ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խաղաղության գինը

15 Նոյեմբեր 2018

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խաղաղասիրությունը քաղաքակրթության նվաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նվաճումներից, մեծագույն հավատ եւ փափագ ունի խաղաղության հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, հազարամյակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դեպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասեր ենք եղել ոչ միայն թույլ եղած ժամանակ, այլև՝ ուժեղ պետականության հանգրվաններում:

Մեր օրերում հաճախ է խոսվում խաղաղության անհրաժեշտության մասին և շեշտվում, որ հայ ժողովուրդը իր արևելյան հարևանի հետ խաղաղություն հաստատելու համար պետք է գին վճարի:

Նախ հետ գնալով ասենք, որ հայ ժողովուրդը բավական թանկ է վճարել երկու համաշխարհային պատերազմների ժամանակ՝ ինչպես պատերազմում ծանրագույն կորուստներ ունենալու, այնպես էլ խաղաղության հաստատման առումներով: Առաջին աշխարհամարտում մենք վճարեցին ցեղասպանությամբ, մեր հայրենիքի մեծագույն մասի կորստով, իսկ ավելի ուշ նաև վերականգնված անկախ պետականության անկմամբ: Երկրորդ աշխարհամարտում նույնպես պատկառելի մարդկային կորուստներ ունեցանք, իսկ ավարտին, հանուն խաղաղության, զրկվեցինք մեր կորսված հայրենիքի մի մասին վերատիրելու հնարավորությունից (Խոսքը ԽՍՀՄ-ի կողմից Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ Թուրքիայից ազատագրելու ծրագրի մասին է, ինչից խորհրդային ղեկավարությունը հրաժարվեց միջուկային պատերազմից զգուշանալու մտահոգությամբ): Ինչպես տեսնում ենք, մեզ խաղաղասիրության դասեր տալ պետք չէ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճակատներում:

Մենք լավ գիտենք, որ պատերազմը մեծագույն ոճիր է մարդկության հանդեպ: Ցանկացած պատերազմում որևէ կողմի հաղթանակն, ըստ էության, պարտություն է մարդկության համար:

Մենք լավ գիտենք նաև, որ մեծ բանակ պահելու, սպառազինությունը համալրելու և թարմացնելու համար կատարվող ծախսերը կարելի է փոխարինել ընդհանուր բարեկեցության՝ առողջապահության, կրթության, մշակույթի զարգացման մեջ ներդրումներով:

Հայաստանի զարգացումն անհնար է առանց խաղաղության: Սակայն այդ խաղաղությունն իր գինն ունի: Այն պետք է լինի պատվաբեր: Այդուհանդերձ, անդրադառնանք խաղաղության գնի խնդրին, որի մասին մեզ ակնարկում են ինչպես դրսում, այնպես էլ ներսում:

Նախ՝ մեզ առաջարկվող խաղաղությունը պետք է արդար լինի: Արդեն ասվեց, որ պատմությունը, վերջին հարյուր տարվա մեջ, մեզ երկու անգամ անարդար խաղաղություն է պարտադրել:
Հայ ժողովուրդը ստիպված է եղել ընդունելու իրեն պարտադրված անարդար պատերազմի մարտահրավերը: Ընդունել է այն և հաղթել է: Արցախյան պատերազմում մեր ձեռք բերած հաղթանակի համար վճարել ենք բազմաթիվ զրկանքներով՝ մարդկային կորուստներ, որոշ դեպքերում նաև տարածքային կորուստներ, շրջափակում, տնտեսական ճգնաժամ: Այդ զրկանքները հայ ժողովրդի վճարած գինն են հանուն խաղաղության: Մենք արդար ենք մղել անարդար պատերազմը և արժանի ենք արդար խաղաղության:

Եթե իշխանություններին (ցանկացած իշխանության) պարտադրվում է խաղաղության համար գին վճարել, ապա այդ գինը պետք է վճարի հենց ինքը՝ իշխանությունը: Իսկ ո՞րն է լինելու իշխանության վճարելիքը: Այդ գինը հաստատ զիջումներ անելը չէ: Այդ գինը ուժեղ պետություն կառուցելն է: Որպես խաղաղության գին իշխանությունը պետք է ժողովրդավար լինի, արդար կառավարի, հզորացնի երկրի տնտեսությունը, բանակը, հասարակությունը՝ նոր պատերազմից չվախենալու, իսկ հարկ եղած դեպքում կրկին պատվով դուրս գալու համար: Այո՛, սա վճարման ձև է, երբ իշխանությունը իրեն զրկում է նեղ խմբային շահերը սպասարկելու ավանդական դարձած մոլուցքից և նվիրվում է ժողովրդին ու պետությանը: Բայց փոխարենը ոսկե տառերով է գրում իր անունը հայոց պատմության էջերում:

Կա վճարելու մեկ այլ տարբերակ ևս՝ այդ իշխանությունը հեռանում է…

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company