ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ասուլիսներ

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

10 Մարտ 2022

Այսօր, մարտի 10-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում տեղի ունեցավ ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանի և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի մամուլի ասուլիսը։

«ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը գումարվեց այնպիսի շրջանում, երբ Հայաստանն ու Արցախը ճգնաժամ են ապրում։ Վերջին երեք տարիները մեր պատմության մեջ դժվարագույն տարիներն էին, մեծ մարտահրավերների առջեւ կանգնեց ամբողջ հայ ժողովուրդը»,- նշեց նորընտիր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Այդ ցնցումը ստեղծեց հուսահատության ալիք, պարտվածի հոգեբանություն, որը պետք է թոթափել, ամեն գնով փակել այդ էջը եւ գնալ առաջ: Մեզ սպասվում են նույնքան դժվար, եթե ոչ ավելի, տարիներ, որոնք կարող են ճակատագրական լինել: Այդ առումով ՀՅԴ Ընդհանուր ժողովը նշեց, որ այս իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը հանգեցրել ու հանգեցնում է հավելյալ պառակտումների, այդ պառակտումը տեղափոխվել է Սփյուռք, որը շատ ցավալի է:

Մենք պատրաստ ենք մեր բաժինն անելու եւ հայտարարել ենք, որ անհրաժեշտություն է համահայկական կառույցների, մեր երկու կաթողիկոսությունների հետ ստեղծել այնպիսի ֆորում, որ նաեւ նպաստի սփյուռքի ամրապնդմանը, հիասթափության մթնոլորտը ցրելուն»,-ասաց նա:

Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձավ թուրք-ադրբեջանական խնդրին։

«Թուրքիան իրականացրել է իր երազանքների մի մասը՝ թափանցել Հարավային Կովկաս: Հիմա Թուրքիայի ախորժակը սրվել է և այս ֆոնին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցին պետք է մոտենալ չափազանց զգուշավորությամբ, որովհետև այդ մոտեցումները երբեք չպետք է խանգարեն և ի վնաս լինեն մեր համահայկական շահերին՝ անտեսելով հայ ժողովրդի անժամանցելի պահանջատիրական իրավունքները, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի անվտանգությունն տարածքային ամբողջականությունը»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն անհրաժեշտ է համարում պայքարի նոր մոտեցումների, նոր ձևերի առաջացումը. «Մենք մեր միջոցների արդիականացման խնդիր ունենք, և այդ ուղղությամբ աշխատելու ենք աշխարհով մեկ»:

Այսօրվա իշխանությունները հանդես չեն գալիս որպես Արցախի եւ արցախահայության անվտանգության երաշխավոր: Սա շատ ցավալի երեւույթ է, որովհետեւ անցյալում միշտ շեշտել ենք, որ այդ երաշխավորությունը պետք է տա Հայաստանը: Նույնիսկ նշել ենք, որ եթե անկախության ճանաչման ընթացքը չկարողանա ամբողջականացնել Հայաստանը, պետք է նվազագույնը ունենա ռազմաքաղաքական դաշինք Արցախի հետ: Այսօր իշխանությունները երբեմն նույնիսկ խուսափում են այդ հարցից, խուսափում են նույնիսկ Հայ դատի հետապնդումից՝ փորձելով այդ պատասխանատվությունը դնել միայն Սփյուռքի ուսերին»,-ասաց Տեր-Խաչատուրյանը:

Երբ խոսում ենք մեր տարածաշրջան Արևմուտքի ներթափանցման մասին որպես ազդակ, այդ ազդակը նշանակում է Թուրքիայի ավելի ներքաշում տարածաշրջան, որը մեզ համար մերժելի է․ ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Ադրբեջանն էլ երկակի խաղ է խաղում․ բնական է, որ Ռուսաստանը չի ուզում կորցնել Ադրբեջանը, բայց նաև ակնհայտ է, որ նա ուղղակի կապի մեջ է Ուկրաինայի իշխանությունների հետ, և փոխադարձաբար Ուկրաինայի իշխանությունները Արցախյան պատերազմի ժամանակ զինամթերք են հասցրել Ադրբեջան։ Այս պատճառով պետք է զգուշավորությամբ մոտենալ այս խնդրին, որովհետև ինչ էլ լինի ելքը՝ անպայմանորեն ունենալու է իր ազդեցությունը տարածաշրջանի վրա»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ նա ասաց, որ ՀՅԴ-ի գործունեությունը չի սահմանափակվում օրենսդրական նախաձեռնություններով։

«Դուք լավ գիտեք, որ Ընդհանուր ժողովի նախօրեին փետրվարի 26-27-ին համահայկական ընդգրկմամբ ցույցեր տեղի ունեցան Սփյուռքի մեջ։ Դա կապվեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Սումգայիթի ջարդի և Արցախյան գոյամարտի հետ։ Սա եղավ 12 երկրներում։ Կասկած չկա, որ այսօր իրողությունները մի քիչ տարբեր են, որովհետև պարտվողական հոգեբանության մեջ է ընկել մեր ժողովուրդը Արցախյան պատերազմից հետո, և սա է մեծագույն հարցը, որ այս իշխանությունները բանակցում են, երբ որ պարտված կողմ են։ Այն դեպքում, որ մենք ունեինք անխոցելիության զգացում, երբ հաղթող կողմ էինք։ Այսօր այդ հոգեբանական կամուրջը պետք է անցնենք, որ վերականգնենք մեր անժամանցելի իրավունքները»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

34-րդ ժողովը կմնա մեր պատմության մեջ ոչ միայն որպես Ընդհանուր ժողով, այլ նաև Արտակարգ ժողով, որովհետև գումարվում էր աննախադեպ սրված և լարված իրավիճակում․ իր խոսքում նշեց Արմեն Ռուստամյանը։

«Հայաստանին և հայությանը սպառնացող վտանգներն այն աստիճանի ծանր են և ծավալն այնքան է մեծացած, որ այստեղ իսկապես խոսքը մեր լինելիության հետ կապված հարցերի առումով մեր գործողությունների մասին է»,-ասաց նա։

Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը, իր առաքելությանը համապատասխան, լինելով այն բաց ներվը զգացող կուսակցությունը, թե որտեղից են գալիս մեր հիմնական վտանգները, հստակ արձանագրում է, որ իրականում մենք կանգնած ենք շատ օրհասական խնդիրների լուծման հրամայականի առջև։

Մենք ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին լրջագույն վտանգներ, ասաց նա, և, բնականաբար, խնդիր ունենք թույլ չտալու, առնվազն կասեցնելու այնպիսի զիջումները, որոնք կենսական նշանակություն կունենան մեր ապագայի համար։

«Զիջումների «կարմիր գծերը» չարձանագրելու պարագայում մենք իսկապես Արցախը և Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք․ սա չափազանցություն չէ, սա իրական վիճակի վերլուծություն է»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի ցանկությունը Արցախն է առանց հայերի, և ամեն ինչ անելու են, որ արցախահայությունը, անելանելիության մեջ հայտնվելով, այդ տարածքները լքի․ լարվածությունը դրա դրսևորումն է և սա պետք է ահազանգ հանդիսանա ասաց Արմեն Ռուստամյանը։

«Բայց ես այսօր լսում եմ վարչապետի խոսքերը, որը խնդրին անդրադառնում է հպանցիկ, ասում է՝ չեմ ուզում գնահատական տալ։ Այսինքն, ինչո՞ւ չպիտի գնահատվի, ինչո՞ւ չպիտի ահազանգ հնչեցվի, ինչո՞ւ չպիտի ասվի, որ դրա դեմն առնելու համար ամեն ինչի պատրաստ են։ Այսինքն, այս կրավորական պահվածքը, հանուն խաղաղության ամեն ինչ զիջեու պատրաստակամությունը բերելու է նրան, որ մենք լինել-չլինելու խնդրի առջև ենք հայտնվելու»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նրա համար ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ամեն ինչ անել, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից ստանա առավելագույնը։

«Եվ քանի դեռ Հայաստանը չի վերագտել իր մարտունակությունը, իր անվտանգային համակարգերը չի ամրապնդել, այո՛, մենք ամեն օր ականատեսն ենք լինելու նրան, որ կեղծ են այդ բոլոր ցանկությունները՝ խաղաղություն հաստատել, համագործակցության դաշտ առաջացնել, ո՛չ, նրանք ինչ հնարավոր է «պոկեն» մեզնից՝ անելու են»,-ասաց նա։

Արմեն Ռուստամյանը նշեց, որ այսօր հիմնական ուժը, որ այստեղ ապահովում է խաղաղություն՝ ռուսական խաղաղապահ ուժերն են։

«Վատ է, իհարկե, որ Հայաստանն այլևս չի հանդիսանում Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորը․ սա տեսնում են նաև մեր հարևանները, տեսնում են, որ այդ ուղղությամբ որևէ քայլ Հայաստանը չի կատարում՝ վերագտնելու անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը, և դրանից բխող քայլեր չի կատարում, և համարում է, որ այսօր հնարավոր է ևս մի տարածք վերցնել՝ աշխարհաքաղաքական իր խնդիրները լուծելու, արցախահայությանը անելանելի վիճակում դնելու, որ օր առաջ լքեն այդ տարածքները»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նշենք, որ փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը, որն ընտրել է նոր բարձրագույն մարմին՝ Բյուրո։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակներ քննարկել և արժևորել են համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշել ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը հրապարակել է Հայտարարություն։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

https://youtu.be/NMxEr2C3ZHE

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company