով։ Օպերացիայի նպատակն էր` 1915թ. հայերի կոտորածը կազմակերպած ու իրականացրած երիտթուրքական պարագլուխներին պատժելը։ 1-ին Համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրքական կառավարության և կուսակցության ղեկավարները գերմանական նավով Կոստանդնուպոլսից տարվում են Գերմանիա։ Թալաաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը, Շաքիրը և այլոք դատավարության ընթացքում մեղադրվում են Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունը և կոտորածը կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտվում են մահվան։ 1919թ. աշնանը Երևանում կայացած Դաշնակցության 9–րդ համագումարը որոշում է ընդունում երիտթուրքերի պարագլուխների նկատմամբ դատավճիռն ի կատար ածել։ Նեմեսիս օպերացիայի իրականացման համար ձևավորվում են՝ Պատասխանատու մարմին, որի ղեկավարն էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանորդ Արմեն Գարոն և Հատուկ ֆոնդ։ Գործողության ղեկավարությունը և նյութական ապահովումն իրականացնում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերժանովը։

«Նեմեսիս» օպերացիան մանրազնին կերպով նախապատրաստված էր, աչքի էր ընկնում բարձր արդյունավետությամբ։ Դրա իրականացման ընթացքում ոչ մի պատահական մարդ չի տուժել։ 3-5 վրիժառուներից բաղկացած խմբերը հանցագործին հետևում էին, իսկ հետո նրանցից մեկը կամ 2-3-ն իրականացնում էին դատավճիռը։
Այս լեգենդար օպերացիայի մասնակիցների հուշերը կարդալը շատ հետաքրքիր է. նշենք Արշավիր Շիրակյանի «Կտակն էր նահատակներուն», Գրիգոր Մերժանովի «Իմ կտակը», Արամ Երկանյանի «Այդպես մենք վրեժ լուծեցինք» գրքերը։ Եվ այստեղից պարզ է դառնում, թե ինչով էր զբաղված Արա Սարգսյանն ավելի քան կես տարի Հռոմում և Վիեննայից Բեռլին իր ճամփորդությունների ժամանակ։

1921թ. Կոստանդնուպոլսից գալով Հռոմ, Կոստանդնուպոլսի կուսակցական ընկերների խորհրդով Արան ներկայանում է Իտալիայում ՀՀ ներկայացուցչություն` Միքայել Վարանդյանին։ Վերջինս աշխատանքի է վերցնում խելացի, լեզուներ իմացող և ընդհատակյա աշխատանքի փորձ ունեցող այդ երիտասարդին։ Այղ ժամանակ Հռոմ է գալիս Մերժանովը և Վարանդյանից օգնականներ խնդրում հատուցման ակցիան իրականացնելու համար։ Վարանդյանն առաջարկում է Արայի և Բժշկական համալսարի ուսանող Արզումանյանի թեկնածությունները։

Մերժանովը թուրքերեն գերազանց իմացող Արայի հետ նստում էր սրճարաններում ու այլ բազմամարդ վայրերում և լսում թուրքերի խոսակցությունները, և այս ձևով նրանք կարողանում են գտնել Սայիդ Հալիմի հետքը, որը Թուրքիայի նախկին վարչապետն էր և ստորագրել էր հայերի աքսորման ու ոչնչացման մասին որոշումը։ Շտապ Հռոմ է կանչվում Ա.Շիրակյանը, նա իրականացնում է գործողությունը, իսկ Մերժանովն էլ իր օգնականների հետ ապահովում է Շիրակյանի պաշտպանությունը և փախուստը: Արան էլ իսկույն գնամ է Վիեննա։ Այժմ պարզ է դառնում, թե ինչու է Արան որոշում հենց Վիեննայի ակադեմիա ընդունվել, քանի որ այն շատ մոտ է Գերմանիային և այնտեղից ավելի հարմար էր հետևել Գերմանիա տեղափոխված հանցագործներին։ Եվ Արային երկու անգամ գործուղում են Բեռլին ոչ թե թանգարաններ ուսումնասիրելու, այլ, ինչպես և Հռոմում, երիտթուրքերի պարագլուխներին հետևելու համար։ Այս առաքելության հաջողությանը նպաստում էր ոչ միայն թուրքերենի իմացությունը, այլև նկարիչ-քանդակագործի մասնագիտական տեսողական հիշողությունը, որն անհրաժեշտ էր իրենց արտաքինը փոխած հանցագործներին ճանաչելու համար։

Արտաքին աշխարհի հետ խմբի կապն իրականացվում էր Արայի միջոցով։ Նրա փոստային հասցեին էին գալիս Դաշնակցության ղեկավարության բոլոր ցուցումները և դրամը։ Ողջ Եվրոպայի ոստիկանությանը չէր հաջողվում անորսալի վրիժառուների խմբի հետքը գտնել, քանի որ ոչ ոքի մտքով չէր անցնում ստուգել արվեստով տարված 19-ամյա տաղանդավոր ուսանողի փոստարկղը։

Արդեն 1960-ական թվականներին «Նեմեսիս» օպերացիայի մասնակիցներն ընդհատակից դուրս են գալիս, գրքեր են հրատարակում, օրինական ապրում էին Մերժանովը` Ֆրանսիայում, Արշավիրը` ԱՄՆ-ում, Արամը՝ Արգենտինայում։ Նրանք դաշնակցությունից ստանում էին պատվավոր թոշակ, տարբեր երկրների հայկական համայնքները նրանց հրավիրում էին հասարակության հետ հանդիպումների և դիմավորում որպես հերոսների։

Սակայն բոլորովին այլ պայամններում էր գտնվում Արա Սարգսյանը։ Նա ապրում էր Խորհրդային Միությունում, որտեղ ոչ թե «Նեմեսիսին» մասնակցությունը, այլ նույնիսկ Դաշնակցությանը պատկանելը համարվում էին պատժելի մեղքեր և պետանվտանգության կողմից դաժանորեն հետապնդվում էին։
Օրինակ, «Նեմեսիսի» մեկ այլ մասնակից` Արտաշես Գևորգյանը,ով 1922թ. Թիֆլիսում իրականացրել էր Ջեմալ փաշայի ահաբեկումը և 1924թ.-ից ապրում էր Երևանում, 30-ական թվականներին ձերբակալվում և գնդակահարվում է:

Այս պատճառով և Շիրակյանը, և Մերժանովը իրենց հուշերում ամեն կերպ աշխատում էին մանրամասն չնկարագրել Արայի մասնակցությունը և նրան հիշատակում էին միայն այն դեպքերում, երբ դա ուղղակի անհրաժեշտ էր, և այն էլ` միայն նրա անվան սկզբնատառերը՝ ԱՍ։

Մինչև 1959թ. Արա Սարգսյանը կարողանում էր պահել արվեստով տարված մարդու իմիջը։ Ամեն ինչ փոխվում է այն բանից հետո, երբ նրան առաջին անգամ թույլ են տալիս արտասահման մեկնել՝ Բրյուսելում անցկացվող «Էքսպո-59» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար, որտեղ նա պատահաբար հանդիպում է իր եղբորը՝ Պատրիկին, ում գոյությունն այդ ամբողջ ժամանակ թաքցրել էր։ Ավելին, պարզվում է, որ Պատրիկը դաշնակցական է, և ոչ շարքային, այլ հանդիսանում է Աթենքում կուսակցության ղեկավարներից մեկը, «ՀՄԸՄ» սպորտային ընկերության նախագահը, Հունաստանում հայկական սքաութական կազմակերպության ղեկավարը, Արևմտահայկական եկեղեցական կոմիտեի մշակույթի և կրթության հարցերով նախագահը։ Եվ վերջապես ամենաահավորը. պարզվում է, որ Պատրիկն աշխատում է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալությունում, Խորհրդային Միության գլխավոր թշնամու կառավարական մարմնում։

Սա արդեն անվտանգության կոմիտեն չէր կարող ներել։ Բրյուսելից վերադառնալուց հետո Արա Սարգսյանին ազատում են ռեկտորի պաշտոնից սեփական ցանկությամբ, առողջական վիճակից ելնելով։

1965թ. աշխարհի ողջ հայությունը նշում էր Եղեռնի 50-ամյակը։ Այդ կապակցությամբ արտասահմանյան հայկական թերթերը սկսում են բավականին նյութեր տպագրել այդ ողբերգության վերաբերյալ՝ նշելով նաև «Նեմեսիս» օպերացիայի մանրամասները և նրա մասնակիցներին։ Բեյրութի հայկական թերթերից մեկում նշմարվում է Արա Սարգսյանի անունը։ Այնուհետև Արային արտասահմանից այցելության են գալիս նրա մի քանի ընկերները։ Այս ամենն աննկատ չէր կարող անցնել անվտանգության կոմիտեից, որն արդեն 1959թ.-ից, այսինքն` նրա Բրյուսել այցից հետո, սկսել էր հետևել Արային։ Ակնհայտ է դառնում, որ նա երկար տարիներ թաքցնում էր ոչ միայն իր դաշնակցական եղբոր գոյության փաստը, այլև այն, որ ինքն էլ է եղել դաշնակցության ակտիվ և ամենակարևոր անդամներից մեկը:

Շուտով հայտնի է դառնում, որ Ա.Սարգսյանը հիվանդանոցում, որտեղ նա պառկած էր ոտքի կոտրվածքի պատճառով, գրում է իր հուշերը: Նրա ընդդիմադիրները հասկանում են, որ եթե ձեռագիրը դուրս գա հիվանդանոցի պատերից, ապա սկանդալն անխուսափելի է։ Կպարզվի, որ բոլորի կողմից հարգված և այդքան տիտղոսներ ունեցող մարդը եղել է ժողովրդի թաքնված թշնամի՝ դաշնակցական, իսկ դա բացասաբար կանդրադառնա հասարակական բարոյական մթնոլորտի վրա։ Աղետից խուսափելու միակ ելքն էր՝ վերացնել և ձեռագրերը, և դրանց հեղինակին։ Այսպիսի եզրահանգման է գալիս Արա Սարգսյանի զարմիկ Վ. Սոլախյանն իր գրքում, երբ նկարագրում է, որ հիվանդանոցից դուրս գրվելու օրը ոտքի կոտրվածքից լրիվ ապաքինված Սարգսյանի ջերմությունը կտրուկ բարձրանում է, և նա երկու օր անց մահանում է։

Հիվանդանոցում Ա.Սարգսյանը գրում է իր կտակը, որն ավելի շատ հրաժեշտի նամակ է հիշեցնում։ Կտակում հենց առաջին նախադասության մեջ նա պահանջում է իր մահից հետո անպայման դիահերձում կատարել։

Արան մահից չէր վախենում։ Իր ճակատագիրը նա միշտ ինքն էր որոշում և դա կատարում էր գիտակցորեն։ Նա գիտեր, թե ինչի է գնում և հանուն ինչի է դա անում, երբ մտնում էր ազգային վրիժառուների շարքերը։ Նա գիտեր, թե իրեն ինչ է սպասում Խորհրդային Հայաստանում, երբ այդ ամենը բացահայտվի։ Բայց նա ինքնակամ նախընտրեց Հայաստանը` Եվրոպայում բարեկեցիկ և ապահով կյանքի փոխարեն։ Նա հավանաբար այնտեղ ավելի երկար կապրեր, ստեղծագործական ավելի շատ բարձունքների կհասներ, քանի որ այն չէր սահմանափակվի սոցռեալիզմի գաղափարախոսական շրջանակներով։ Իսկ հայկական համայնքներում էլ նա սիրված ու հարգված կլիներ և որպես վարպետ, և որպես հայրենասեր։

Բայց այդ դեպքում մենք չէին ունենա այն բոլոր գեղեցիկ քանդակները, որոնք այսօր զարդարում են մեր սիրելի Երևանը և Հայաստանի այլ քաղաքներն ու գյուղերը:

Նրա գործերից են Հովհ.Թամանյանի և Ալ.Սպենդիարյանի արձաններն Օպերայի բակում, Մ.Մաշտոցի և Սահակ Պարթևի արձանները ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում, Մ.Նալբանդյանի, Խ.Աբովյանի արձանները, Վ.Բրյուսովի, Ն.Ստեփանյանի, Չարենցի, Րաֆֆու կիսանդրիները, տարբեր բնագավառների բազմաթիվ գործիչների քանդակները։

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ
Արմեդիա

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company