ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • ԱԺ ընտրություններ 2018

Պետք է ապահովենք առաջանցիկ զարգացում բոլոր ոլորտներում

28 Նոյեմբեր 2018

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի փորձագիտական խմբի անդամ Արմեն Գրիգորյանը:

-Ինչո՞ւ եք որոշել ԱԺ ընտրություններում առաջադրվել պատգամավորության թեկնածու եւ առաջադրվել հենց Արարատի մարզում՝ թիվ 5 ընտրատարածքում:

– Ազգային ժողովը մեր երկրի համար քաղաքական օրակարգեր մշակելու, որոշումներ կայացնելու, ծրագրեր իրականացնելու բարձրագույն մարմին է, որտեղ պետք է եփվեն բոլոր կարծիքները, գտնվեն ամենաօպտիմալ լուծումներն ու զարգացման ուղությունները: ԱԺ-ի կարևորության և դերակատարման բարձրացման հիմնական գրավականն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններն են՝ իրենց ամբողջական բովանդակության մեջ: Ես ներկայացնում եմ մի կուսակցություն, որն ունի հսկա փորձառություն և այդ փորձառության փոխանցման կանոնագրային մեխանիզմներ ու ավանդույթներ: Տարիների ընթացքում կուտակել եմ քաղաքական և տնտեսագիտական գիտելիքների կապիտալ, ինչը կարող է օգտակար լինել երկրի զարգացման ռազմավարությունների մշակման ժամանակ:

Իմ առաջադրվելը հենց թիվ 5 ընտրատարածքում՝ Արարատի մարզում, պայմանավորված է շատ պարզ հանգամանքով: Նախ` Արարատը իմ հայրենի մարզն է, ես ծնունդով Արարատից եմ, ծնողներս՝ նույնպես, շատ լավ ծանոթ եմ Արարատի մարզի ներուժին, մարդկանց մոտեցումներին և լուծման սպասող խնդիրներին: Պետք է գործի դրվեն բոլոր հնարավոր և անհնար միջոցները, որպեսզի ապահովենք առաջանցիկ զարգացում բոլոր ոլորտներում:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

– Կոնցեպտուալ առումով հիմնական խնդիրը մեկն է` ստեղծել հզոր և պաշտպանված երկիր, ներողամիտ հասարակություն, հանդուրժողականության միջավայր, սոցիալապես արդար և տնտեսապես հարուստ երկիր, ձևավորել մեր երկիրը շատ սիրող, ազգային գաղափարներով սնված հասարակություն: Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան օրենսդրական գործիքակազմ: Անհրաժեշտ է ստեղծել օրենքներ, որոնք կապահովեն հասարակության բոլոր շերտերի իրավունքների և պարտականությունների հստակ կարգավորումներ: Ամեն մի որոշման հիմքում պետք է լինի մարդը, և ամեն ինչ պետք է ձևավորվի նրա շուրջ: Եթե մարդը ներկայացնում է գյուղը, ապա կենտրոնում պետք է տեսնել գյուղացուն և ձևակերպել նրա խնդիրներն ու լուծումները, եթե ուսուցիչ կամ բժիշկ է, ապա գործում ենք նույն կերպ և նույն սկզբունքով: Ամենակարևորը մարդն է, մարդկային ներուժն ու նրա խնդիրների ախտաճանաչումն ու լուծումները: Ընտրվելու դեպքում լինելու եմ շատ ակտիվ, նշածս ուղու վրա՝ ստեղծելով ուղիղ և անմիջական կապ ընտրողների հետ:

-Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում, որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:

– Խորհրդարանում Դաշնակցության ներկայացվածությունը կենսականորեն կարևոր է բոլորի համար, և դա հասկանում են շատերը: Դաշնակցությունը, լինելով բացառապես հայակենտրոն և հայաստանակենտրոն կուսակցություն, իր կազմակերպական ամբողջ ցանցով գործել և գործում է հանուն Հայաստանի և Արցախի` զուգահեռաբար խոշորացույցի տակ պահելով հայապահպանության, կրթամշակութային, անվտանգության ու բազմաթիվ այլ հարցեր մի քանի տասնյակ երկրներում, որտեղ հայ կա:

Ներքաղաքական ցանկացած գործընթացի ՀՅԴ-ի մասնակցությունն անպայման կտա իր դրական շոշափելի արդյունքները, հակառակ դեպքում` երկիրը կորուստներ կունենա: Դրանով եմ պայմանավորում, որ ՀՅԴ-ն անպայման կլինի Ազգային ժողովում, քանի որ մեր հասարակության մեջ կան շատերը, որոնք հստակ գիտակցում են այդ անհրաժեշտությունը: Մենք այն կուսակցությունն ենք, որ մի շարք խնդիրներ, հատկապես` երկրի անվտանգությանը, Արցախին, արտաքին քաղաքականությանը վերաբերող, կշռում է դեղատան կշեռքի ճշգրտությամբ՝ հիմնավորված հաշվարկներով: Այստեղ շեղումներ չենք հանդուրժի:

-Հայաստանում շատ սուր է քաղաքական պայքարը, սակայն այն չունի որևէ գաղափարական կամ ծրագրային երանգ։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ ծրագրերի ժամանակն անցել է, և մարդիկ այսուհետ ընտրելու են բացառապես PR կամ արտաքին էֆեկտների հաշվին։

– Շատ լավ նշեցիք` գաղափարական կամ ծրագրային երանգ չունեցող պայքար: Իսկապես խնդրահարույց է, դա նույնիսկ քաղաքական պայքար չէ: Դատելով խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած ուժերի վարքագծից՝ ենթադրում եմ, որ կրկին կլինի սևերի և սպիտակների տարանջատում: Արդեն երևում են ուրվագծերը, և այդ ուղերձը մի քանի տեղից է գալիս: Դրա համար մեր քաղաքացիներին հստակ ասում եմ` սիրելի՛ հայրենակիցներ, տարանջատումները չեն նպաստելու ձեր կարիքների բավարարմանը, չե՛ք ունենալու այն սոցիալական խնդիրների լուծումները, որոնց ամեն օր ձեր ընտանիքներում բախվում եք, դու՛ք ո´չ սև եք, ո´չ էլ սպիտակ, ինչպեսև ձեր Դաշնակցությունը: Մենք հողի իմաստնություն ու հայի գույն ունենք և ամբողջ ազգով պետք է հավատարիմ լինենք մեր տեսակին՝ հավատարիմ հողին և հային: Մեր պարագայում բացառում եմ որևէ արտաքին էֆեկտ կամ ինչ-որ կարճ ժամանակի համար երեւութական լուծումներ: Փոխարենը փորձելու ենք մեր ծրագրային ասելիքներում լինել պարզ, ընկալելի և 12-օրյա քարոզարշավի տրամաբանության մեջ՝ արդյունավետ:

-Դաշնակցությունն այն եզակի քաղաքական կուսակցություններից է, որ ներկայանում է որպես ձախակողմյան՝ սոցիալիստական ուղղվածության կազմակերպություն։ Մյուսներն իրենց հայտարարում են ազատական։ Ձեր կարծիքով` արդյո՞ք մեր ընտրողը տեսնում է այդ տարբերությունը կամ կարևորում այդ հանգամանքը։

– Դաշնակցությունը ազգային սոցիալիստական կուսակցություն է և կարևորում է քաղաքական այս ուղղվածությունը մի քանի պատճառներով. Նախ` հստակ ընդգծում ենք պետական ինստիտուտների գործունեության մոդելն ու դերակատարությունը սոցիալական կյանքում` պոզիտիվ պարտավորությունների կատարման պարզ մեխանիզմներով, երկրորդ` հստակ ընդգծում ենք ազատության և արդարության հաստատմանն ուղղված ուղղակի քաղաքականության անհրաժեշտությունը: Մենք ասում ենք` եթե ստեղծել ենք արդյունք, ապա պետք է բաշխենք արդար, եթե ունենք հարուստ և չքավոր, ապա պետք է գործենք չքավորության վերացման ուղղությամբ, որպեսզի չունենանք սոցիալական բևեռացում, եթե ունենք բնական պաշարներ և բնական մենաշնորհներ, ինչպիսիք են գազն ու հոսանքը, ապա պետք է դրանց արդյունքներից օգտվեն բոլորը: Իրենց ազատական հայտարարող ուժերից մի մասի ասելիքը վերլուծելուց հանգում եմ այն եզրակացությանը, որ ազատական հայտարարելն ունի երկու պատճառ` կա´մ համոզումներով ազատական են և կողմ են, որ պետությունը չմիջամտի շուկայական գործընթացներին, ամբողջապես պետք է թողնել շուկայի կարգավորմանը, կա´մ ազատական կոչվելը հարմարավետ է, և այլ լրացուցիչ խնդիրների մեջ մտնելու կարիք չկա: Մի մասը նույնիսկ չգիտի, թե ինչպես կարելի է ազատական չլինել, ինչպես պետք է պետական համակարգերի գործունեությունը հունավորել և ինչ արդյունքներ ակնկալել:

Կարծում եմ` մեր քաղաքացիները պարտավոր չեն ունենալ քաղաքագիտական գիտելիքներ և տերմինաբանությամբ ձախակողմյաններին տարբերել աջակողմյաններից: Բայց մեր քաղաքացիները պարտավոր են քննարկել բոլոր քաղաքական ուժերի ծրագրային ասելիքները և լսել նրանց ներկայացուցիչներին: Լուծումն այստեղ է: Իրականում շատ դրույթներ բավականին պարզ են, եթե պահանջ ունես պետական ինստիտուտներից, ապա լսի´ր, թե ո՞վ է դրա մասին խոսում, ի՞նչ է առաջարկում: Նախընտրական ծրագրերը հենց դրա համար են, որ հնչեն այն թեզերը, որոնք պետք է դառնան քննարկման թեմաներ: Հույս ունեմ, որ այս անգամ Դաշնակցության ծրագրային դրույթները ավելի լայն շրջանակների սեփականությունը կդառնան:

– Որո՞նք է Դաշնակցության սոցիալ-տնտեսական պատկերացումները:

– Դաշնակցության սոցիալ-տնտեսական պատկերացումներն, ինչպես արդեն նշեցի, ձևավորված են մարդու շուրջ և կենտրոնում մարդն է: Նախ պետք է ասեմ, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալական պետությունն է, որ պետք է ապահովի իր քաղաքացիների տնտեսական և սոցիալական բարեկեցությունը: Դաշնակցությունն ունի մանրամասն արված մշակումներ, որոնք հրապարակեցինք այս տարվա օգոստոսին: Հարկ եմ համարում նշել, որ ՀՅԴ-ի համար սոցիալական պետության հիմնական առաքելությունը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար աղքատությունը բացառող կյանքի ապահովումն է՝ սեփական երկրում արարելու, ստեղծագործելու և արժանապատիվ կյանքով ապրելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Ընդ որում` աղքատություն ասելով, նկատի ունենք «բազմաչափ աղքատությունը», երբ մարդը զուրկ է ոչ միայն ֆիզիկական գոյությունն ապահովող եկամտից, այլև պատշաճ կրթություն և առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից: Կարգավորվող շուկայական տնտեսությամբ սոցիալական ու ժողովրդավարական երկիր ունենալու` ՀՅԴ տեսլականը հիմնված է երեք հիմնական սկզբունքներով ձևավորվող, սոցիալ-տնտեսական ներառական զարգացման հայեցակարգի վրա` առաջանցիկ տնտեսական աճ, սոցիալական ներառականություն, արդարություն և կայուն զարգացում: ՀՅԴ մոտեցմամբ այս երեք սկզբունքները հավասարապես պետք է ձևավորեն սոցիալական պետության զարգացման մոդելը՝ հիմք ընդունելով նաև սոցիալ-դեմոկրատական ուղղվածության տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքները:

– Քանի որ Դաշնակցությունը համահայկական կազմակերպություն է, ինչպե՞ս եք պատկերացնում Սփյուռքի ներգրավվածությունը ՀՀ քաղաքական և հասարակական կյանքում:

– Սփյուռքն ունի Հայաստանի կարիքը, Հայաստանը՝ Սփյուռքի, ընդ որում` փոխադարձ օժանդակությամբ և համակարգված աշխատանքային ձևաչափով: Սփյուռքահայության կազմակերպումը պետք է դրվի Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման հիմքում: Հիմա ստեղծվել է մի վիճակ, որ ով ասես խոսում է ամբողջ ժողովրդի անունից: Նույնը Սփյուռքում է, կան մարդիկ, որոնք համացանցում որոշակի ակտիվություն ունեն և իրենց իրավունք են վերապահում կարծիք հայտնելու ամբողջ Սփյուռքի անունից: Դաշնակցությունը, նույնիսկ լինելով համահայկական կազմակերպություն, այսպիսի հավակնոտություն չի դրսեւորում: Որոշ մարդիկ փորձում են մեր համահայկականությունը բացատրել Խորհրդային միությունից դուրս գործունեության արդյունքով, բայց սա կիսատ խոսք է, այդ դեպքում ինչո՞ւ չեն նշում, որ կազմակերպական կառույցներ ունենք նախկին խորհրդային հանրապետություններում: Ուրեմն պետք է արդար լինել և խորությամբ ընկալել ՀՅԴ-ի ասածը, որ որտեղ հայ կա, այնտեղ կուսակցությունն անելիք ունի: Բացարձակ ճշմարտություն է և կարգապահ կազմակերպություն լինելու արդյունք, որին նախորդել է հետևողական, դժվարին աշխատանք:

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company