ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Արամ Ա-ի հռչակած Վերանորոգման և վերականգնման տարին Հալեպում նոր թափ է ստանում

13 Նոյեմբեր 2018

Սիրիայի`յոթ տարի տևած պատերազմից ամենաշատը տուժած քաղաքներից մեկը, անկասկած, հայաբնակ Հալեպն էր: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին սիրիական բանակի ջանքերով Հալեպի ազատագրումից անմիջապես հետո սկսվեցին քաղաքի վերակերտման աշխատանքները: Քաղաքի վերականգնման աշխատանքների, վնասներ կրած ազգային կառույցների, հայ աշակերտության և խաղաղության հաստատումից հետո Հալեպ վերադարձողների մասին Yerkir.am-ը զրուցել է հալեպահայ գրող-վերլուծաբան Հարութ Օրտեքյանի հետ:

– Ի՞նչ վիճակում է Հալեպը ` ներկա պահի դրությամբ: Կարելի՞ է ասել, որ լիովին խաղաղություն է հաստատվել:

-Հալեպում ներկայումս համեմատական խաղաղություն է: Խաղաղությունն ամբողջական չենք կարող համարել, որովհետև Հալեպի արևմտյան արվարձաններում և հյուսիսարևմտյան արվարձաններում դեռ զինյալ ահաբեկչական խմբավորումներ կան, որոնք երբեմն ռմբակոծում են Հալեպի խաղաղ բնակչությանը, բայց ոչ` հայկական թաղամասերը: Նրանք շարունակում են ռմբակոծել մեզանից ավելի հեռու գտնող շրջանները, որոնք քաղաքի հյուիսային հատվածում են և իրենց ավելի մոտ. այնտեղ հայահոծ թաղամասեր չկան:

-Ե՞րբ կարող ենք խոսել ամբողջական խաղաղության մասին:

– Ամբողջական խաղաղություն կհաստատվի, երբ վերջերս Սոչիում կայացած և հատկապես ռուս-թուրքական համաձայնությամբ կայացված որոշումն ի կատար ածվի` Հալեպ-Դամասկոս և Հալեպ-Լաթաքիա միջազգային մայրուղիների անվտանգությունն ապահովվի, և դրանք վերստին գործարկվեն: Դրա իրականացման համար նախ պետք է անվտանգությունն ապահովել: Այդ իսկ պատճառով նույն որոշման մեջ ներառվել է նաև ճանապարհի երկու կողմերում, այսպես կոչված, «ապահով գոտի» ստեղծելու գաղափարը, դրա համար հարկավոր է Հալեպի արևմտյան և հյուսիսարևմտյան արվարձաններն ամբողջությամբ մաքրել զինյալ խմբավորումներից: Միայն այդ դեպքում Հալեպ քաղաքն ամբողջովին խաղաղ և ապահով կդառնա: Մայրուղին վերագործարկելու առաջարկն եկավ թուրքական կողմից , և թուրքերը երաշխավորեցին, որ իրենք կիրագործեն այս որոշումը, սակայն խնդիրն այն է, որ «ապահով գոտու» ստեղծմանը խոչընդոտող զինյալ ահաբեկչական խմբավորումները վայելում են հենց թուրքական հովանավորություն…

Եվ քանի որ մինչ օրս թուրքերը չկարողացան կամ չցանկացան կատարել իրենց խոստումը, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ այդ տարածքները ոչ թե բանակցային ճանապարհով, այլ պետական ուժերի կողմից ռազմական գործողությունների միջոցով ազատագրվեն:

– Տեղեկացանք, որ Հալեպում վերականգնման աշխատանքներ են մեկնարկել: Կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ: Հայերի հոսքը դեպի Հալեպ մե՞ծ է:

– Երբ վերոնշյալ գոտին ստեղծվի, և քաղաքն ամբողջովին ապահով դառնա, անմիջապես վերագործարկվելու է Հալեպի միջազգային օդանավակայանը, որը վերանորոգվել և պատրաստ է աշխատել: Քաղաքում նկատվում է տնտեսական շարժ: Մեծ թվով հայեր, որոնք պատերազմի ընթացքում զրկվել էին իրենց աշխատավայրերից, վերադարձել են` հիմնականում արդյունաբերական տարածքների իրենց աշխատավայրերը: Օրինակ` Արքուբի արդյունաբերական տարածք մեծ թվով հայեր են վերադարձել, վերանորոգել են իրենց խանութներն ու սկսել են աշխատել: Քաղաքի շուկաները աշխույժ են, մանավանդ` Թիլելում, Խանդակում:

-Ի՞նչ կասեք Հալեպի ազգային կառույցների մասին: Պատերազմի ընթացքում մեծապես տուժած հայկական եկեղեցիներն ու դպրոցները նույնպե՞ս կվերակառուցվեն: Ի վերջո, նյութական մեծ աջակցություն է պետք:

– Վերանորոգման աշխատանքներն սկսվեցին քաղաքի ազատագրումից անմիջապես հետո, երբ Արամ Ա Վեհափառը 2017 թվականը հռչակեց Վերանորոգման և վերականգնման տարի: Հալեպահայության շտապօգնության և վերականգնման մարմինն առաջին իսկ օրվանից լծվեց հայության վնասված բնակարանները վերանորոգելու գործին: Հիմա Հալեպում արդեն նոր հանգրվան է` նույն մարմինն այս անգամ էլ լծվել է գործարանների, աշխատավայրերի վերանորոգման գործին, որպեսզի հայ արհեստավորն աշխատի և իր օրվա հացը վաստակի: Այս ամենն իրականացվել ու իրականացվում է վերոնշյալ մարմնի դրամաշնորհներով և փոխտվություններով: Ասեմ նաև, որ Բերիո Հայոց թեմի ազգային վարչության կալվածքների հոգաբարձությունն էլ իր հերթին հանդես եկավ տարբեր ծրագրերով, որոնցից մեկն էր հայկական վնասված թաղամասերին կամ ազգապատկան կալվածքներին վերադարձնել իրենց նախապատերազմական, խնամված և բնական տեսքը:

Շատ էական է նաև աշխարհասփյուռ հայության դերը, որը պատերազմի օրերին, նեցուկ կանգնելով Հալեպի հայ ժողովրդին, օգնել է, որպեսզի նա դիմանա այդ արհավիրքին և նախճիրի օրերին: Սակայն հիմա ավելի լուրջ հանգրվան է, որպեսզի այդ պատերազմական նեցուկն ու օժանդակություններն ավելի «պտղատու» դառնան. առաջին հերթին կարիք ունենք աշխարհասփյուռ հայության բարոյական , ապա նաև` նյութական զորակցությանը:

Ինչ վերաբերում է հայկական դպրոցներին, ասեմ, որ պատերազմի ընթացքում Հալեպից չհեռացող աշակերտը, հայկականից բացի, երբեք ուրիշ դպրոց չհաճախեց: Դպրոցների վերանորոգման աշխատանքներ, բնականաբար, տարվում են: Օրինակ` Սիրիայի մեծագույն հայկական դպրոցը ` Քարեն Եփփե ազգային ճեմարանը, պատերազմի տարիներին վնասվել էր , քանի որ հակամարտող կողմերի շփման գոտում էր: Ազգային առաջնորդարանի և դպրոցի խնամակալության ջանքերով վերանորոգվեց ճեմարանի մասնաշենքը, որը նաև կոչվում է «Նոր շենք»: Այժմ այդ շենքում են աշակերտները ուսում ստանում: Շուտով կավարտվեն նաև ճեմարանի հին շենքի նորոգման աշխատանքները:

Պատերազմի ընթացքում Ազգային միացյալ վարժարանը, բարեբախտաբար, էական վնասներ չէր կրել: Ուսումնական տարվա սկզբին եղան վերադարձող աշակերտներ, որոնք եկան Շվեդիայից, Կանադայից, Հայաստանից կամ Սիրիայի` ավելի ապահով շրջաններից: Նրանց թիվը նկատելի է, բայց ոչ` մեծ:

Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիներին, վերջերս լուրջ ուշադրության է արժանանում որոշակի վնասներ կրած Սուրբ Քառասուն Մանուկ Մայր եկեղեցին, որը նաև գաղութի աթոռանիստ եկեղեցին է և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված է որպես ավելի քան 5 դարի կյանք ունեցող պատմամշակութային կոթող: Դեռևս օրեր առաջ Սիրիայի գործող վարչապետը նախարարների հետ այցելեց այնտեղ: Հիմա ընթացքի մեջ են ոչ միայն վերանորոգման, այլ նաև եկեղեցին իր հնաոճ տեսքին վերադարձնելու աշխատանքները. եկեղեցին կվերադարձվի ոչ թե նախապատերազմական, այլ ավելի քան տասնամյակներ առաջվա` անտիկ տեսքին: Եկեղեցու պատերի վրայի ծեփերն ու մարմարե ծածկերը վերացնելով` դուրս են հանելու հնաոճ քարերը: Մոտ ապագայում ավարտին կհասցվեն վերանորոգման աշխատանքները, որոնցից անմիջապես հետո կկայանա եկեղեցու վերաբացման հանդիսավոր արարողությունը:

Ի դեպ, հայկական այս եկեղեցին, Հայ Երիտասարդական միությանը պատկանող կենտրոնը, ինչպես նաև հալեպահայ միությունների մյուս վնասված կենտրոնները վերանորոգվում են նախագահ Բաշար ալ Ասադի անմիջական օժանդակությամբ:

Զրուցեց Արազ Գայմագամյանը
yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company