ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մետասաներորդ ժամը և մենք

11 Նոյեմբեր 2018

ԿԱՐՕ ԱՐՄԵՆՅԱՆ

Պէտք է իրապէս զարմանալ այն իրողութեան վրայ, որ հայ կեանքի ընդհանրական յիշողութենէն գրեթէ սրբուած է 1918-ի համաշխարհային զինադադարի մեծ եղելութիւնը, որուն հարիւրամեայ տարեդարձն է այսօր։ Լաւագոյն պարագային, ան անցողակիօրէն կը յիշուի որպէս պատմական իրադարձութիւն, որ, ըստ էութեան, շահեկանութիւն ունի աշխարհի մեծ ազգերուն համար միայն առանց ուղղակիօրէն շահագրգռելու մեզ։ Իմ կարծիքով, հաւաքական դատողութեան իսկական վրէպ մըն է ասիկա և մեծ բա՛ց մը՝ մեր ազգային գիտակցութեան մէջ։ Ժամանակն է, որ մենք թօթափենք մեր մտքերէն այս կամաւոր ինքնակղզիացումը և սկսինք տեսնել մեր լինելիութեան խնդիրները իրենց տարածաշրջանային և համաշխարհային առընչութիւններով։ Եւ համոզուինք, որ մէկը առանց միւսին գոյութիւն չունի և չի կրնար ունենալ։ Եւ ընդունի՛նք, որ վերջին հարիւր յիսուն տարուան մեր պատմութիւնը կրնայ հասկցուիլ միայն ու միայն այս համապարփակ մտատեսիլով։

Անցնող քանի մը տարիներու ընթացքին, մենք համազգային շուքով նշեցինք երկու ցնցիչ հարիւրամեակներ։Անոնցմէ առաջինը Հայոց Ցեղասպանութեան համաշխարհային ոգեկոչումն էր, իսկ երկրորդը հայ անկախ պետականութեան վերընձիւղման փառաշուք յոբելեանը։ Երկու հազուագիւտ պատեհութիւննե՛ր՝ մեր պատմական յիշողութեան հետ հաշուի նստելու և ի նորոյ քննարկելու թէ իսկապէս ի՞նչ պատահեցաւ մեր ազգային իրականութեան և մեր հաւաքական ինքնութեան հետ՝ քսաներորդ դարու առաջին տասնամեակներուն։ Փաստը այն է, որ երկու պարագային ալ, մենք գործ ունէինք եւրոպական և համաշխարհային հաւասարակշռութեան գործօններուն հետ։ Հսկայ տեղաշա՛րժ մը՝ որ իր յստակ օրգանական առընչութիւններով իր երկաթեայ թևերուն մէջ կ՚առնէր նաև մե՛ր երկիրը և կը պայմանաւորէր ուղղութիւնը մեր ազգային ճակատագրին։Այդ մեծ տեղաշարժը Առաջին Համաշխարհային Պատերազմն էր, որուն զոհ գացին 16 միլիոն մարդկային կեանքեր գումարած 37 միլիոն հաշմեալներու և վիրաւորներու։ Աւելի քան յիսուն միլիոն մարդոց համաշխարհային եղե՛ռնը՝ 20-րդ դարու դարպասէն ներս…և առանց տակաւին ընդգրկելու մեր մէկուկէս միլիոն նահատակները կորուստի ընդհանուր հաշուարկին մէջ…։ Այս իսկ պատճառով, մեր պարտաւորութիւնն է այսօր տէր կանգնիլ նաև ա՛յս հարիւրամեակին և յստակացնել մե՛ր տեղը համաշխարհային սուգի այս հարթակին վրայ։

«Մետասաներորդ ժամն էր մետասաներորդ օրուան մետասաներորդ ամսոյն…» Այսպէս պիտի բնութագրուէր Առաջին Աշխարհամարտի աւարտը աւետող Զինադադարի Օրը1918-ի Նոյեմբերի 11-ին։ Տեղը՝ Հիւսիսային Ֆրանսայի Քոմփիէյն աւանն էր։ Աւելի ճի՛շտ՝ Մարաջախտ Ֆերտինան Ֆոշի (Marechal Ferdinant Foch) հրամանատարական վակո՛նը երկաթուղիի կայարանին մէջ։ Հոն էր, որ կ՚ըստորագրուէր Զինադադարի Համաձայնագիրը (յանուն Դաշնակիցներու և յանուն պարտուած Գերմանիոյ) և որ կը ծանուցէր վերջաւորութիւնը արևմտեան ճակատի բոլոր ռազմական գործողութիւններուն։ Իրականութեան մէջ, Զինադադարը ձևաւորուեցաւ երկու կարևոր հանգրուաններով ծնունդ տալով երկու անջատ համաձայնագրերու, որոնք միասնաբար հիմ հանդիսացան Վերսայլի Խաղաղութեան Վեհաժողովի գումարման։ Արդարև Քոմփիէյնի համաձայնագրէն տասներեք օր առաջ, 1918-ի Հոկտեմբերի 30-ին յունական Լեմնոս կղզիի նաւահանգիստին՝ Մուտրոսի մէջ կ՚ըստորագրուէր առաջին համաձայնագիրը Ծովակալ Ռասլըն Ուէմիսի (Admiral Rosslyn Wemyss) և Օսմանեան Կայսրութեան Զինեալ Ուժերուն միջև պարտուած յայտարարելով թուրք պետութիւնը և ծանուցելով աւարտը արևելեան ճակատի բոլոր ռազմական գործողութիւններուն։ Զինադադարի աքթը խոր հետքեր թողուց ժողովուրդներու կեանքին մէջ։

Յարութեան պահն էր ան հոգևարքի մէջ եղող մարդկութեան։ Ան նաև նախախնամական եղաւ հայ ժողովուրդի և նորանկախ հայ պետականութեան համար։ Զինադադարը հրաշքի վայրկեանն էր հայ ժողովուրդի թէ՛ արևմտահայ և թէ՛ արևելահայ հատուածներու կենսագրութեան մէջ, որ կու գար անգին պատեհութեամբ մը օժտելու ազգային գոյատևման մեր տարերային ճիգը։ Բաթումի Դաշնագրով, մենք հազիւ հազ կրցեր էինք ապահովել Հայաստանի de jure անկախութեան իրողութիւնը։ Իրականութեան մէջ, մեր անկախութիւնը հազիւ թէ կը շնչէր օսմանեան զինեալ ուժերու սպառնալիքին առջև։ Ճիշտ է, որ հայկական բանակը պարտութեան մատնեց թրքական ուժերը Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատներուն վրայ, բայց թուրքերը համալրուած ուժերով վերադարձան հարաւային ռազմաճակատ և կրցան հասնիլ Էջմիածնի և Երևանի դռներուն…Ի վերջոյ հաստատուեցաւ Բաթումի Դաշնագրի պայմաններէն բխող ողբալի սահմանագիծը անկախ Հայաստանի և Օսմանեան Կայսրութեան միջև։ Դիմենք Սիմոն Վրացեանի թանկագին վկայութեան. «…Այսպիսով, ըստ Բաթումի դաշնագրի, Հայաստանը դառնում էր անկախ պետութիւն։ Ահ ու դողով մտնում էր նա ինքնիշխան ազգերի համակեցութեան մէջ, իբրև ազատ անձնաւորութիւն միջազգային իրաւունքի։ Նրա հողի տարածութիւնը, մօտաւորապէս,12,000 քառակուսի կիլոմետր էր, բնակչութեան թիւը, գաղթականներով միասին՝ մօտ մէկ միլիոն։

Եւ…մայրաքաղաքից եօթը կիլոմետր հեռու՝ երևում էին թիւրքական թնդանօթները…» Զինադադարի հռչակումը պիտի գար գլխիվայր շրջելու Հանրապետութեան պարտադրուած այս ռազմապէս խախուտ իրականութիւնը։ Բաթումի Դաշնագրի տիրապետող կողմը հանդիսացող Օսմանեան Թուրքիան յանկարծ պարտուած էր և հրապարակէն չքացած։ Բաթումի դաշնագրի պարտաւորեցնող պայմանները այլևս դրուած էին մէկդի։ Հայաստանը յանկարծ տէրն էր իր ճակատագրին, մանաւանդ որ այս բոլորին կը հետևէր նաև ազգային հողատարածքի մեծածաւալ սրբագրութիւն մը մեր և Թուրքիոյ միջև…։ Մուտրոսի Համաձայնագրով, պարտուած կողմը կը հարկադրուէր վերադառնալու նախապատերազմեան իր սահմաններուն…Ինքնաբերաբար Հայաստանի Հանրապետութեան սահմանները այժմ կ՚ընդարձակուէին ընդգրկելով Կարսի, Սուրմալուի, Նախիջևանի, Սիւնիքի, Ղարաբաղի շրջաններն ու բազմաթիւ այլ հողատարածութիւններ։

Աւելցնենք, որ Զինադադաարի հռչակումն էր, որ կարելի պիտի դարձնէր Հայասատանի Հանրապետութեան իրական թռիչքը 1919-ի և 1920-ի երկու ճակատագրական տարիներու ընթացքին։ Շնորհիւ Զինադադարի ստեղծած քաղաքական բանալի պայմաններուն՝ Հայաստանի իշխանութիւնները Հ.Յ.Դաշնակցութեան կուռ ղեկավարութեամբ նետուեցան առաջ և մեծ թափով ձեռնարկեցին երկրի վերաշինութեան, կազմակերպեցին զգաստ և ծաւալուն դիւանագիտութիւն, հռչակեցին Միացեալ Հայաստանի խորհրդարանական աքթը, կարելի դարձուցին Սևրի միջազգային Դաշնագիրը, ձեռնարկեցին երկրի տնտեսական, ընկերային և մշակութային կեանքի արդիականացման գործին։

Արևմտահայ կեանքի համար կենսական նշանակութիւն ունեցող Զինադադարի Համաձայնագիրը գրեթէ անմիջապէս վերջ տուաւ Թուրքիոյ ցեղասպանական գործողութիւններուն ազատելով մեծաթիւ տեղահանեալներ Տէր Զորի, Ռաս իւլ Այնի և Հիւսիսային Սուրիոյ այլ ճամբարներէն և առիթ տալով, որ վերապրող հայերու վերադարձը թափ առնէ։ Հնարաւոր դարձաւ որբահաւաքի ճակատագրական գործը։ Վերապրողները արագօրէն սկսան ձեռնարկել հայկական բնաշխարհի վերաշինութեան գործին։ Կիլիկիան դարձաւ ազգային զարթօնքի իսկական բոյն մը։ Անմիջապէս կանգ առաւ բռնի հաւատափոխութեան գործընթացը և մարդիկ ամենուր վերադարձան իրենց եկեղեցւոյ գիրկը։ Պոլիսը վերագտնել սկսաւ նախապատերազմեան իր հասարակական և մշակութային աշխուժութիւնը։ Եւ թափ առաւ Ցեղասպանութեան յանցագործներու հետապնդումը։

Դժբախտաբար յետպատերազմեան իրադարձութիւնները պիտի գային տապալելու Զինադադարով սկիզբ առած այս վերածնունդը։ Քեմալական շարժումը արագօրէն իր ձեռք առաւ իշխանութեան սանձերը և կրցաւ պառակտել յաղթական Դաշնակիցներու ճակատը։ Միւս կողմէ, նոյն քեմալականները յաջողեցան խաբել բոլշևիկեան Մոսկուան։ Ծայր առաւ Զինադադարի պայմաններու քայքայման գործընթացը թէ՛ Հայաստանի Հանրապետութեան, թէ՛ Արևմտեան Հայաստանի, թէ՛ Կիլիկիոյ և թէ Պոլսոյ մէջ ծանր հարուած տալով հայութեան գերագոյն շահերուն։ Բոլշևիկեան սադրանքը ներսէն քայքայեց մեր ժողովուրդի դիմադրական ոգին հակառակ Հանրապետութեան գերմարդկային ճիգերուն երկրի ողնայարը ամուր բռնելու։ Քեմալի և Մոսկուայի բոլշևիկեան իշխանութեան միացեալ ուժերով տեղի ունեցաւ Կարսի ճակատագրական անկումը։ Խորհրդայնացաւ Հայաստանը և ստորագրուեցաւ թուրք-բոլշևիկեան Կարսի Պայմանագիրը զրկելով Հայաստանը իր կենսական տարածութիւններէն։ Քեմալական ցեղասպանութեան յառաջխաղացքին առջև փուլ եկան Կիլիկեան մեր բոյները և տեղի ունեցաւ Կիլիկիոյ խուճապային պարպումը։ Միաժամանակ տեղի ունեցաւ Պոլսոյ հայութեան խուճապահար փախուստը դէպի Եւրոպա։ Եւ Լոզանի Համաձայնագրով Դաշնակիցները խափանեցին Սևրի Դաշնագրի պայմաններու գործադրութիւնը։

Այնուամենայնիւ անուրանալի է, որ1918 թուի ճակատագրական պայմաններուն մէջ Զինադադարի հռչակումը մեծ բարիք մըն էր հայութեան համար, որմէ կարևոր դասեր ունի քաղելիք մերօրեայ Հայաստանը։ Այսօր մենք գիտենք, որ մեր անկախ պետականութեան, Արցախի, Ջաւախքի և առհասարակ Սփիւռքի լինելիութեան բանալիները կը գտնուին ոչ միայն մեր յամառ հայրենատիրութեան, այլև աշխարհի մեծ մայրաքաղաքներու փոխազդեցութեանց բարդ համակարգին մէջ։ Մեր պայքարի ճակատը կը տարածուի այդ լայնածաւալ գօտիին մէջ և ամէն հայ պիտի ըլլայ այդ ճակատի անկեղծ զինուորը։


Նոյեմբեր 11, 2018 Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company