ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

16 Նոյեմբեր 2021

2020-ի պատերազմում կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը ՀՀ հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում շարունակվում է։ Այս ամենն առաջին հերթին այն բանի հետևանքն է, որ ՀՀ այսօրվա իշխանությունները պարտվելուց հետո համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հակառակորդը շարունակում է ճնշումները պարտված իշխանության վրա, որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ իրականում պարտված իշխանությունները թե՛ հակառակորդի, թե՛ միջազգային հարթակում գտնվում են պարտադրանքի, թելադրանքի ներքո»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակորդի հայատյաց հռետորաբանությունը շարունակվում է, և կոնկրետ գործողություններով փորձում են էլ ավելի խորությամբ հայտնվել ՀՀ սահմաններում։

«Դա ակնհայտ է հատկապես Սյունիքի հատվածում՝ Կապան-Գորիս ճանապարհին նոր մաքսակետերի, նոր իրադրության ձևավորմամբ, նաև Իշխանասարից մինչև Ջերմուկ ընկած տարածքում դիրքերի առաջխաղացմամբ։ Ըստ էության, այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկողության ներքո»,-ասաց նա։

Ըստ Օհանյանի՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները՝ ճանապարհների և ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, Թուրքիայի և Ադրբեջանի համար մնում են որպես հիմք՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն առաջ տանելու համար։ «Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է ՀՀ-ի և Արցախի՝ ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման, ժողովրդագրական պատկերի փոփոխության»,-ասաց նա՝ նշելով, թե այս ամենից ՀՀ իշխանությունները որևէ հետևություն չեն անում։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը մտահոգություն հայտնեց, որ ԱԺ-ն սահմանին վերաբերող կարևոր հարցերի քննարկում չի իրականացնում, մինչդեռ հակառակորդի կողմից սադրանքները շարունակվում են։

«Եթե այսօրվա իշխանություններին թվում է, թե վերջնական խաղաղություն ստորագրելուց հետո ադրբեջանցիների սադրանքները չեն շարունակվելու, ապա դա նրանց համար հերթական խաբկանքն է։ Այս իրավիճակում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունները չեն կարևորում ՀՀ առջև դրված գերակա խնդիրները՝ հատկապես անվտանգության առումով։ Հանցագործության նման մի բան է ԱԺ-ում տարբեր ոլորտների տարբեր հարցեր քննարկելը, բայց ՀՀ առջև ծառացած անվտանգության խնդիրները չքննարկելը»,-ասաց նա՝ նշելով, թե քաղաքական մեծամասնությունը խոչընդոտեց ԱԺ խորհրդի արտահերթ նիստի կայացումը, որի ընթացքում Կառավարությունը պետք է պատասխաներ անվտանգային խնդիրներին առնչվող հարցերի։

Որևէ բան մեզ չի կաշկանդում մանդատները վայր դնել, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով մանդատները վայր դնելուն։

«Մենք մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով, այդ թվում՝ բացահայտելով այս իշխանությունների ապօրինությունները, ազգադավ լինելը, իրականացնելու ենք այն բոլոր գործողությունները, որոնց հնարավորությունը տալիս է մանդատը՝ ՍԴ դիմել, ԱԺ-ում հարցեր պարտադրել և բազմաթիվ այլ բաներ։ Այո՛, նաև մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել, բայց դա կլինի այն ժամանակ, երբ մենք կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնական նպատակին՝ փոխել կապիտուլացված իշխանությանը, երկրում վերականգնել ազգային իշխանություն և ձևավորել սահմանադրական կարգ»,-հայտարարեց պատգամավորը։

Մինասյանը վստահեցրեց՝ «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորները, որոնցից 3-ը գտնվում են, իր խոսքով, ապօրինի կալանքի տակ, կաշկանդված չեն որևէ մանդատի կամ կարգավիճակի առկայությամբ։

Անդրադառնալով ԱԺ խորհրդի նիստի չկայանալուն՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտարարեց․ «Այն, ինչ երեկ արեց ԱԺ ղեկավարությունը, ակնհայտ ապօրինություն է, որը ևս մեկ անգամ բացահայտում է այս իշխանության հակաօրինական, հակասահմանադրական, հակաազգային, հակապետական գործունեությունը»։

Ամեն օր մեր երկիրը կանգնում է խնդիրների առջև։ Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները վերլուծելով մենք գալիս ենք նրան, որ պարտությունը, որը կրել ենք անցյալ տարի շարունակական բնույթ է կրում․ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Մենք չսահմանափակվեցինք Գորիս-Կապան ճանպարհի կորցնելով , փակվեց Կապան-Ճակատեն ճանապարհը, և արդբեջանական զինուժը ավելի է խորանում ՀՀ սուվերեն տարածքում։ Մենք ունենք այլընտրանքային ճանապարհ Գորիս-Կապանին, որը խնդրահարույց է, իսկ Ճակատեն ճանապարհով մի շարք բնակավայրեր հայտնվել են բարդ կացության մեջ։ Կառավարությունը փոխանակ այս հարցերը լուծի, ինքը բեմադրություններ է անում, նախարար է հանում, նախարար նշանակում, ինչո՞ւ հանրությունը պատճառները չգիտի, և ի՞նչ կապ ունի Պապիկյանը ՊՆ-ի հետ»,-ասաց Հակոբյանը։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company