ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

06 Հուլիս 2021

Այսօր, հուլիսի 6-ին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչները հանդես եկան մամուլի ասուլիսով։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովի ընդունած հայտարարությունը։

Ընտրություններից հետո շարունակվում են համատարած բռնաճնշումները բոլոր այն անձանց հանդեպ, ովքեր չենք քվեարկել այսօրվա իշխանության օգտին․ ասուլիսի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Մեծ ծավալով շարունակվում են ապօրինի ճնշումներն ընտրված համայնքների ղեկավարների նկատմամբ․ դրանով փորձ է արվում քանդել նաև ՏԻՄ ինստիտուտը և դա դարձնել նշանակովի, կան արդեն բազմաթիվ ակնհայտ ճնշումներ բոլոր այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր մաս են կազմել «Հայաստան» դաշինքին կամ ունեցել են այլ դիրքորոշում, որը տարբերվել է գործող իշխանության դիրքորոշումից»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ակնհայտ ճնշումներ են շարունակվում նաև հանրային ծառայողների նկատմամբ։

«Մենք այս բոլորը արձանագրում ենք, հավաքագրում ենք, տրամադրելու ենք նաև միջազգային կազմակերպություններին, և ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը մեր համակիրներին և աջակիցների իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Կապ չունի, թե ո՛ր կուսակցության անդամ են, եթե իշխանությունների թելադրանքը չեն կատարել, կանչում են համայնքի ղեկավարներին և պահանջում, որ հարժարական տան․ ասաց ԳՄ ներկայացուցիչը։

Նա նշեց, որ սրա նպատակը առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ համայնքի այդ ղեկավարներին մեկուսացնելն է, իրենց փոխարեն նշանակելը ԺՊ-ներ, որոնք լինում են իշխանություններին հլու-հնազանդ անկարող մարդիկ, որպեսզի մեկ-երկու ամսից ՏԻՄ ընտրություններում արձանագրեն հաղթանակ։

Տարբեր քրեական գործերով, ճնշումներով վախեցնելով՝ փորձում են հասնել գործող համայնքապետերի հրաժարականին։

«Ժողովրդավարությունից հաճախ խոսող, ժողովրդի թիկունքում թաքնված իշխանությունը կապ չունի ժողովորդի հետ, այս մարդիկ փորձում են հասնել մեկ անձի դիկտատուրայի, որը թույլ չենք տալու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Երկրում ճգնաժամը հաղթահարված չէ, և այս իշխանության յուրաքանչյուր օրը կործանարար է երկրի համար, հետևաբար մենք մեր պայքարը շարունակելու ենք ամբողջ թափով․ ասաց Սաղաթելյանը ։

Նա վստահեցրեց, որ խորհրդարանական այս ընդդիմությունը տարբերվելու է մինչ այս եղած բոլոր ընդդիմություններից, փողոցը իրենց համար նույնպես մնալու է կարևոր, բոլորը տեսնելու են աննահանջ և վճռական պայքար։

«Մենք խորհրդարանում օր ու արև չենք տալու այս իշխանություններին։ Ի դեմս «Հայաստան» դաշինքի ունենալու եք թիմ, որը պայքարելու է իշխանությունների դեմ խորհրդարանական ընդդիմության գործիքակազմի ողջ ծավալը օգտագործելով»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանդատների բաշխումը ինչպես կկատարվի՝ Սաղաթելյանն ասաց կքննարկեն ՍԴ որոշումից հետո։

«Բացառվում է, որ միայն ՀՅԴ-ն մտնի խորհրդարան, որոշումը կկայացնի «Հայաստան» դաշինքը և որոշումը կլինի ամբողջական։ Երբեք չի կարող գործընկերներից մեկը առանձին դիրքորոշում ունենալ, որոշումը ընդունվելու է համատեղ և վերջնական որոշումը կընդունենք ՍԴ որոշումից հետո։ Դրանից հետո մենք կկայացնենք մեր վերջնական որոշումը։ Այդ որոշումը բխելու է մեր պայքարի հաջողության տրամաբանությունից։ Եթե մենք գալիս ենք եզրակացության, որ այդ մանդատները վերցնելով՝ մեր պայքարին նոր ուժ ենք տալու, օգտվելու ենք նաև խորհրդարանական պայքարի գործիքներից, որոնք լրացուցիչ լծակ և հնարավորություն են մեր պայքարին ուժ տալու, ընդլայնելու և այս չարիքի կառավարության դեմ ավելի լայնամասշտաբ պայքարելու, ուրեմն կգնանք այդ տարբերակով, կվերցնենք մանդատները ու մեր պայքարը կշարունակենք։ Որոշում ընդունելու հիմքում դրված է լինելու մեր պայքարի հաջողության տրամաբանությունը»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ խորհրդարան չգնալու քննարկումներ, հատկապես սկզբնական օերին, նույնպես եղել են, հիմա հակված են գնալու տարբերակին, բայց իրենց վերջնական որոշումը կհայտնեն ՍԴ որոշումից հետո։

Նա ասաց, որ իրենք չեն կիսում միջազգային կազմակերպությունների գնահատականը, որ ընտրություններն անցել են առանց զգալի խախտումների, նրանք պարտավոր էին գնահատական տալ Փաշինյանի մուրճով քարոզարշավին, ոչ թե ասեին, որ ատելության խոսքը երկկողմանի էր։

«Մեր գանահտմամբ այս ընտրությունների արդյունքները խիստ կասկածելի են և ոչ հավաստի, դրա համար դիմել ենք ՍԴ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսներ չի օգտագործել․ շեշտեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցների՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցության մասին տեղեկատվությանը, Սաղաթելյանը հավաստիացրեց, որ վերջիններս դա արել են ընդմիջման ժամին: «Հանրահավաքի ավարտից հետո աշխատակիցները վերադարձել են աշխատանքի»,- հավելեց նա:

Ըստ օրենքի՝ ընդդիմությունը պետք է ունենա ԱԺ փոխնախագահ, դա սահմանադրական փոփոխություններով ամրագրված պահանջ է․ ասաց Իշխան Սաղաթելյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդունելի է որ նա լինի ԱԺ փոխնախագահ «ազգադավ իշխանության» պարագայում։

«Դա օրենքի պահանջ է, այդ հնարավորությունները ևս պետք է օգտագործի ընդդիմությունը իր պահանջներն առաջ տանելու համար, այդ թվում և 3 հանձնաժողովների նախագահներ ունենալը, որոնք, ըստ օրենքի, բաժին են ընկնելու ընդդիմությանը։ Դա մենք չենք դիտարկելու ինչ-որ մեկին պաշտոնի բերելու փորձ, այլ ևս մեկ հնարավորություն մեր պայքարին լրացուցիչ ուժ տալու համար։ Դա օրենքով ամրագրված պահանջ է»,-ընդգծեց Իշխան սաղաթելյանը։

Նա վստահեցրեց՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի որևէ համագործակցության, կուլիսային պայմանավորվածության այս իշխանության և խորհրդարանական խմբակցության հետ չեն գնալու, դա պարզապես բացառում են։

Հունիսի 20-ի ընտրություններում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբային խախտումեր, որոնք չեն կարող արտացոլել հասարակության տված վստահության քվեների իրական պատկերը․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Մենք այս պահին կարող ենք արձանագրել, որ իշխող ուժը այդ բոլոր խախտումները հատուկ դիտավորությամբ կազմակերպելու միջոցով փորձել է իշխանության զավթման գործողություն իրականացնել։ Սա ոչ միայն որակական, նաև քաղաքական գնահատումների հարց է և ներկայացված մեծածավալ բողոքը ներկայացված է այս երկու ուղղություններով նույնպես»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրական դատարանից ակնկալում են, որ 15-օրյա ժամկետում, որն ունի իր որոշումը կայացնելու համար, կկարողանա իր մեջ ուժ գտնել գնահատել ներակայացված ապացույցները և կայացնել ճշգրիտ որոշում։

Նա հույս հայտնեց, որ ՍԴ-ն կներգրավի նաև մի շարք պետական մարմինների, որոնք պարտավոր էին կանխել խախտումները, բայց քայլեր չեն ձենարկել։

Արծվիկ Մինասյան մեջբերեց Քր․ օր․ 143 հոդվածը, որը սահմանում է, որ մարդու իրավունքների խախտումը՝ կապված նրա լիազորություների հետ, պաշտոնական դիրքն օգտագործելով, քրեական պատասխանատվություն է նախատեսում՝ ազատազրկում 2 տարի ժամկետով և որոշակի պաշտոններից զրկում, հետեւաբար, ընդդիմության կարևոր գործերից մեկն էլ հանցագործությունների մասին հաղորդումներով հեղեղելն է լինելու։

«Բոլոր այդ գործերի հիմքում քաղաքական հայացքներով պայմանավորված՝ խտրականության դրսևորումն է»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա խոսեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ախատակիցների հասցեին սպառնալիքների մասին․ ասաց, որ անկախ նրանից՝ այդ կարգի հայտարարություններ արում է Նիկոլ Փաշինյանը, թե այլ պաշտոնատար անձինք, դրանք համարվում են քրեական հանցագործություններ։

«Ոչ միայն սեփականության դեմ ուղղված, կառավարման դեմ ուղղված, այլ նաև մարդկանց իրավահավասարութունը խախտելուն ուղղված՝ եթե կա փաստ , որը կարող է վկայել, որ սպառնալիքը աշխատողի նկատմամբ իրական է, ինչը տեսնում ենք Արմեն Չարչյանի մասով, սա չի կարող իրավական պետության համար համարվել պատշաճ վարքագիծ։ Հարյուրավոր քրեական գործեր պետք է հարուցեին Փաշինյանի, ԱԱԾ-ի, Ոստիկանության բազմաթիվ աշխատակիցների նկատմամբ, ովքեր օգտագործելով իրենց լիազորությունները՝ հարկադրել են մարդկանց կա՛մ ակտիվ չլինել ընտրություններումա, կա՛մ քվեարկել իշխող ուժի օգտին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Ցանկացած դաշնակցականի նպատակը ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կերտումն է, երբ որ կհասնենք դրան, նոր մեր պայքարը կդադարի․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արգիշտի Գևորգյանը պատասխանելով հարցին, թե մինչև երբ է պայքարելու Դաշնակցության երիտասարդական կառույցը։

«ՀՅԴ երիտասարդական միությունը անցնող տարիներին շատ հարցերում եղել է պայքարի առաջնագծում թե՛ սոցիալական հարցերում, երբ «ահազանգ» նախագծի շրջանակում եկամտահարկի հարթեցման դեմ էինք պայքարում, թե՛ կրթության և գիտության ոլորտում տիրող քաոսի և անարդարությունների դեմ։ Մեր պայքարի նպատակը այս ամեն ինչից խուսափելն էր, ցավոք, մեզ չհաջողվեց դա, եկավ հասավ օրը ու մեզ պարտադրվեց պատերազմ և Դաշնակցության երիտասարդականը նաև պատերազմում էր։ Դրանից հետո, այո, նաև Հայրենիքի փրկության շարժման, «Հայաստան» դաշինքի շրջանակում ենք պայքարել։ Հիմա ստացվել է այնպես, որ այս ամենը չի բավարարել այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար, և Դաշնակցության երիտասարդականի պայքարը չի դադարելու»,-ասաց Արգիշտի Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/tMKjFJPlNEw

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company