Տեղի ունեցավ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մամուլի ասուլիսը
14 Փետրվար 2022Ազգային ժողովում այսօր, փետրվարի 14-ին մեկնարկեց 44-օրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքները։
Գեղամ Մանուկյանը նիստի ժամանակ նշեց, որ օբյեկտիվ հետաքննություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն վստահված է ընդդիմությանը, այլ ոչ թե իշխող քաղաքական ուժին, որը մեղավոր է հենց այս պատերազմը սանձազերծելու մեջ։ Հանձնաժողովի ընդդիմադիր երեք անդամները՝ Գեղամ Մանուկյանը, Տիգրան Աբրահամյանն ու Գեղամ Նազարյանը լքեցին դահլիճը։
Նիստից հետո կայացած ասուլիսում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ չնայած իրենց հայտարարությանը, որ չեն մասնակցելու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստերին, հարկ համարեցին ներկայանալ հանձնաժողովի նիստին ու ներկայացնել իրենց փաստարկները, որոնց հիման վրա որոշում է կայացվել չմասնակցել իշխանությունների նախաձեռնած հանձնաժողովին։
Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորները հանձնաժողովից իրավասություն ունեն ծանոթանալու գաղտնիություն պարունակող փաստաթղթերի հետ․ «Վստահեցնում ենք, որ կգտնենք ձևաչափափերը, թե ինչպես կարող ենք վերահսկել, ծանոթանալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։
Մանրամասները՝ տեսանյութում