ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

2022 թվականի պետական բյուջեի նախագիծը հակասոցիալական է

07 Հոկտեմբեր 2021

Սոցիալապես խոցելի խմբերի քաղաքացիների (աղքատ ընտանիքներ, աշխատող աղքատներ և այլն) իրական եկամուտների նվազման ֆոնին շարունակում է աճել աղքատության մակարդակը՝ 2019 թվականին աղքատության մակարդակը աճել է 3 տոկոսային կետով և դարձել է 26,3 տոկոս։ Իսկ Համաշխարհային բանկի նախնական գնահատմամբ 2020 թվականին այն ևս աճել է 7 տոկոսային կետով։

2020 թվականի հունվարի 1-ից հետո անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի չափերը չեն ավելացել։ 2021 թվականի հունվար-օգոստոսին միջին աշխատավարձն աճել է 6 տոկոսով, իսկ միջին գները 6,4 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Աղքատություն ծնող հիմնական գործոնները շարունակում են պահպանվել նաև 2021 թվականին՝ իրենց իրական հետևանքներով։

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարկած վերջին ցուցանիշներով ևս արձանագրվում են գների առաջանցիկ աճի տեմպերը։ Այլ կերպ ասած՝ նախորդ տարվա համեմատ 2021 թվականին յուրաքանչյուր հաջորդ ամիս գրանցվող գնաճն ավելի բարձր է, քան նախորդ ամսում գրանցվածը։

Օրինակ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2021 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների (ՍԳԻ) միջին աճը կազմել է 6,7 տոկոսով, իսկ 2021 թվականի հունվար-օգոստոսին՝ 6,4 տոկոս, իսկ սննդամթերքի գները՝ համապատասխանաբար 10 տոկոս և 9,3 տոկոս։

2020 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 2021 թվականի սեպտեմբերին սննդամթերքի միջին գներն աճել են 15,4 տոկոսով։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը թանկացել է առավել բարձր տեմպով։ Օրինակ՝ բանջարեղենի գնաճը կազմել է 64,5 տոկոս, արևածաղկի բուսական յուղ՝ 55,1 տոկոս, ձու՝ 27,4 տոկոս, յուղերի և ճարպերի ապրանքախումբ՝ 27,1 տոկոս, խոզի միս՝ 40,2 տոկոս և այլ։

Շարունակական գնաճի հետևանքով ավելանում է նաև մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը։ 2021 թվականի 2-րդ եռամսյակում վերջինս կազմել է 70044 դրամ և արդեն իսկ գերազանցում է նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափը (68000 դրամ)։

2022 թվականի պետական բյուջեի նախագծում ևս անհրաժեշտ նվազագույն չափով հաշվի առնված չեն նաև գնաճի սոցիալական ծանր հետևանքները։

Նախագծով նախատեսվում է պետական բյուջեի ընդհանուր եկամուտների աճ՝ 29 տոկոսով, ծախսերի աճ՝ 18,2 տոկոսով։ Միևնույն ժամանակ, նախատեսված չէ անապահովության նպաստների չափերի բարձրացում, իսկ կենսաթոշակի որոշ տեսակների չափերն ավելանալու են միջինը 7-8 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ ըստ այդ նախագծի՝ կառավարությունը միայն 2021 թվականին կանխատեսում է 7 տոկոսով սպառողական ապրանքների գների աճ, իսկ 2022 թվականին՝ մինչև 5,5 տոկոս։ Կրկնակի ավել չափով են աճում սննդամթերքի գները՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 2021 թվականի սեպտեմբերին արձանագրվել է սննդամթերքի 15,4 տոկոս գնաճ։

Փաստորեն, ստացվում է, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը հակասոցիալական է՝

-որոշ տեսակի կենսաթոշակների չափերի նախատեսվող բարձրացումները էական և համարժեք չեն գոնե արձանագրված և կանխատեսվող գնաճին,
-այս բարձրացումները համարժեք չեն նաև առկա օբյեկտիվ հնարավորություններին՝ բյուջեի ընդհանուր եկամուտների և ծախսերի նախատեսվող ավելացմանը,
-նույնիսկ այս բարձրացումների պարագայում մեծանում է խզումը անապահով ընտանիքների, աշխատող աղքատների, -կենսաթոշակառուների եկամուտների և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի միջև, այսինքն՝ այս քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ կապրեն, քան այս տարի,
-իսկ կառավարության վերջերս ընդունված ծրագրում խոստանում էին կենսաթոշակի միջին չափը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։

Այս առումով կարծում եմ պետք է հիշեցնել․

օրինակ՝ 2004 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակի միջին չափը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 32,3 տոկոսով, իսկ նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացել է 1,6 անգամ:

Որպես ամփոփում․

Հակասոցիալական ընթացքն ունի պարզ բանաձև․ բնակչության անվանական եկամուտները (անապահովության նպաստներ, կենսաթոշակներ, նվազագույն և միջին աշխատավարձներ և այլն) չեն ավելանում կամ աճում են անհամեմատ ավելի դանդաղ, քան գները և հատկապես՝ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գները։

Հետևանքը՝ բնակչության իրական եկամուտների շարունակական անկումն է, որն աղքատություն ծնող առաջնային և ուղղակի գործոն է։ Սա առավելապես վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքներին, աշխատող աղքատներին և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ ունեցող այլ քաղաքացիներին։


Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company