Ընդդիմադիր պատգամավորներն ամփոփցին «Եվրանեսթ»-ի նիստերի արդյունքները
23 Փետրվար 2022ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Ղազինյանը եւ Հայկ Մամիջանյանը այսօր, փետրվարի 23-ին հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Ամփոփվել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի արդյունքները:
«Եվրանեսթի բյուրոյի նիստում քվեարկության է դրվել մեկ փաստաթուղթ, որը մինչ այժմ հրապարակված չէ»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով, Եվրանեսթում հայաստանյան պատվիրակության ղեկավարից ոչ մի կերպ հնաավոր չի եղել պարզել, թե ինչ փաստաթուղթ է ընդունվել բյուրոյի նիստում, և ինչ դիրքորոշում է հայտնել Հայաստանի պատվիրակությունը
2020 թ-ի սեպտեմբեր-հոկտեմբերը լավագույն ժամանակն էր ԼՂՀ անկախության ճանաչման համար․ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ խոսելով Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունների ճանաչման, և Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային համաձայնագրի կնքման մասին։
«Որ ինքնորոշման իրավունքը բացարձակ իրավունք է՝ դրա մասին միշտ ասել ենք, նաև երեկ մի քանի անգամ 4 պատվիրակներով կրկնել ենք»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Ռուսաստան-Ադրբեջան փաստաթուղթը, նրա համոզմամբ, ևս մեկ անգամ ցույց տվեց ՀՀ արտաքին ձախող քաղաքականությունը․ մենք կորցրինք հին ընկերներին, նոր ընկերներ ձեռք չբերեցինք, հարաբերությունները Ռուսաստանի հետ կապիտալ կերպով ձախողեցինք։
Եվրոպայի հետ մեր հարաբերությունները ոչնչով ավելի լավ չեն, փաստեց Արթուր Խաչատրյանը, կամ գուցե ավելի վատ են, քան թե էին։ Նա նկատեց, որ այս իշխանությունները հաճախ են խոսում 2,6 միլիարդի մասին, կարծես դա նվեր է Հայաստանին, այնինչ դա բյուջե է, որ 5 տարում կարող է հասանելի լինել ՀՀ-ին և մեծ մասը լինելու է պարտքի տեսքով։
ԱՄՆ-ի հետ հարաբերություններում էլի առաջընթաց չկա՝ արձանագրեց Արթուր Խաչատրյանը։ Իսկ Չինաստանի հետ հարաբերությունները ծայրաստիճան ցածր մակարդակի են։
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/stmENbI-ztk