ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Եթե Հայաստանում լինի ազգային իշխանություն, մենք կարող ենք պահել ու պաշտպանել մեր երկիրը. Իշխան Սաղաթելյան

30 Ապրիլ 2022

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ ապրիլի 30-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա խոսել է «Դիմադրության» շարժման ընթացքի, անելիքների մասին, պատասխանել լրագրողների հարցերին։

2020 թվականի պատերազմից, պարտությունից ու կապիտուլյացիայից հետո մեր բազմաթիվ հայրենակցիներ դուրս են եկել փողոց, դուրս են եկել պայքարի՝ երկրին պատերազմ և պարտութուն բերած իշխանությանը հեռացնելու նպատակով, երկար պայքարի արդյունքում հանրային լայն ճնշման տակ օրվա իշխանությունը ստիպված եղավ գնալու արտահերթ ընտրությունների և ցավոք ու դժբախտաբար այդ ընտրությունների ժամանակ կարողացավ վերարատադրվել․ ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Ի՞նչ կատարվեց հունիսի 20-ից հետո․ մեր հանրությանը արդեն ակնհայտ էր, որ չկա խաղաղություն, չկա կայունություն, թշնամին շարունակում է ագրեսիան ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, թշնամու զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, ունենք զոհեր, ունենք գերիներին և բերջին օրերին այդ մարդը շատ պարզ, հստակ հայտարարեց, որ Արցախի ինքնորոշման հարցում պետք է նշաձողը իջեցնել․․․»,- նշեց Սաղաթելյանը։

Ամփոփելով անցնող մեկ շաբաթվա «Դիմադրության» շարժման գործողությունները, Սաղաթելյանը նկատեց․

«Անցնող մեկ շաբաթվա արդյունքում այն խնդիրը, որը մենք դրել ենք մեր առջև, հստակ կարողացել ենք իրականացնել։ Գլխավոր հարցը, որ անցնող շաբաթվա ընթացքում մենք լուծել ենք, մեր ժողովուրըդ դա լուծել է՝ թշնամի պետություններին, բարեկամ և ոչ բարեկամ պետություններին, միջազգային հանրությանը շատ հստակ ուղերձ է հղել մեր ժողովուրդը, որ Նիկոլը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Այն ծրագիրը առաջին փուլում, որը մենք դրել ենք մեր առջև համարում եմ իրականացված։ Վաղվանից անցնում ենք մեր վճառկան պայքարի շատ կարևոր փուլի մեկնարկին, որ կարճ ժամանակ հետո բերելու է այս իշխանության հեռացման»։

Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծումը, և կա՞ իշխանափոխությունից հետո մեր երկիրը արդյոք չի՞ կանգնի նոր պատերազմի առջև և չի՞ կրի նոր կորուստներ հարցին Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.

«Սա հիմանկան թեզն է, որով օրվա իշխանությունը փորձում է ժողովրդին վախեցնել: Անընդհատ ասում են, որ եթե մենք չեղանք, տեղի է ունենալու պատերազմ, այսինքն Ալիևով շարունակում են վախեցնել մեր ժողովրդին: նախ, եթե սրանք մնան կտոր-կտոր կորցնելու ենք և Արցախը, և Հայաստանը և առհասարկ Հայոց պետականությունը: Ստեղծված իրավիճակից ելք կա, պատերազմը ճակատագիր և դատավճիռ չէ, ոչ էլ պատերազմի արդյունքը: Աշխարհում բազմաթիվ երկրներ և պետություններ ունեցել են իրենց պատմության ընթացքում պարտություններ, բայց որևէ երկրում պարտված իշխանությունը չի վերարտադրվել, կամ ինքնասպան է եղել, կամ ժողովուրդն իրեն հեռացրել է: Եթե Հայաստանում լինի ազգային իշխանություն, ունենա կամք և վճռականություն, արդյունավետ կառավարում, ամենակարևորը՝ մտածի որ ելք կա, հնարավոր է մենք կարող ենք պահել, պաշտպանել մեր երկիրը և այդ պատերազմի վտանգով և Ալիևով, որ ինքը շարունակ փորձում է վախեցնել մեր երկրին, մեր բնակիչներին ու քաղաքացիներին, դա այդպես չէ: Հնարավորություն կա և երկրի պոտենցիալը վերականգնելու, և անվտանգության համակարգերը կարգավորելու և ամենակարևորը՝ այս իրավիճակում շատ կարևոր է նաև արտաքին քաղաքականությունը»:

Վաղը քայլարշավով մեր չորս խմբերը կմտնեն Երևան։ Ժամը 16։00-ին կլինեն Ֆրանսիայի հրապարակում, այստեղ սպասվում է մեծ հանրահավաք, որտեղից կհայտարարենք մեր հետագա քայլերի և գործողությունների մասին․ ասաց Իշխան Սաղաթելյանը, խոսելով Մայիսի 1-ին սպասվող համազագային հանրահավաքի մասին։

«Այո, լինելու են անհնազանդության ակցիաներ, մեր ժողովուրդը արդեն փողոցում է և դուրս է գալու, հասնելու ենք նրան, որ ցույց տանք, որ ինքը այլևս իշխանություն չունի ՀՀ-ում, մենք մարդկանց փողոց ենք կանչում ոչ թե սուտ խոստումներով, կեղծիքներով, այլ մարդիկ հասկանալով մեր երկրին սպառնացող վտանգները, հսկանալով, որ սեղանին դրված է Արցախի և Հայաստանի լինելիության հարցը, իրենք դուրս են եկել, մեր խնդիրը այս ամենը կազմակերպելն է»,-ասաց նա։

ԱԱԾ-ն և ոստիկանությունը, եթե այդքան շատ մտածում են մեր երկրի անվտանգության մասին, երկրի անվտանգութայն թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում, պետական դավաճանության հոդվածով կարող են հիմա ձերբակալել, դրանով երկրի համար օգտակար կլինեն․ ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, որ ԱԱԾ և ոստիկանության հայտարարություններ են տարածել, որ մեր երկրում առկա են զանգվածային անկարգությունների հրհրման և իրականացման վտանգ և այս պարագայում իրենք անելու են ամեն բան դա կանխելու համար:

«Դրանից հետո երկրում շատ արագ կլինի համ կայունություն, համ խաղաղություն, համ էլ մենք պետությունը չենք կորցնի: Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են օրվա իշխանության և Նիկոլի կողմից: Շատ հետաքրքիր են Նիկոլին սպասարկող և օտարածին միջոցներով սնվող երեկվանից վայնասունը, որ ինչու ընդդիմությանը չի կոտորում ոստիկանությունը ու ԱԱԾ-ն: Ակնհայտ է, որ ճնշելու են և դրդելու են, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ապօրինի միջոցներով քայլեր և գործողություններ իրականացնի ընդդիմության և խաղաղ բողոքի դուրս եկած մարդկանց նկատմամաբ»:

Նախկինում մենք շատ հասկանալի կանխատեսելի և կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն ենք վարել, դա հիմա ևս կարող ենք անել․ ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Էդ ինչի՞ միջազգային հանրությունը սկսեց միանգամից փոխվել և այլ բան պահանջել, որովհետև ՀՀ ղեկին հայտնված է մի քաղաքական ժուլիկ, որը այդ ճանապարհով փորձում է հարաբերություններ կարգավորել, արդյունքում մենք կորցրինք մեր բոլոր գործընկերներին, որևէ գործընկեր ձեռք չբերեցինք, բացի Ալիևից և Էրդողանից, այսօր այս իշխանության մնալու համար այդ երկու անձն են հիմնականում շահագրգռված»,-ասաց Սաղաթելյանը։

Ես բացառում եմ նիկոլով ընտրությունների գնալու տարբերակը։ Եթե ձեզ թվում էր, որ մենք այդ ընտրություններին չմասնակցեինք, այդ ընտրությունները ոչ լեգիտիմ կլիներ, դա էդպես չի։ Այսօրվա այս մթնոլորտը, որ երկրում գոյություն ունի նաև 2 ընդդիմադիր դաշինքների աշխատանքի արդյունքն է։ Մենք կարողացել ենք նաև այս ընթացքում բացահայտել այս մարդու իրական դեմքը։ Մենք 6 նախաձեռնությամբ ենք հանես եկել, որը մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից․ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հայաստանի նոր իշխանությունը, ի վերջո, կարո՞ղ է դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին հարցին․ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.

«Մենք ավելի վատ վիճակներում եղել ենք և կարողացել ենք, ստացվել է չէ՞ մեզ մոտ, դա անհնարին չէ: Սրանից 30 տարի առաջ՝ 1992 թվականին, ի՞նչ վիճակում էինք, թշնամին հասել էր Թարթառ գետ, Արցախի հետ ցամաքային ճանապարհ չունեինք և իրոք ծայրահեղց վատ վիճակում էինք, բայց Արցախում կար իշխանություն, ով որոշում կայացրեց, ստեղծեց պաշտպանության կոմիտե, գնաց իր հայրենիքը պաշտպանելու: Այդ օրվա Հայաստանի գերագույն խորհուրդը կարևոր պատմական որոշում կայացրեց, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, համախմբեցինք մեր ժողովրդին, պաշտպանեցինք մեր հայրենիքը: Իհարկե, հնարավոր է»:

«Բոլորիս առաջնորդողը հայրենիքի փրկության գաղափարն է, քաղաքացիներից որևէ մեկը չի գալիս հրապարակ՝ ինձ, իմ գործընկերոջը կամ որևէ քաղաքական ուժի իշխանության բերելու։ Մարդիկ դուրս են եկել փողոց, որովհետև հասկանում եմ, որ իրենց պետականությունը կորցնում են։ Հետևաբար, սրան հեռացնելուց հետո հաջորդ կառավարությունը չի լինելու մեկ անձի, մեկ կուսակցության կամ մեկ առաջնորդի կառավարություն, այլ լինելու է արժանիների, պրոֆեսիոալների կառավարություն, որը ձևավորվելու է՝ պայքարին մասնակցած ուժերի կողմից և այն անձը, ով լինելու է վարչապետ պետք է վայելի լայն հանրային վստահություն։ Սա խորհրդարանական կառավարություն է, Հայաստանում այլևս մեկ անձի և մեկ կուսակցության կառավարություն չպետք է լինի», -ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ՝ պատասխանելով հարցին, թե՝ ո՞վ է լինելու ընդդմության առաջնորդը։

Սրանք իրոք մտածում էին, որ Արցախն այլևս մարդկանց հետաքրքիր չէ և կարող են շատ արագ այդ հարցերը լուծեն, ժողովրդին էլ հետաքրքիր չէ, մարդիկ հոգնել են։ Մենք մի շաբաթվա ընաթքում ամենակարևոր բանը, որ արձանագրել ենք այն է, որ Նիկոլի քաղաքական գիծը, Նիկոլի օրակարգը մեր ժողովրդի հետ կապ չունի․ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

https://youtu.be/RfiPBmJuqzU

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company