ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

2021 թվականի առաջին կիսամյակում ևս շարունակվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամը

07 Օգոստոս 2021

2021 թվականի հունվար-հունիսին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ․

-անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի, պետական ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն բարձրացել, իսկ միջին աշխատավարձն աճել է ընդամենը 5,4 տոկոսով,
-սննդամթերքի միջին գներն աճել են 7,9 տոկոսով, այդ թվում՝ հացի գինն աճել է 8,3 տոկոսով, կաթնամթերքինը՝ 12,1 -տոկոսով, շաքարավազինը՝ 41,7 տոկոսով, այլ սննդային յուղերինը՝ 57,8 տոկոսով, ձվի գինը՝ 48,8 տոկոսով, -բանջարեղենինը՝ 9 տոկոսով և այլն,

Բացասական այս միտումը շարունակվում է։ Գնաճի նշված ցուցանիշներն առաջանցիկ ավելացել են նաև 2021 թվականի հուլիսին` չնայած նրան, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամն արժևվորվել է 4,3 տոկոսով և միջին հաշվարկային փոխարժեքը գրեթե հավասարվել է 2020 թվականի հուլիսի համանուն փոխարժեքին։

Այսինքն՝ քաղաքացիների իրական եկամուտները շարունակաբար կրճատվում են, իսկ աղքատությունը, այդ թվում՝ աշխատողների շրջանում, ինչպես նաև ծայրահեղ աղքատությունը շարունակաբար աճում են։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին վեց ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5 տոկոսով` 0,7 տոկոսային կետով պակաս չափով, քան գնաճի միջին ցուցանիշը (սպառողական գների ինդեքսը կազմել է 5,7 տոկոս)։

Այսինքն՝ նույնիսկ նախորդ տարվա համեմատ, երբ ապրիլից տնտեսությունը գտնվում էր համատարած սահմանափակումների մեջ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով տնտեսության իրական ծավալները վերականգնված չեն։

2020 թվականի սկզբի համեմատ՝ անցնող վեց ամիսներին երկնիշ աճել է ՀՀ արտաքին պարտքը՝ 10,3 տոկոսով կամ շուրջ 625 միլիոն ԱՄՆ դոլորով։

Այսինքն՝ արտաքին պետական պարտքի բեռի շարունակական ավելացմամբ սահմանափակվում է նաև մեր երկրի զարգացման ապագա հնարավորությունը։

2021 թվականի հունվարի համեմատ՝ 2020 թվականի հունիսին գրանցված աշխատողների թվաքանակն ավելացել է 45356-ով։ Այդ ամիսներին պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից հրապարակված՝ չկրկնվող թափուր աշխատատեղերի ընդհանուր թիվը կազմել է 3913։

Փաստորեն՝ նոր գրանցված աշխատողների մեջ առավելագույնը 8,6 տոկոսն է իրականում գտել աշխատանք, իսկ մնացած մասը եղել են առանց աշխատանքային պայմանագրերի աշխատողներ։ Գրանցված աշխատողների թվաքանակի ավելացումները բնակչության զբաղվածության աճի տեսանկյունից չեն ունենում համարժեք ազդեցություն։ Սա հիմնականում ստվերային զբաղվածության բացահայտման արդյունք է։

Այսինքն՝ օրվա իշխանությունների կողմից գրանցված աշխատողների թվաքանակի աճի ցուցանիշը պարբերաբար ներկայացնելն ու դրանով պարծենալը հանրության շրջանում տարածվող մանիպուլացիայի հերթական դրսևորումներից է։

Շարունակվող ճգնաժամի այս ֆոնին ձևավորվում է նաև արտագաղթի նոր ալիք․

2021 թվականի հունվար-հունիսին Հայաստանից ՀՀ քաղաքացիների մեկնումների թիվը 94 հազար 338-ով գերազանցել է Հայաստան ժամանումների թվին։

Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company