ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի մասին

27 Օգոստոս 2021

1. Տնտեսություն

Օրվա իշխանության խոստումներն այս անգամ էլ վերաբերում են 2026թ․-ին՝

– ՀՆԱ-ի տարեկան միջին աճը նվազագույնը դարձնել 7 տոկոս,
– օտարերկրյա ուղղակի ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 6 տոկոս,
– համախառն գործոնային արտադրողականության տարեկան աճը՝ առնվազն 5 տոկոս:

Հիմա հերթով անդրադառնամ նաև այս խոստումների։

2018թ․ խոստանում էին մինչև 2050թ․ ՀՆԱ-ի միջին տարեկան 9,5 տոկոսանոց աճ, օտարերկրյա ներդրումների բում։

Ստացվեց բոլորովին այլ պատկեր։ 2017թ․ ՀՆԱ-ն աճել է 7,5 տոկոսով, իսկ 2018թ. հունվար-ապրիլին՝ մինչև իշխանափոխությունը, ՀՆԱ-ի աճը հասել էր 9,5 տոկոս: Առկա էր երկնիշ աճի իրական ներուժ, սակայն հաջորդիվ ՀՆԱ-ի աճի տեմպը նվազեց և 2018թ. ամփոփվեց 5,6 տոկոսով, իսկ 2019թ. կազմեց 7,6 տոկոս:

2020թ․ ՀՆԱ-ն կրճատվեց 7,4 տոկոսով` շուրջ 3 անգամ ավել չափով, քան համաշխարհային տնտեսությունը և էապես ավել, քան մեր տարածաշրջանում։

2021թ․ առաջին վեց ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5 տոկոսով` 0,7 տոկոսային կետով պակաս չափով, քան միջին գնաճը։

Իբրև առանցքային կարևորում են աշխատանքի արտադրողականությունը, սակայն համախառն գործոնային արտադրողականության աճը թիրախավորում են ավելի քիչ, քան ընթացիկ միջին գնաճն է։ Այսինքն՝ իրականում թիրախավորում են արտադրողականության 0-ական աճ կամ նույնիսկ՝ նվազում։

2018թ.-ից հետո արձանագրվում է կապիտալի փախուստ երկրից: 2019թ․ օրվա իշխանավորների պարծանքի «ոսկե դարն» է։ Բայցևայնպես, 2019թ. նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներհոսքը նվազեց 0,4 տոկոսով, իսկ ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը՝ 42 տոկոսով, վերաներդրումները՝ 30 տոկոսով։ 2019թ. Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ-ի ներհոսք, քան Հայաստանում:

2020թ․ գրանցվեց ՕՈՒՆ-ի արդեն բացասական զուտ ներհոսք՝ 7,1 միլիարդ դրամի չափով։ 2021թ․ առաջին եռամսյակում ՕՈՒՆ զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 35 մլն ԱՄՆ դոլար՝ միլարդավոր դոլարների հասնող իշխանական խոստումների փոխարեն։

Պետական պարտքի բեռի շարունակական ավելացմամբ սահմանափակվում է նաև մեր երկրի զարգացման ապագա հնարավորությունը։

2018-2020թթ․ ՀՀ դրամով արտահայտված պետական պարտքն աճել է 27 տոկոսով՝ շուրջ 10 անգամ բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017թ․ եղել է 55,7 տոկոս, 2020թ․՝ 67,3 տոկոս՝ պարտքային բեռի կառավարումը տեղափոխելով որակապես առավել բարձր ռիսկի գոտի։

2020 թվականի սկզբի համեմատ՝ այս տարվա առաջին կիսամյակում ևս՝ 10,3 տոկոսով կամ շուրջ 625 միլիոն ԱՄՆ դոլորով աճել է ՀՀ արտաքին պարտքը։

2. Աշխատանք և սոցիալական պաշտպանություն

Այս ոլորտում նորից խոստանում են՝

– նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին,
– նվազագույն աշխատավարձը սահմանել 85000 դրամ,
– կրկնակի նվազեցնել աղքատության մակարդակը և վերացնել ծայրահեղ աղքատությունը,
– գործազրկության մակարդակը կրճատել՝ հասցնելով 10 տոկոսի։

Անապահովության նպաստների չափերի բարձրացման մասին խոսք չկա։ Սա էլ այն դեպքում, երբ 2019թ․ աղքատության մակարդակը աճել է 3 տոկոսային կետով և դարձել է 26,3 տոկոս։ ՀԲ նախնական գնահատմամբ 2020թ․ այն ևս աճել է 7 տոկոսային կետով։

Այսինքն՝ իշխանափոխությունից առաջ ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հիմա արդեն՝ ամեն երրորդն է աղքատ։

2018թ․-ին էլ էին խոստացել, որ վերացնելու են ծայրահեղ աղքատությունը։ Ստացվեց հակառակը․ այն աճում է՝ նաև ահագնացող գնաճի հետևանքով։

Խոստանում են նաև կառուցել և վերակառուցեն նոր դպրոցներ և ամենակարևորը՝ նոր դպրոցներում պետք է տեղադրեն ամբողջությամբ նոր գույք։ Սակայն այս շրջանակներում որևէ կերպ չեն անդրադառնում ամենակարևոր խնդիրներին՝ հատկապես գյուղական բնակավայրերում դպրոցահասակ երեխաների թերսնման բարձր մակարդակը, գյուղատնտեսական ծանր աշխատանքներում անչափահաս երեխաների ներգրավվածության իրապես բարձր մակարդակը։ Եվ մտահոգիչ այս ցուցանիշների նվազեցումները թիրախավորված չեն օրվա իշխանությունների բերած հնգամյա ծրագրում։

Հիմա կոնկրետ այլ փաստեր ևս․

2020թ․ հունվարի 1-ից կենսաթոշակի միջին չափը բարձրացել է 7-8%-ով, նվազագույն ամսական աշխատավարձը՝ 13000 դրամով, իսկ անապահովության նպաստի չափերը մնացել են անփոփոխ։ Սննդամթերքի միջին գներն այս ընթացքում աճել են 13,1 տոկոսով։ Մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 66600 դրամ, իսկ պարենային զամբյուղինը՝ 36000 դրամ։ Այսինքն՝ թոշակի միջին չափով հնարավոր է ամսվա ընթացքում կատարել միայն 20 օրվա նվազագույն սպառման ծախսերը, իսկ կենսաթոշակի նվազագույն չափը բավականացնում է 20 օրվա միայն սննդի նվազագույն ծախսին։

Զբաղվածության պետական աջակցության ծրագրերը 2018թ․ թերակատարել եք 75 տոկոսով, 2019թ․ 50 տոկոսով։ Տարեկան 3-4 հազար գործազուրկներ չեն կարողացել ստանալ պետական աջակցություն՝ ոլորտի պատասխանատուների կառավարման ձախողումների հետևանքով։ Սակայն այս ընթացքում ոլորտի պատասխանատու բարձրաստիճանները՝ նախարար, տեղակալ և այլն, ստացել են ամսական պարգևատրումներ իրենց հիմնական աշխատավարձից ավել չափով։ Մեր բազմաթիվ և փաստարկված քննադատություններից հետո՝ 2020թ․-ին ձևական կատարողական ապահովելու համար զբաղվածության 13 պետական ծրագրերին հատկացված 1,8 միլիարդ դրամ միջոցներից դեկտեմբեր ամսվա դրությամբ չծախսված շուրջ 1 միլարդ դրամը ոտքի վրա հատկացրեցիք միայն մեկ ծրագրի՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության ծրագրին։ Այս ծրագիրն էլ անվանեցիք՝ որպես նոր ծրագիր, չնայած այն ներդրաված է 2014թ․-ից։

2020թ․ հունվարի համեմատ՝ 2021թ․ հունիսին գրանցված աշխատողների թվաքանակն ավելացել է 45356-ով։ Այդ ամիսներին զբաղվածության պետական ծառայության կողմից հրապարակված աշխատուժի պահանջարկը, այն է՝ չկրկնվող թափուր աշխատատեղերի ընդհանուր թիվը կազմել է 3913։ Փաստորեն՝ նոր գրանցված աշխատողների մեջ առավելագույնը 8,6 տոկոսն է իրականում գտել աշխատանք, իսկ մնացած մասը եղել են առանց աշխատանքային պայմանագրերի աշխատողներ։ Գրանցված աշխատողների թվաքանակի ավելացումները հիմնականում ստվերային զբաղվածության բացահայտման արդյունք է կամ թերզբաղվածության մակարդակի աճի հետևանք, երբ մեկ լրիվ հաստիքի վրա գործատուները գրանցում են երկու և ավելի աշխատողների։ Իսկ դրանով իշխանավորների պարբերաբար պարծենալը հանրության շրջանում տարածվող մանիպուլացիայի հերթական դրսևորումներից է։

Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացը իշխանափոխությունից հետո լիարժեք ձախողված է, սակայն այդ ընթացքում պարբերաբար խոստացել են դա անել։ Հիմա էլ նորից պոպուլիստական ձևակերպումներով կարևորում են սոցիալական ծրագրերի հասցեականության բարձրացումը։ Իսկ գործնականում այդ հասցեականության ապահովման հիմքը անապահովության գնահատման համակարգն է։

Բովանդակային մյուս բարեփոխումների հիմնական ուղղությունները ձևակերպել են ցանկությունների մակարդակում։ Չկան արդյունքային չափելի թիրախներ։ Նախորդ երեք տարիներին այդ ուղղություններով կատարված աշխատանք և շոշափելի որևէ արդյունք չեն մատնանշում, քանի որ իրականում դրանք չկան։

3. Ժողովրդագրություն

Իշխանափոխությունից հետո հայտատարեցին՝ այլևս ժողովրդագրական ռազմավարության անհրաժեշտությունը չկա: Իրենք են եկել և լինելու է բեյբի բում, աննախադեպ հայրենադարձություն, մինչև 2050թ. Հայաստանը ունենալու է 5 մլն բնակչություն: Ի դեպ՝ դրանից առաջ իրենց նախընտրական ծրագրով խոստացել էին մինչև 2040թ. ունենալ 6 մլն բնակչություն:

Բնակչության թվաքանակի աճի մասին էլ բան չեն խոստանում։ Պարզ է, թե ինչու:

Հիմա արդեն խոստանում են՝ մշակել ժողովրդագրական ռազմավարություն, բազմազավակ ընտանիքներին աջակցության մասին օրենք։ Ի դեպ՝ այս օրենքը գործող ՀՀ Սահմանադրության պահանջով պետք է ընդունած լինեին դեռևս 2018թ․-ին, սակայն այդպես էլ չեն կատարում սահմանադրական նաև այս պահանջը։

Փոխարենը, 2019-2020թթ․ պոպուլիստական հերթական քայլերով, առանց ազդեցության գնահատման ավելացրեցին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը՝ առաջին և երկրորդ երեխայի համար։ Իրականում եղավ՝ ժողովրդագրական ոչ մի արդյունք, անհասցեականություն և պետական բյուջեից միալիարդավոր դրամների փոշիացում։ Փաստ է՝ 300 հազար դրամ միանվագ այս նպաստը չի կարող որոշիչ լինել երեխա ունենալու ծնողների որոշման համար։

Բնական հավելաճ ապահովելու նպատակով պիտի թիրախավորվեն երրորդ և հաջորդ երեխայի ծնունդները, այլ ոչ թե առաջինը և երկրորդը։ Կարծես այս պնդումը հասկացել են՝ երեք տարի ուշացումով և պետական ռեսուրսները փոշիացնելուց հետո։

Սակայն նորից պոպուլիստական դրսևորում՝ մինչև 2026թ․ խոստանում են իրականացնել աջակցության նոր ծրագիր, ըստ որի ամսական 50 հազար դրամ կհատկացնեն բոլոր ընտանիքների երրորդ և հաջորդ երեխաներին՝ առանց կարիքի համալիր գնահատման։ Օրինակ՝ ծայրահեղ աղքատ ընտանիքի երրորդ երեխան էլ կստանա 50 հազար դրամ, ամսական մեկ միլոն դրամ և ավել եկամուտ ունեցող ընտանիքի երրորդ երեխան էլ։ Այսինքն՝ պոպուլիստական մղումներով անտեսում են սոցիալական արդարության բաղադրիչը։

Շարունակվող ճգնաժամի ֆոնին ձևավորվում է նաև արտագաղթի նոր ալիք․

2021թ․ հունվար-հունիսին Հայաստանից ՀՀ քաղաքացիների մեկնումների թիվը 94 հազար 338-ով գերազանցել է Հայաստան ժամանումների թվին։ Այս բացասական միտումը շարունակվել է նաև հուլիսին։

4. Հանրային ծառայության ոլորտ

Նախորդ երեք տարիներին առաջացրել են համակարգային բնույթի նոր խնդիրներ։ Դրանց և դրանց վտանգավոր հետևանքների մասին բազմաթիվ առիթներով բարձրաձայնել ենք, մասնավորապես․

– պետական ինստիտուտների կազմաքանդում և անգործություն,
– պոպուլիզմ և տոտալ անպատասխանատվություն,
– անբարտավան ու մեծամիտ կեցվածք, հանրային քննարկումների բացակայություն, մասնագիտական տեսակետների նկատմաբ անտարբերություն,
– պետական կառավարման ապիկարություն և եղած մասնագիտական ներուժի մսխում,
– ոլորտների պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաններին անաշխատ և ապօրինի պարգևատրումներ։

Ինչպես 2018թ․-ին, այնպես հիմա՝ խոստանում են պետական ծառայողներին արժանապատիվ վարձատրություն, որը պետության համար չպետք է առաջացնի լրացուցիչ ֆինանասական բեռ։ Այսինքն՝ իրականում նպատակադրված են իրականացնել հանրային ծառայողների զանգվածային ազատումներ, ինչը պարբերաբար հետաձգում են իրենց քաղաքական նեղ շահերից դրդված։ Դեռևս փորձել են, սակայն վախեցել են այս գործընթացը սկսել իրենց պլանավորած ողջ ծավալով։

Խոստանում են նաև վերանայել իրենց կողմից արդեն երեք տարի ապօրինաբար կիրառվող՝ յուրայիններին պարգևատրումների արատավոր պրակտիկան։ Պարգևատրումներով ստեղծել են ապօրինի վարձատրության հիմքեր, կիրառել են երեք տարի, իսկ հիմա ուզում են փոխել։

Սակայն հանրային ծառայողների վարձատրության բազային չափի բարձրացման կոնկրետ չափերի մասին խոստում նորից չունեն։

Վկայակոչում են հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ․-ի ռազմավարությունը, որը դեռ պետք է մշակեն։ Նորից խոստանում են, սակայն նորից կոնկրետ ժամկետներ և ակնկալվող չափելի արդյունքներ չեն նշում։

Եզրակացություն.

այս իշխանությունները մեր երկիրը հասցրել են գոյատևման խնդրի առջև։ Շարունակում և իրավիճակից բխող՝ կատարելագործում են իրենց անպատասխանատու վարքագիծը, պոպուլիստական դրսևորումները։ Դրդվում են իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով, իրենց նեղ անձնական և քաղաքական շահերով՝ անտեսելով հավաքականը։

Այս ամենը պարզ վկայում է՝ իրենք ի վիճակի չեն դիմակայելու հենց իրենց մեղքով ստեղծված աննախադեպ այս մարտահրավերներին և բարելավելու սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում:

Չունեն համարժեք և արդյունքահեն ծրագրային մոտեցումներ: Առաջանցիկ ավելացող խնդիրներին նայում են մատների արանքով, անպատասխանատու կերպով: Հարցերը լուծում են իրավիճակային և մասնակի: Իրենց ակնհայտ ձախողումները մանիպուլացնում ու կոծկում են, դրանց համար անընդհատ փորձում են մտացածին մեղավորներ ու պատճառներ գտնել:

Հետևաբար, այս իշխանությունների կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական ցանկացած ծրագիր ձախողված է՝ ի սկզբանե:

Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ 135-Ամեակի Փառաշուք Տօնակատարութիւ

«Պայքար` ժողովուրդին եւ հայրենիքին համար» խորագիրը կրող հանդիսութեամբ Հայ Յեղա

13 Դեկտեմբեր 2025
Ազատել հայ ժողովրդին կապիտուլյացիա կամ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ուղերձը Լիբանանում դեկտեմբերի 12-

12 Դեկտեմբեր 2025
Ֆիդանի՝ Թեհրան եւ Արաղչիի Բաքու այցերի

Անցնող շաբաթւայ ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Թեհրան էր այցելել։ Ի

12 Դեկտեմբեր 2025
Փաշինյանն, ըստ էության, միջնորդ է Ալիև

Դեկտեմբերի 11-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ Ա

12 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Ընդվզումը խոր է ժողովրդային բոլոր շրջանակներու եւ խաւերու մէջ: Երէկուան եւ այս

12 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Անկախակերտ Էութիւն

(Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հիմնադրութեան 135-Ամեակին առիթով) Հայաստանի

12 Դեկտեմբեր 2025
Իրանի համար անընդունելի է տարածաշրջանո

Նոյեմբերի վերջին Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարության Պաշտպան

11 Դեկտեմբեր 2025
Ի՞նչ Մնացած Է «Եղբայրութենէն»

50-60 տարի (թերեւս ալ քիչ մը աւելի) առաջ, Խորհրդային Հայաստանէն «հայրենասիրակա

11 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Այո՛, ՀՅ Դաշնակցութեան հակառակորդները ամէն փորձ կատարեցին ու ցարդ կը շարունակե

11 Դեկտեմբեր 2025
Արցախի ԱԺ լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խ

«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ». դեկտեմբերի 10-

11 Դեկտեմբեր 2025
Ազատություն հայ գերիներին․ բողոքի ցու

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

10 Դեկտեմբեր 2025
Ռազմավարական համաձայնագրի մը ստեղծած վ

Այդ քլիշէ յայտարարութեան մէջ, յիշատակութիւն կայ նաեւ 8 Օգոստոսի՝ Ուաշինկթընի ս

10 Դեկտեմբեր 2025
Տարածաշրջանում ձևավորվում է թուրք–քաթա

Քաթարը Անկարայի հետ հանդես կգա Լիբանանի վերաբերյալ նոր առաջարկով․Ի՞նչ նոր իրադ

10 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Մէկ է Դաշնակցութիւնը: Մէկ ամբողջութիւն է: Չկան արեւմտահայ եւ արեւելահայ զան

10 Դեկտեմբեր 2025
Կարո՞ղ է արդյոք Փաշինյանը Հայաստանի հա

Բալարդի պայմանագրերին նախորդել են «լայնորեն լուսաբանված փորձերը, որոնց ընթացքո

09 Դեկտեմբեր 2025
Հրաժարվել եմ որեւէ բացատրություն տալ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հար

09 Դեկտեմբեր 2025
Վեհափառի այցը Մարսել և տեղի իշխանությա

Ֆրանսիան, որպես Սփյուռքի ամենամեծ գաղութներից մեկը, փաստացի Վեհափառի այցելությ

09 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Կառավարութիւնը միաժամանակ սկսաւ գրգռել իսլամ ամբոխը հայ ժողովուրդին դէմ` հաւատ

09 Դեկտեմբեր 2025
Իրանի վերաբերմունքը տարածաշրջանում խաղ

Հարավկովկասյան տարածաշրջանը մշտապես եղել է աշխարհաքաղաքական լարվածությունների

08 Դեկտեմբեր 2025
Հեռու մնացէք Եկեղեցին պառակտելու ազգակ

Անցնող ամիսներուն, խոր մտահոգութեամբ հետեւեցանք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ուն

08 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company