ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Քաղաքական մեծամասնությունը վավերացնում է Շուշիի համաձայնագիրը և սպասարկում թշնամու շահերը

23 Փետրվար 2022

Տապալելով Շուշիի հռչակագիրը դատապարտող բանաձև ընդունելու ՀՀ ԱԺ արտահերթ նիստը՝ քաղաքական մեծամասնությունը վավերացնում է այդ փաստաթուղթը և սպասարկում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը․ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ կասկածում էին, որ այս իշխանությունը որևէ կապ և առնչություն չունի Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերի հետ, սա ևս մեկ փաստ, որ տեսնեն ու համոզվեն»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ սա արդեն երկրորդ անգամն է, որ կարևորագույն հարցի հետ կապված քաղաքական մեծամասնությունը ձախողեց ԱԺ արտահերթ նիստը։ Ընդդիմության առաջին նախաձեռնությունը սահմանազատման և սահմանագծման առիթով էր, երբ քաղաքական մեծամասնությունը պատճառաբանեց, որ հայտարարության մեջ կան ներքաղաքական գնահատումներ, և այդ պատճառով իրենք չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին։

Երկրորդ հայտարարությունը վերաբերում էր 2021 թ-ի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմաքաղաքական դաշինքը դատապարտող բանաձև ընդունելուն, որն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ հռչակագիրը վավերացվել էր Ադրբեջանիև Թուրքիայի խորհրդարանների կողմից, նշեց Իշխան Սաղաթելյանը, և ՀՀ Ազգային ժողովն, իբրև առաջնային մանդատ ստացած պետական կառույց, պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել այդ հակահայկական փաստաթղթի վերաբերյալ։

« «Հայաստան» դաշինքը հանդես էր եկել հայտարարության տեքստով, որտեղ ընդամենը գրված էր, որ օկուպացված Շուշիում գրված փաստաթուղթը անընդունելի է մեզ համար։ Եվ քաղաքական մեծամասնությունը, առանց որևէ լուրջ փաստարկի բոյկոտեց նիստը, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բացասական եզրակացություն տվեց այս նախագծին»,-արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։

Մենք հիմա առաջնորդվում ենք Ադրբեջանի ցանկություններով, որը հայկական երկու պետությունների ոչնչացումն է․ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է զորքը դուրս բերի Ղարաբաղից և ապահովի կապ Նախիջևանի և Ադրբեջանի միջև։

Լուծումը, նրա համոզմամբ, այս իշխանություններին հեռացնելն է՝ ուրիշ տարբերակ չկա։

Եթե սպասեն՝ հաջորդ ընտրությունների ժամանակ հեռացնելուն, Իշխան Սաղաթելյանի կարծիքով, արդեն Հայաստան չի լինի։

«Շատ ենք խոսել այդ մասին․ մենք պետք է վիժեցնենք և ձախողենք այս պարտվողական օրակարգը՝ Հայաստանը նոր պատերազմի և նոր կորուստների տանելու իրենց քաղաքականությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Այս անելու համար, նրա համոզմամբ, պետք է կազմակերպել հասարակությանը և ձևավորել համազգային շարժում։

Մանրամասները՝ տեսանյութում․

https://youtu.be/s4Fb1-qKZgs

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company