ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • ԱԺ ընտրություններ 2018

Յուրաքանչյուր դաշնակցականից առաջին պահանջատերը հենց Դաշնակցությունն է

29 Նոյեմբեր 2018

Այսօր վաղ առավոտից ՀՅԴ պատգամավորության թեկնածուները քարոզարշավի շրջանում հանդիպումներ են ունեցել Արարատի մարզի տարբեր բնակավայրերի բնակիչների հետ: Ամփոփող հանրահավաքը տեղի ունեցավ Արտաշատ քաղաքի հրապարակում, որտեղ ելույթով հանդես եկան մարզային կառույցի, ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները, ինչպես նաև Հայաստանի ՀՅԴ պատգամավորության թեկնածուները:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն իր ելույթում նշեց,
որ մարզում տարբեր համայնքներում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, լսել են մարդկանց մտահոգությունները: Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ գտնվում են հույսի և անորոշության խաչմերուկում: «Հույսի, որովհետև ապրիլյան համաժողովրդական շարժումից հետո մեր ժողովրդի մոտ իսկապես հույս է արթնացել, որ կարելի է երկրում դրական փոփոխություններն անշրջելի դարձնել և երաշխավորել բարեկեցիկ կենցաղ: Մեր երկրում տարիներ շարունակ կուտակված և դժգոհությունների պատճառ հանդիասացող հիմնախնդիրներն ի վերջո լուծում կստանան, բայց միաժամանակ անորոշության, որովհետև մարդկանց համար դեռ պարզ չէ, թե ինչպես, ինչ ճանապարհով պետք է կառուցենք մեր երազած նոր Հայաստանը: Հենց այս երկակի դժվար կացության մեջ է, որ տեղի են ունենալու Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները:

Կարծում եմ` բոլորս վաղուց արդեն համոզվել ենք, որ վերադարձ անցյալին չկա, անցյալի էջը փակված է մեկընդմիշտ, բայց անցյալի մերժումն ամենևին չի նշանակում երաշխավորված ապագա: Որպեսզի ունենանք երաշխավորված ապագա, նախևառաջ պետք է հասկանանք, թե ինչ ծրագրերով, մոտեցումներով և կադրերով ենք կառուցելու այդ ապագան: Այս առումով հրապարակում գտնվող քաղաքական ուժերի խոստումների պակաս չկա: Գուցե նաև դժվար է կողմնորոշվելը, բայց դրա համար կա մի պարզ ճանապարհ` բոլոր քաղաքական ուժերը ձեր աչքի առաջ են` համեմատեք և կտեսնեք: Համեմատեք և ձեզ համար պարզ կլինի` ով ով է, համեմատեք և կտեսնեք` ով ինչ է ասում»,- ասաց նա և հավելեց. «Ուզում եմ մի բան հստակ գիտակցենք` առաջիկա ընտրություններն անցյալը մերժելու մասին չեն, առաջիկա ընտրություններն ապագան կերտելու մասին են»:

Նա շեշտեց, որ հենց այդ պատճառով է, որ սխալվելու իրավունք չունենք: «90 –ական թվականներից ի վեր բազմիցս սխալ ընտրության արդյունքում մենք այսօր եկել և հասել ենք այս վիճակին, այլևս սխալվելու իրավունք չունենք: Ուշադիր հետևեք բոլոր քաղաքական ուժերին և եզրահանգումը ձեզ համար այդ պարագայում միանշանակ կլինի` Դաշնակցության օգտին: Միշտ վստահ եղեք, որ ամեն պարագայում թե քաղաքացիական կյանքում, թե մարտի դաշտում ձեր կողքին միակ քաղաքական ուժը որ եղել ու լինելու է, դա Դաշնակցությունն է: Դրա համար ձեզ կոչ եմ անում, որ Դաշնակցության որդեգրած կարգախոսը` «Հավատարիմ հողին ու հային» դարձնեք նաև ձերը»,- ասաց Համբարձումյանը:

Նրա խոսքով` Դաշնակցությունը միակ համահայկական ներուժ ունեցող քաղաքական ուժն է, և չկա երկրորդը: «Դաշնակցությունն ընտրարշավին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որ հավատում է սոցիալիզմին և սոցիալական արդարությանը: Միակ քաղաքական ուժն է, որ երբեք համախմբված չի եղել անձերի շուրջ, չկա ուրիշ այդպիսի ուժ: Մեր ասածը երկու պարզ բան է` անվտանգություն և արդարություն: Անվտանգություն ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական, սոցիալական իմաստով և արդարություն մրցակցության սոցիալական արդարության իմաստով: Շատ պարզ գաղափարներ, պարզ, բայց հիմնարար: Ամբողջ մեր ծրագրերը կառուցված են հենց այս հիմնարար սկզբունքների և գաղափարների վրա և 128 տարի անցնելով բազմաթիվ փորձությունների միջով` Դաշնակցությունը երբեք չի ընկրկել, դրոշակ չի փոխել, անուն չի փոխել, ծրագիր ու նպատակ չի փոխել: Դա է երաշխիքը, որ վաղը կիմանաք, թե ումից եք պահանջում, որովհետև յուրաքանչյուր դաշնակցականից առաջին պահանջատերը հենց Դաշնակցությունն է: Դուք այդ վստահությամբ կարող եք քվե տալ Դաշնակցությանը և իմանալ, որ միշտ կարող եք պահանջատեր լինել»,- եզրափակեց նա:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Յիշատակի Ձեռնարկ` Վիգէն Զաքարեանի Նահա

Երէկ` կիրակի, 10 մայիսին, ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 34-րդ տարե

11 Մայիս 2026
Այցելություն Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինք

09 Մայիս 2026
Հայկական պետականության ընտրությունը.

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի

09 Մայիս 2026
Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Շուշիի Նահատ

Բեկոր, պատերազմի ընթացքին 11 անգամ վիրաւորուիլը` ճակատագիրին կողմէ դրոշմուած մ

09 Մայիս 2026
Շուշի. հաղթանակի և «պարտության» վկան

Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերից է։ Տասնա

09 Մայիս 2026
Խմբագրական. Եռատօնի Վերականգնումին Հեռ

Մայիսեան եռատօնը Արցախի վերջին պատերազմէն ետք վերաիմաստաւորուած է, բացասական ի

09 Մայիս 2026
Սփիւռքը` Երէկ Եւ Այսօր Գոյատեւումէն Դէ

Հայկական սփիւռքը դար մը շարունակ եղած է մեր ազգային կեանքին ամէնէն կարեւոր իրա

09 Մայիս 2026
«Հարատև պայքար» պատկերագրքի շնորհանդես

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

09 Մայիս 2026
Փարիզէն զգաստութեան (հերթական) հրաւէր

Ոխակալութիւն՝ որովհետեւ ֆրանսահայութեան ներկայացուցիչ մարմինի ղեկավարին՝ Հայաս

09 Մայիս 2026
Էջմիածնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի

Այսօր՝ մայիսի 8-ին Էջմիածնից՝ հայության հոգևոր կենտրոնից մեկնարկեց «Հայաստան»

08 Մայիս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինէն Պատուիր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինէն պատուիրակութիւն մը եւ Հայ կաթողիկէ Պէյրութի պատ

08 Մայիս 2026
Ազգային սկզբունքային հարցերու գծով սփի

Տրուած ըլլալով, որ հարցազրոյցը կը զուգադիպէր Լիբանանի մամլոյ եւ մտաւորականներո

08 Մայիս 2026
Ակնարկ. Մրցահարթակի Չվերածուելու Համար

Վարագոյրը իջած է արդէն Երեւանի մէջ Եւրոպական Միութեան գագաթնաժողովներու եւ

08 Մայիս 2026
Նախաձեռնողականություն եւ կամք․ այն ամե

-Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Իշխանյանի դիմուները ՄԻՊ Ա․ Մանասյանի դաշտում են,

07 Մայիս 2026
Մաքրոնի Մաքառումները

«Ոչ ոք կրնայ բոլորին անունով ինքնագլուխ գործել, եւ ոչ ոք կրնայ ընդունիլ կանոնն

07 Մայիս 2026
Գոյժ

Ա․Մ․Ն․ Արեւելեան շրջանի Հ․Յ․Դ․ Կեդրոնական Կոմիտէն կը գուժէ մահը` վաստակաւոր ըն

07 Մայիս 2026
Խորհրդաժողովը եկավ ցույց տալու, որ պայ

«Առավոտ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապե

06 Մայիս 2026
Չի կարելի ծաղրի առարկա դարձնել մի ամբո

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը

06 Մայիս 2026
Այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ միջնորդելու մեղադրական ակտի և

06 Մայիս 2026
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նկատի է ունենում Երևանում անցկացված ԵՄ-Հայա

06 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company