ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

«Հնչող ձայներ» և «Պատերազմի դուռը» գրքերը ներկայացվել են արցախյան ընթերցողին

28 Սեպտեմբեր 2021

Սեպտեմբերի 28-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Հնչող ձայներ» և «Պատերազմի դուռը» գրքերի շնորհանդեսը: «Հնչող ձայներ»-ը ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ստեղծագործությունների ժողովածուն։

Այն տպագրվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի կողմից:
Համազգային հայ կրթական և մշակութային միության տնօրեն Հերմինե Ավագյանը նշել է, որ գրքում տեղ են գտել Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում անմահացած հերոսների ստեղծագործությունները, ովքեր մի ձեռքին՝ զենքը, մյուս ձեռքին՝ գրիչը գնացին մարտի:

«Արցախից ներկայացված են երիտասարդ գրող Հայասեր Հովսեփյանի բանաստեղծությունները և Արցախյան առաջին պատերազմում նահատակված շնորհալի գրող Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները: «Հնչող ձայներ»-ն այն տղաների ձայներն են, որ պետք է հավերժ հնչեն մեր բոլորի հոգում, մտքում, սրտում, և պետք է սերունդներին փոխանցվի այդ ձայնը, որն առաջին հերթին պետք է լինի սթափության, ներկայից, անցյալից դասեր քաղելու ձայն»,- իր խոսքում ասել է Հ. Ավագյանը:

«Հնչող ձայներ»-ի գաղափարը Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանինն է, մտահղացումն առաջացավ հենց պատերազմի օրերին: Խոսելով գրքի ստեղծման մասին՝ նա նշել է, որ նահատակված տղաները երբեք լուռ չեն. «Եռաբլուրում լռություն չկա: Տղաները խոսում են մեզ հետ և մեկ բան են պատգամում: Նրանց բոլոր պատգամները հայրենիքի մասին են, մեզ արժանապատվություն, ապրելու իրավունք փոխանցում են այս հերոս տղաները: Չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է մոռանալ այն տղաներին, որոնց արյունով մեր հողն ավելի է սրբացել, մեր հայրենիքի այս հատվածը ավելի սիրելի դարձել»:

Հադրութեցի Վիտալի Պետրոսյանի «Պատերազմի դուռը» գիրքը հեղինակի 5-րդ գիրքն է: Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հրապարակված գիրքը խտացված գույներով ներկայացնում է պատերազմին նախորդող ժամանակահատվածի և հաջորդող իրողությունների տրամադրությունները:

«Նախորդ գրքերիս օրինակները մնացել են Հադրութում, այս գրքի հիմնական ստեղծագործությունները պահպանվել են ֆեյսբուքի միջոցով, ձեռագրերը չկան»,- նշել է հեղինակը՝ ավելացնելով, որ իրեն ոգեշնչում է բառը, տողը, բանաստեղծությունը, իսկ ստեղծագործել «ստիպում է» ներկա իրավիճակը:

Գրքում մի քանի բանաստեղծություններում են նկարագրվում բուն պատերազմական գործողությունները, որին հաջորդում են պատերազմի թողած ավերածությունները, բազմաթիվ զոհերը, սեփական երկրում գաղթական դարձած արցախցիների մի մասը, քաղաքական իրավիճակը:

Նախքան արցախյան շնորհանդեսը «Հնչող ձայներ» և «Պատերազմի դուռը» գրքերը ներկայացվել են հայաստանյան ընթերցողներին:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company