ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Ելույթներ

Մկրտիչ Մկրտիչեանի խօսքը՝ Յակոբ Կարապենցի նուիրուած միջազգային գիտաժողովին

24 Սեպտեմբեր 2021

Յակոբ Կարապենց. Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններ

Յակոբ Կարապենց սփիւռքահայ գրականութեան ամենէն հարազատ ներկայացուցիչներէն մէկը կը հանդիսանայ. աւանդական Թաւրիզի ծնունդ, հասունցած Իրանի հայկական միջավայրին մէջ, ուսման ծարաւով իր պատանեկութեան տարիներէն արդէն իսկ կուտակած հայագիտական պաշարով ինքզինք Միացեալ Նահանգներ նետած, հրապարակագրութեան եւ հոգեբանութեան գաղտնիքները համալսարաններու մէջ պեղած, արեւելեան իմաստութեան եւ Արեւմուտքի արդիական կեանքի բարիքներուն ու չարիքներուն քաջածանօթ՝ մշակած է իր գրականութիւնը, որուն քննարկման նուիրուած է մեր այսօրուան գիտաժողովը:

Սփիւռքահայ գրագէտը իր կոչումին նուիրուած եւ իր ապրուստը հոգալու համար ամէնօրեայ հիմնական այլ աշխատանքով զբաղած ըլլալով հանդերձ՝ միաժամանակ ինքնաբերաբար ազգային գործիչ է: Ատիկա անմիջական հետեւանքն է հայոց լեզուին հետ իր առնչութեան. ատոր ամենէն ցայտուն օրինակը Լեւոն Շանթն է, որ իր կեանքի սփիւռքեան հանգրուանին, իր գրական վաստակը հարստացնելու փոխարէն, զբաղեցաւ առաւելաբար կրթական գործով, մասնաւորաբար՝ հայոց լեզուի ու գրականութեան ուսուցումով, որպէսզի հայ գրականութիւնը ապագային ալ ընթերցող ունենայ: Ատկէ անկախ սակայն երիտասարդ Յակոբ Կարապենց-Կարապետեանը, դեռ իր կեանքի քսաներորդ տարին չթեւակոխած, համահիմնադիրը հանդիսացաւ Հայ պատանեկան մշակութային միութեան, որ կարճ հանգրուաններէ ետք յանգեցաւ մեր օրերու պատկառելի Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան:

Հետեւաբար, սփիւռքահայ ոեւէ գրագէտի կամ ընդհանրապէս մտաւորականի նման, Կարապենցի անունը եւս կը մտնէ Նիկոլ Աղբալեանի սահմանումով գործող մտաւորականի դասաւորումին մէջ, որուն համաձայն մտաւորականը այն մտածողն է, որ իր կարողութիւնները կը դնէ ի սպաս իր հասարակութեան բարոյական ու ոգեկան բարձրացման: Ի դէպ, ատիկա ընելու համար քաղաքական աշխատանքներով զբաղիլը պայման չէ. սփիւռքահայու հիմնական գործը նորահաս սերունդներուն հայկական ինքնութեան յատկանիշներուն հարազատ փոխանցումն է, նկատի ունենալով անշուշտ օտար միջավայրի ամէնօրեայ դրական ու ժխտական ազդեցութիւնները: Յ.Կարապենց, իր գրականութեան կողքին, տարած է նաեւ հրապարակագրական շօշափելի աշխատանք, ի մասնաւորի Հայաստանի, Արցախի, Սփիւռքի եւ անոնց փոխյարաբերութիւններու վերաբերող նիւթերու մասին:

Ներկայ առիթով տեղին կ’ըլլայ ներկայացնել Կարապենցի Սփիւռքի եւ Հայաստանի հետ անոր յարաբերութիւններու մասին անոր ողջամիտ տեսակէտները, Արցախը նկատելով Հայաստանի անբաժան մէկ մասնիկը. անոնց տեսակն ու խորքը դժբախտաբար փոխուած են Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան վրայ գտնուող քաղաքական հոսանքին հետ: Մինչդեռ բազմաթիւ պատճառներով, ազգային մեծ կարեւորութիւն ներկայացնող հարցերու պարագային, յաջողութեան հասնելու համար անհրաժեշտ է, որ առնչուող հայեցակարգերը բոլորին համար նոյնը ըլլային:

Անշուշտ՝ բացման խօսքի մը սահմանափակ ժամանակի բերումով կարելի չէ ներկայացնել մեր տաղանդաւոր հեղինակի բոլոր մտածումները. կը բաւականանք նմուշներ ներկայացնելով իր կարծիքներուն մէկ մասէն միայն. անոնք գաղափար մը կու տան ամբողջութեան մասին:

Իր հիմնական մտածումներէն մէկը Կարապենց արտայատած է Հայաստանի վերանկախացումէն բաւական առաջ՝ 1980-ին, երբ նուազագոյն հաւանականութիւնն իսկ հորիզոնին վրայ չէր երեւեր ազգային այդպիսի անկիւնադարձային փոփոխութեան մը համար. ան հանգամանօրէն կ’ըսէ.

«Հայաստանը եղել ու մնում է հայութեան միակ խարիսխը: …… Առանց Հայաստանի նիւթական ու հոգեկան գոյութեան, ուծացման է դատապարտուած սփիւռքահայութիւնը: …… Մի ամբողջ նախարարութիւն է հարկաւոր մէկ առ մէկ քննելու սփիւռքահայ գաղութների կացութիւնը, համապատասխան ծրագրեր մշակելու եւ տեղական մարմինների հետ համագործակցաբար փրկելու մնացորդացը՝ առաջին անվթար պահելու Հայոց Լեզուն:» (218)* :

Արդարեւ, Հայաստանի Հանրապետութիւնը ունեցաւ իր Սփիւռքի նախարարութիւնը անկախութեան հռչակումէն 17 տարիներ յետոյ, տասը տարի ետք կրկին անհետանալու համար: Ներկայիս Կարապենցի կողմէ նախարարութեան մը արժանի նկատուած ոլորտը յանձնուած է առանձին յանձնակատարի մը. բնական է, անիմաստ է բաղդատական կատարել փորձելը:

Կարապենց ունի նաեւ կարծիքներ արդի ընդհանուր քաղաքակրթական հանգրուանի հիմնական թերութիւններուն եւ միջին սփիւռքահայու ժխտական ու դրական յատկանիշներուն մասին: Արտայայտութիւնները ուժեղ են եւ հիմնաւորուած, հետեւաբար՝ համոզիչ.

«Բարգաւաճութիւնը իր հետ բերել է սպառողական ապրանքի որակի անկում, կրթական-մշակութային մակարդակի քայքայում եւ աժան հաճոյասիրութեան անծայր ասպարէզ: …… արդի քաղաքակրթութիւնը ստեղծել է միջակութիւնների սերունդ: Միջակութիւններ քաղաքականութեան մէջ: Միջակութիւն արուեստի բնագաւառում: Միջակութիւն հասարակական կեանքում: Ամբողջ աշխարհը ղեկավարւում է միջակութիւնների կողմից: …… Արդի քաղաքակրթութեան նպատակներից մէկն է անգրագիտութեան վերացումը: Դպրոցների, համալսարանների ու ակադեմիաների ցանց: Սակայն ի՞նչ է եղել արդիւնքը: Աշխարհը լեցուել է վտանգաւոր կիսագրագէտներով: …… Ընդհանուր գրաճանաչութիւնը ոչ միայն չի լուսաւորել զանգուածներին, այլ ընդհակառակն, իջեցրել է մշակութային մակարդակը»: (214-215)

Կարապենցի կարծիքով՝ սփիւռքահայը իբրեւ հայ փճանալու անվերադարձ ճամբան բռնած է, բայց դեռ վերջին խօսքը չէ ըսուած.

«Սփիւռքահայը տնտեսապէս բարգաւաճել է, սակայն հոգեպէս աղքատացել: Ստեղծել է բարւոք կեանքի պայմաններ, սակայն ապերջանիկ է: Հաստատուել է քաղաքում, սակայն մենակ է: Ստացել է բարձրագոյն կրթութիւն, սակայն մտաւորապէս բոպիկ է: …… Մեր վերջին պատուարը հայոց լեզուն է, որն աւա՜ղ, հին սերնդի հետ հետզհետէ հեռանում է մեզնից՝ խօսքի պակասը, իր հետ բերելով նաեւ ոգու պակաս:» (216)

Սակայն ամէն ինչ չէ վերջացած: Փիւնիկը կը վերածնի իր մոխիրներէն.

«Այսուհանդերձ տակաւին անյոյս չէ կացութիւնը: Այն պահին երբ անգոյն խորխորատը կուլ պիտի տար իրեն, յանկարծ սթափուել է նա՝ ապաւինելով իր յարատեւման դարաւոր բնազդներին: Եւ ինչպէս միշտ, այս անգամ էլ մի խումբ նուիրեալներ են, որոնք ջանում են նաւարկել լճացած ջրերում: Երեւոյթների ձեւականն ու ցուցականը, ի նկատի առնելով հանդերձ, արդէն իսկ նկատելի են ազգային գիտակցութեան վերազարթնումի առաջին նշանները, որոնք առկայծելով կարող են խարոյկի վերածուել, եթէ մեկուսի ճիգերը բազմապատկուեն ու ընդհանրանան:

Հայապահպանումից առաւել ազգապահպանումը պիտի լինի օրուան նշանախօսը:

…… Մեր կուսակցութիւնները լաւ կ’անեն, ընթացիկ զբաղումների փոխարէն իրենց ուշադրութիւնը կենտրոնացնեն ժողովրդի, մասնաւորապէս երիտասարդութեան, քաղաքական դաստիարակութեան վրայ՝ ազգայինի հետ միասին նոր սերնդի մէջ զարգացնելով քաղաքական գիտակցութիւնն ու աշխարհահայեցողութիւնը» (217-218):

Շուրջ քառասուն տարիներ առաջ սփիւռքահայութեան վերաբերող այս խօսքերը իրենց այժմէականութիւնը կը պահեն ցայսօր: Միակ տարբերութիւնը այն է, որ Կարապենց ատենին կը մտահոգուէր սփիւռքահայութեան ապագայով. այսօր նոյն մտահոգութիւնը ընդհանրացած է եւ ի զօրու է համահայկական հասարակութեան համար, եթէ հիմնուինք Կարապենցի հիմնական եւ իրաւացի հաւատամքին վրայ՝ «…… Ուրեմն, Սփիւռքի հետ՝ Հայաստանի համար, Հայաստանի հետ՝ Սփիւռքի համար» (230):

Ատենին, խորհրդային օրերուն, սովետական վարչակարգը յաճախ յատուկ ճիգով պառակտուած կը պահէր հայութիւնը եւ կը մտադրէր տժգունել մեր երկրի մշակութային ազգային առանձնայատկութիւնները: Այսօր հայութիւնը կրկին յատուկ՝ ակնբախ ճիգով պառակտումի ենթարկուած է, միջազգայնացած արեւմտեան մշակոյթը յատուկ քաղաքականութեամբ կը փորձէ փոխարինել ազգային մշակոյթը, կենցաղն ու աշխարհընկալումը: Կարապենց այսպիսի պարագաներու կոչ ուղղած է գիտակից դիմադրութեան, որ կը զարգանայ համապատասխան կրթութեամբ ու դաստիարակութեամբ:

Ասիկա՛ է ահա Յակոբ Կարապենցի յորդորը իր նմաններուն ու բոլորին:

Յաջողութիւն կը մաղթեմ ձեր աշխատանքներուն:


Մկրտիչ Մկրտիչեան
Համազգայինի Կեդրոնական Վարչութեան ատենապետ

Երեւան, 23 Սեպտեմբեր 2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company